ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ներկա սոցիալական իրավիճակը հաշվի առնելով՝ պետք է պահպանել չհարկվող շեմը

29 Մայիս 2020 «Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը

– Պարո՛ն Ավետիսյան, գույքահարկի բարձրացման մասին նախագիծը դժգոհություն է հարուցել։ Արդյոք գույքահարկի դրույքաչափերի փոփոխությունը որքանո՞վ էր նպատակահարմար հիմա։

– Նախ ասեմ, որ սա ընդհանուր հարկային բարեփոխում կոչվածի շարունակությունն է, որն սկսվեց նախորդ տարի՝ եկամտային հարկի համահարթեցմամբ։

Մենք դեռևս այն ժամանակ Դաշնակցության դիրքորոշումը հայտնեցինք և նաև հստակ հակափաստարկներ էինք բերում, որ այդպիսով վերացվում է հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը, որը շատ կարևոր է հատկապես այն երկրների համար, որտեղ աղքատության բարձր պահպանվող մակարդակ կա։

Իսկ մեր երկրում դա 25 տոկոս է։ Եվ կա նաև աշխատող աղքատների մեծ բանակ, աշխատողների մոտավորապես քառորդ մասը շարունակում է աղքատ մնալ՝ աշխատելով հանդերձ։

Եվ այսպիսի իրավիճակում, նաև հիմք ընդունելով մեր Սահմանադրությամբ սահմանված տնտեսական կարգը, որը պետք է լինի սոցիալական ուղղվածության, եկամտային հարկը միանշանակ պետք է լիներ իրական պրոգրեսիվ սանդղակով։ Դա կնպաստեր, որ առաջին հերթին և ավելի արագ աճեին ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտները։

Եվ սրան որպես հակափաստարկ օրվա իշխանությունները այն ժամանակ բերում էին այն, որ շուտով գույքահարկով կլուծեն այդ խնդիրը, և գույքահարկը պրոգրեսիվ սանդղակով կսահմանեն։

Բայց ի սկզբանե հայտնի էր, որ գույքահարկի պրոգրեսիվ սանդղակ սահմանելով՝ անհնար է լուծել և լիարժեք ապահովել հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը։ Այլ կերպ ասած, գույքահարկի սանդղակի այս պրոգրեսիվությունը չի կարող փոխարինել եկամտային հարկի պրոգրեսիվ սանդղակին։

2 միլիոն դրամ եկամուտ ստացողի եկամտային հարկը 36 տոկոսից իջեցնում են 23 տոկոս, իսկ աշխատող աղքատի մինչև 150 հազար դրամ աշխատավարձը նույնկերպ շարունակում են 23 տոկոսով հարկել, և որևէ հարկային բեռ չի նվազում այստեղ։ Այս խնդիրը շարունակելու է մնալ։

Բայցևայնպես, նաև միջազգային փորձը նայելով՝ բարձր ապահովվածություն ունեցող երկրների պրակտիկայում թե՛ եկամտային հարկը, թե՛ գույքահարկը, այո՛, ունեն պրոգրեսիվ հարկման մոտեցում և դրույքաչափեր։ Այս իմաստով, կարծում եմ, դրական է, որ անցում ենք կատարում պրոգրեսիվ հարկման, մանավանդ որ այս մոտեցման բովանդակության մեջ կա նաև շքեղությունը հարկելու մոտեցումը։ Սա դրական է և կարող է որոշակիորեն սոցիալական արդարության խնդիր լուծել։

Մյուս կողմից՝ հանվում է գույքահարկի չհարկվող շեմը, և ստացվում է, որ բոլոր գույքերն են հարկվելու, չնայած իշխանություններն ասում են, որ ցածրարժեք գույքը քիչ է հարկվելու։

Բայց այստեղ խնդիրը չափը չէ, այլ այն, որ չհարկվող շեմը հանվում է։ Իմ կարծիքով՝ ներկա սոցիալական իրավիճակը հաշվի առնելով՝ պետք է պահպանել այդ չհարկվող շեմը։ Եվ շատ կարևոր է, որ նաև նկատի ունենանք հարկման բազայի ձևավորումը։

Տեսեք՝ պրոգրեսիվ գույքահարկ՝ առաջին հայացքից նպատակի տեսանկյունից դրական է, սոցիալական արդարության տեսանկյունից ընկալելի մոտեցում, բայց երբ խորանում ենք մեխանիզմների մեջ, առաջին հերթին չհարկվող շեմը հանվում է։ Երկրորդ՝ հարկման բազայի հիմքում դրվում է կադաստրային արժեքը, որի որոշիչներից է նաև տարածաշրջանը, որտեղ գտնվում է գույքը։

