ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ

04 Հունիս 2020 Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ԱԺ-ից պահանջում է հատուկ նիստ գումարել մինչև արտակարգ դրության ավարտը։

«Մենք գտնում ենք, որ իբրև խորհրդարանական կառավարման երկիր՝ ժողովրդի կողմից առաջնային մանդատ ստացած թիվ մեկ քաղաքական մարմինը ամբողջական և անմիջական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված իրավիճակի համար և ինքը պետք է կառավարությանը հրավիրի քննարկման, ստեղծված իրավիճակին տա ամբողջական և լիարժեք գնահատական, որից հետո անի համապատասխան եզրակացություններ և քայլեր»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով կուսակցության նախաձեռնությունը։

Երկիրը ծանր մարտահրավերի առջև է՝ նկատեց նա, մոտենում ենք հումանիտար աղետի։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա համոզմամբ, այս ժամանակահատվածում փաստել է իր անկարողությունը և ձախողումը։

Ինչո՞ւ է ՀՅԴ-ն հենց ԱԺ-ից քայլեր պահանջում՝ կառավարությանը պատասխանատվության կանչելու համար, Իշխան Սաղաթելյանը բացատրեց՝ ժողովուրդն ԱԺ-ին է տվել այդ մանդատը, իսկ ԱԺ-ն ձևավորել է այս կառավարությունը, հետևաբար, դրա գործունեության համար ինքը պատասխանատվություն է կրում և պետք է ձեռնարկի քայլեր։

«Եթե խորհրդարանը առաջիկա 10 օրվա ընթացքում արտահերթ նիստ չգումարի, ընդ որում՝ դա պետք է չլինի ձևական, դա պետք է լինի իրական քննարկում և գտնեն լուծումներ, եթե ինքը չգնա այս քայլին, սա կբերի նոր խնդիրների, սա քաղաքական դաշտում կձևավորի նոր օրակարգ և դրանից հետո շատ հստակ կլինի, որ այսօրվա խորհրդարանը այլևս անելիք չունի։ Սա վերջին հույսն է և շանսն է այսօրվա խորհրդարանում․ մենք ձևակերպել ենք քաղաքական պահանջ, ձևավորել ենք իրավական պահանջ և ներկայացրել ենք խորհրդարանին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Քաղաքական նոր օրակարգի շուրջ ՀՅԴ-ն կձևավորի նաև հասարակական-քաղաքական պահանջ և համախմբում։ Երկրի քաղաքական դաշտում նշմարվում է արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիա։ Իշխան Սաղաթելյանը հաստատեց, որ Դաշնակցությունը քննարկումներ է անցկացնում քաղաքական այլ դերակատարների հետ միասնական օրակարգի շուրջ միավորման նպատակով։ Ո՞ր քաղաքական ուժերն են ներգրավված՝ նա չհստակեցրեց, միայն ասաց, որ ընդդիմադիր դաշտի տարբեր ուժեր են, իսկ քննարկումները վերաբերում են բացառապես երկրում ստեղծված իրավիճակին։ Այս պահին պայմանավորվածություն առայժմ չկա, երբ լինի՝ հանդես կգան հայտարարությամբ։

ԱԺ հատուկ արտահերթ նիստի օրակարգը, որի շուրջ պետք է տեղի ունենա քննարկումը կառավարության հետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նշել է։ Իշխան Սաղաթելյան մանրամասնեց՝ ամբողջական գնահատական տալ ստեղծված իրավիճակին, պատասխանատվության կանչել ստեղծված իրավիճակի համար ձախողած պաշտոնյաներին և շատ արագ սեղանի վրա դնել ստեղծված իրավիճակից բխող համապարփակ ծրագիր․ «Սա Ազգային Ժողովի անելիքներից է և պարտավոր է րոպե առաջ սա իրականացնել»։

Նա մտահոգություն հայտնեց, որ հենց այս օրերին, երբ երկիրը ունի բազմաթիվ խնդիրներ ու աղետի շեմին ենք կանգնած՝ ԱԺ-ում քննարկում են երկրորդական հարցեր։ Այնինչ այս պահին քաղաքական մեծամասնությունն ու խորհրդարանական ընդդիմությունը ունեն հրատապ խնդիր և պետք է զբաղվեն դրանով։

Իբրև ընդդիմադիր պատասխանատու քաղաքական ուժ Դաշնակցությունը կորոնավիրուսի տարածման հենց առաջին օրից կառավարության կողքին էր՝ իր ուսումնասիրություններով, առաջարկներով, անգամ հումանիտար օգնությամբ՝ ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Քաղաքական պատասխանատվությունը, սակայն, Դաշնակցությանը պարտավորեցնում է չլռել․ «Մենք չենք կարող նստել ու սպասել և տեսնել, թե մեր աչքի առջև մեր երկիրը ոնց է քայլ առ քայլ գլորվում դեպի անդունդը»։