– Ա՛յ հենց այդ հարցն են շատերը բարձրացնում։ Մարդիկ հարուստ չեն, բայց Երևանի կենտրոնում ունեն բնակարան, արդեն ավելի շատ հարկ պետք է վճարեն։

– Այո՛, Երևանի կենտրոնում բնակարան ունեցողի գույքահարկը բարձրանալու է, այնինչ շատ մարդիկ տարիներ առաջ իրենց պապերից ու ծնողներից են ժառանգել այդ գույքը։ Այսինքն՝ ինչ է ստացվում՝ այդ մարդուն ստիպե՞նք, որ իր պապենական տունը վաճառի, գնա ծայրամասո՞ւմ ապրի։ Առանց այն էլ այդ մարդկանց ունեցվածքը դա է։ Այդ մարդկանց թվում քիչ չեն նրանք, ովքեր այսօր աղքատության նպաստով են ապրում, չնայած Երևանի կենտրոնում են, կամ իրենց եկամուտները բավարար չեն նույնիսկ նվազագույն ծախսերը հոգալու համար։

– Այսինքն՝ մի իրավիճակ կարող է առաջանալ, որ մարդիկ սկսեն վաճառե՞լ կենտրոնում գտնվող իրենց բնակարանները։

– Այո՛, որովհետև եթե մարդը չկարողանա գույքահարկի պարտականությունները կատարել, կա՛մ պարտքեր պետք է կուտակի, որը, ի վերջո, հանգեցնելու է սեփականության վաճառքի, կա՛մ ի սկզբանե պետք է որոշում կայացնի ստիպված գույքը վաճառել։ Այո՛, այս մասով կա սոցիալական արդարության խնդիրը։

Մյուս խնդիրն այն է, որ չի բացառվում, որ լինեն բազմաթիվ քաղաքացիներ, որոնք Երևանում կամ Երևանից դուրս իրենց պապենական առանձնատներն ունեն։ Հայ մարդն ընդհանուր առմամբ սիրում է տուն կառուցել։ Եվ մեր շրջապատում շատերն են տարիներ շարունակ քարը քարին դնում, ամեն սերունդ մի բան ավելացնում է, արդյունքում՝ ստացվում է մեծ տուն ու տարածք։ Բայց դա այդ մարդկանց պապենական տունն է։ Այսինքն՝ այս մանրուքների մեջ է հիմնական խնդիրը։

– Իսկ ինչպե՞ս պետք էր լուծել գույքահարկի արդար համակարգ ունենալու հարցը՝ շքեղության հա՞րկ սահմանել, թե՞ այլ լուծումներ էլ կան։ Իշխանությունները պատճառաբանում են, որ տարիներ շարունակ գույքի կադաստրային արժեքները ցածր են եղել, և գանձվող հարկը կհաշվարկվի ոչ թե տվյալ գույքի կադաստրային, այլ շուկայական մոտարկված արժեքի հիման վրա։

– Նախ՝ ես կարծում եմ, որպեսզի մենք կարողանանք տարբերակված մոտեցում ունենալ, առաջին հերթին պետք է չհարկվող շեմ լինի։ Երկրորդ՝ շատ կարևոր է հաշվի առնել անշարժ գույքի կառուցման ժամանակագրությունը։ Այսինքն՝ պրոֆեսիոնալ մոտեցում ու լուծումներ հաստատ կան։

– Այսինքն՝ բարձր գույքահարկ սահմանել ինչ-որ թվականից սկսած կառուցված շքեղ տների վրա՞։

– Այո, նոր կառուցված ու որոշակի ստանդարտներով։ Կադաստրային արժեքի որոշման տարբեր գործոններ էլ կան, բացի գտնվելու տարածաշրջանից և շուկայական գնից։

Որոշակիորեն կադաստրային արժեքը պետք է ֆիլտրվի իմ ասած գործոններով։ Այսինքն՝ եթե այդ մարդու պապենական տունն է, և որևէ կերպ դա նոր կառուցված դղյակ ու շեղքություն չէ, ապա մոտեցումը պետք է ավելի մեղմ լինի։

Գաղտնիք չէ, որ Երևանի կենտրոնում տան գներն ավելի բարձր են։ Բայց մարդիկ սերնդեսերունդ ապրում են այդ տներում, հիմա ի՞նչ անեն, իրենց պապենական տունը վաճառե՞ն, որովհետև այսօր ծայրը ծայրին հասցնելով իրենց սոցիալական հոգսը չեն կարողանում հոգալ։ Այս հարցը պետք է լուծվի։

Սկզբունքն այստեղ պետք է լինի այն, որ նման քաղաքացիների համար իրենց գույքի գույքահարկը չպետք է աստղաբաշխական թվերով բարձրանա, տրամաբանական բարձրացում պետք է լինի։

Այո՛, տարբերություն պետք է լինի կենտրոնի ու ծայրամասի միջև, բայց ոչ այն ձևով, որով այս սկզբունքն է։ Տարբերակված մոտեցումը պետք է այդ խնդիրները լուծի, հակառակ դեպքում կառաջանա սոցիալական դժգոհություն, որովհետև մարդիկ նաև իրենց մանկությամբ ու հիշողություններով են կապված իրենց տների հետ։

Իսկ որ բարձրարժեք գույքերը պետք է հարկվեն էապես բարձր, ես կարծում եմ՝ և՛ սոցիալապես է արդար, նաև ճիշտ է։

Եթե մարդը որոշել է թանկարժեք առանձնատուն ունենալ և ապրել դղյակում, շատ լավ, նորմալ է։ Հասարակության մեջ պետք է լինեն նաև հարուստ մարդիկ, ինչը շատ նորմալ է, բայց նրանք շատ պետք է վճարեն։

Սկզբունքը ողջունելի է, և ճիշտ կլիներ, որ կառավարությունը այս սկզբունքը կիրառեր՝ շատից՝ շատ, քչից՝ քիչ։ Այսինքն՝ շատից վերցնում ենք շատ, քչից վերցնում ենք քիչ, և, այո՛, դա սոցիալական արդարության սկզբունքի ներքո է։

Ես կարծում եմ՝ հետագա քննարկումների ընթացքում առնվազն պետք է հույս ունենանք, որ լուծումներ կգտնեն, որպեսզի նորից չստացվի, որ մի խնդիր լուծեցինք, փոխարենը մի քանի խնդիրներ առաջացրեցինք։

Ռոզա Հովհաննիսյան
medialab.am

———————————————————

Կենտրոնի պապենական առանձնատներում ապրող աղքատների գույքը հարկվելու է նույն սկզբունքով, ինչ շքեղ առանձնատներինը. Թադևոս Ավետիսյան

Գույքահարկի պրոգրեսիվ սանդղակի սահմանումը և չհարկվող շեմի վերացումը չի վերացնում եկամտահարկի համահարթեցման նախագծի արդյունքում առաջացած սոցիալական լարվածությունը։ Այն սկզբունքը, որի մասին խոսում է կառավարությունը, թե հարուստներից ավելի շատ հարկ է պահվելու, իրականում գույքահարկի այս սկզբունքի ներդրմամբ չի գործելու։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ ընդգծելով, որ նախագծի գաղափարը և նպատակը, որ հնչեցվում է, թե այն ուղղված է սոցիալական արդարության հաստատմանն, ըստ որի գործելու է քչից՝ քիչ, շատից՝ շատ սկզբունքը՝ իրականում լավն է, սակայն գույքահարկն ունի որոշակի առանձնահատկություններ, որը հենց կապված է հարկվող բազայի և գույքի դրամային արժեքի ձևավորման մեխանիզմին։

«Այս մոտեցումը կարող է առաջացնել սոցիալական խնդիրներ։ Մասնավորապես, հանվում է չհարկվող շեմը, ինչը կարծում եմ, այս փուլում ճիշտ չէ, անկախ նրանից, որ փոքրարժեք գույք ունեցողներին որքան էլ քիչ հարկեն, այնուամենայնիվ, սկզբունքի տեսանկյունից ճիշտ չի չհարկվող շեմ չունենալը։ Միաժամանակ, սոցիալական տեսանկյունից խնդրահարույց է լինելու գույքահարկի հարկման բազայի ձևավորման բանաձևը։ Այս մոտեցմամբ, երբ միայն խոսքը գնում է շուկայական արժեքի և տարածքային զոնավորմանը՝ ստացվում է, որ օրինակ, Երևանի Կենտրոնում 3 սենյականոց բնակարանում ապրող մարդու գույքահարկի բեռը շեշտակի աճելու է, սակայն որևէ կերպ հաշվի չի առնվելու տվյալ գույքի սեփականատիրոջ սոցիալական կարգավիճակը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Կենտրոնում բնակվող շատ ընտանիքներ չունեն բարձր եկամուտներ և իրենց համար սա լուրջ խնդիր կառաջացնի և կհանգեցնի նրան, որ կամ իրենք ստիպված լինեն վաճառել բնակարանը և տեղափոխվել ավելի հեռավոր տարածքներ բնակության, կամ էլ պետք է իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ միջոցներն ուղղեն հարկին։

«Այս առումով ՝ սա առնվազն սոցիալական տեսանկյունից արդար մոտեցում չէ։ Բավականին բարդ է լինելու այնպիսի լուծումներ գտնել, որ նշված սոցիալական խնդիրները համակարգային լուծելի լինի»։ Հաջորդ խնդիրը, որ առանձնացրեց տնտեսագետը՝ առնչվում է առանձնատներին, մասնավորապես, մարդիկ կան, ովքեր բնակվում են քաղաքի կետրոնի առանձնատներում և այդ առանձնատները կառուցվել են տարիների ընթացքում՝ իրենց պապերի կողմից։ «Տներ կան, որ մարդիկ բնակվում են որոշակի մեծ տարածքում, բայց այդ տները կառուցվել են ասենք օրինակ 1950-ական թթ-ից, քարը քարին դնելով, տարիների ընթացքում մի բան ավելացնելով, մեր ժողովրդի աշխարհայացքից է գալիս նաև, որ մարդիկ փորձում են տարիների ընթացքում իրենց ժառանգների համար արժեք ստեղծել ու փոխանցել։ Սակայն այդ տներում չեն ապրում օլիգարխներ և հարուստներ, մինչդեռ այդ տների գույքահարկի տարբերությունը շքեղ առանձնատների գույքահարկից շատ չի»,-ասաց նա։ Տնտեսագետն ընդգծեց, որ խնդրի լուծումը կարող է լինել շքեղության հարկի ներդրումը։ Այնինքն, ոչ թե համատարած պրոգրեսիվ մոտեցմամբ գույքահարկի ներդրում, այլ նորից պրոգրեսիվ մոտեցմամբ, բայց հիմնական ծանրության բեռը փոխելով շքեղ, բարձրաժեք գույքին, որը կարող է լինել և նորակառույց շենքում բնակարանի տեսքով, և առանձնատան տեսքով։ «Այս գույքահարկի վերաբերյալ մենք տարիներ շարունակ ունեցել ենք քննարկում, երբ առաջարկել ենք բեռը 80-90 տոկոսով տեղափոխել շքեղ առանձնատներին, սա սոցիալական արդարությանը համապատասխան չի առաջացնի այն խնդիրները, որոնց մասին խոսում ենք։ Մյուս կարևոր առաջարկն այն է, որ պետք է բարձրացնել արտադրական նշանակության տարածքների գույքահարկը։ Սա կբերի նրան, որ կամ այդ տարածքներն օգտագործվեն ըստ նշանակության, ոչ թե «բարձի տակ» թողնվի այդ գույքը, կամ դրանք օտարվեն այն անձանց, ովքեր պատրաստ են այդ գույքից ստանալ եկամուտներ և վճարել հարկեր»։ Ավետիսյանն ընդգծեց, որ առաջարկվող նախագծով փորձ է արվում ստվերել այն խնդիրները, որ հենց իրենք են առաջացել եկամտահարկի համահարթեցմամբ։

«Մենք շարունակում ենք պնդել, որ եկամտահարկի իրական պրոգրեսիվ հարկումը այլընտրանք չունի և այն պետք է վերականգնվի, քանի որ նույնիսկ աշխատողների ¼-ը աշխատող աղքատներ են և շուրջ 60 տոկոս աշխատողների համար եկամտահարկի համահարթեցումը չի կարող բերել եկամտահարկի բեռի նվազման։ Մինչդեռ հիմա արդեն այդ նույն աղքատները, ովքեր ապրում են Կենտրոնում, իրենց պապենական առանձնատներում՝ նրանց համար գույքահարկի բեռն ավելանում է ու սա հասկանալի չէ։ Այսինքն առաջին փուլում կառավարությունը համահարթեցրել է եկամտահարկը և էապես նվազեցրեց բարձր եկամուտներ ունեցողների, հարուստների եկամտային հարկի բեռը, 36-32 տոկոսից իջեցնելով 23 տոկոսի, ինչն էական նվազեցում է, նրանց համար գուցե ավելանա գույքահարկի բեռը ու սա հասկանալի կլինի, բայց բացարձակապես ընդունելի չէ այն մարդկանց համար, ովքեր աշխատող աղքատներ են և նրանց եկամտահարկը չի նվազել, բայց միաժամանակ, նրանց գույքահարկը նույնպես ավելանալու է։ Այսինքն, կրկին հարուստներից հարկային բեռը տեղափոխվում է աղքատների վրա, արդյունքում չի լուծվում սոցիալական երկրներին բնորոշ այն հարկային քաղաքականությունն, ըստ որի՝ պետք է գործի «շատից շատ, քչից՝ քիչ» սկզբունքը»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company