Հանրային դիսկուրսը, թե բարդ իրավիճակում ընդդիմադիրները կառավարությանը մեղադրում են՝ օգնելու փոխարեն, արդարացված չէ՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը՝ բերելով փաստեր։

«Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ ինչո՞ւ եք քննադատում կառավարությանը, ինչո՞ւ եք խոսում, պատերազմի մեջ ենք, եկեք՝ օգնենք, նրանց ես մեկ անգամ ևս պետք է հիշեցնեմ․ մարտի 16-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հանդես եկավ կոչով՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին, որ՝ հետևեք պարետատան կանոններին, հետևեք ձեր առողջությանը, խուճապի մի մատնվեք։

Այդ նույն հայտարարության մեջ կար նաև կոչ կառավարությանը, որ՝ մի կողմ դրեք քաղաքական տարաձայնությունները, համախմբեք մեր ժողովրդի կարողությունները, հնարավորությունները, իրական գնահատական տվեք ստեղծված իրավիճակին և ձեռնարկեք համապատասխան քայլեր։ Դրանից հետո ՀՅԴ Բյուրոն մարտի 21-ին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մեր ժողովրդին, համայն հայությանը, մեր Սփյուռքի քույր կառույցներին, ուղեկից միություններին կոչ էինք անում համախմբել մեր բոլոր ուժերը, կանգնել պետության և երկրի կողքին։ ՀՅԴ-ն նույնիսկ հրապարակեց հաշվեհամարը, որտեղ կոչ արեց նվիրատվություններ անել մեր պետությանը, ունենք նաև բազմաթիվ լավ օրինակներ, որ ընդառաջել են այդ կոչին։ Պարզ ասացինք՝ մի նավի մեջ ենք, պետք է միասին, համատեղելով մեր ուժերը ստեղծված իրավիճակից դուրս գանք։

Դրանից հետո Դաշնակցության Գերագույն մարմինը մարտի 23-ին մի ամբողջական փաթեթ կազմեց ստեղծված իրավիճակից բխող գործողությունների, որը վերաբերում էր արտակարգ դրության պայմաններին, տնտեսական հարցերին՝ 48 կետ, ուղարկեց կառավարություն, ասաց՝ պատրաստ ենք հանդիպել, խոսել, քննարկել միասնաբար՝ մի կողմ դնելով տարաձայնությունները ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Այս ամեն ինչին մենք կառավարության կողմից ունեցել ենք «զրո» արձագանք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Կառավարության կողմից անարձագանք մնալուց հետո էլ Դաշնակցությունը «ձեռքերը ծալած» չի նստել՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելյնաը․ այս ժամանակահատվածում կուսակցության ուսանողական, երիտասարդական միությունները շուրջ 2000 կարիքավոր ընտանիքների սոցիալական օգնություն են ցուցաբերել, Սփյուռքի տարբեր գաղթօջախներից ՀՅԴ կառույցների միջոցով Հայաստանի և Արցախի Հանրապետություններին տարբեր օգնություններ են եկել։

«Եվ շարունակելու են առաջիկայում գալ, մենք առաջիկայում շարունակելու ենք մեր ծրագրերը, օժանդակությունները, օգնությունները, ինչով կարող ենք՝ շարունակելու ենք կանգնել մեր քաղաքացիների կողքին։ Բայց սա չի նշանակում, որ կառավարության ձախողման, անգործության, անպատասխանատու կեցվածքի մասին մենք պետք է չխոսենք և անհրաժեշտության դեպքում շատ հստակ քայլեր չձեռնարկենք»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը»։

Ընդ որում, նա հիշեցրեց, որ քննադատությունը առժամանակ դադարեցնելու պատրաստակամություն հայտնեցին ընդդիմադիր բոլոր ուժերը, բայց իշխանությունը կորցրեց իր հերթական պատմական շանսը, որ եզրակացություն աներ երկրում ստեղծված իրավիճակից և առիթը բաց չթողնելով՝ համախմբեր տարբեր ուժերի ու հասարակությանը՝ վերջ դնելով սև ու սպիտակի քաղաքականությանը։ ՀՀ քաղաքական իշխանությունը, նրա համոզմամբ, հերթական անգամ իրավիճակը ճիշտ չգնահատեց և շարժվեց սխալ ուղղությամբ։

Անդրադառանալով նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից վերջին շրջանում պարբերաբար հնչող մերկացումներին՝ ներկա իշխանությունների ենթադրյալ հանցագործությունների մասին և ներկաների հակադարձումներին, Իշխան Սաղաթելյանը նկատեց․ «Այս անձնական պայքարը՝ «դու գող ես, չէ՛, գողը դու ես», ՀՀ ժողովրդին ոչինչ չի տալու։ Բայց այս ոճը որդեգրել է իշխանությունը, երբ բոլորին ասում է՝ գող եք։ Հիմա, կան որոշ մարդիկ, որ ասում են՝ չէ՛, գողը գողը դուք եք։ Բայց բուն ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը սրանից ոչինչ չի շահում։ Դրա համար ՀՀ-ում պետք է ձևավորվի քաղաքական օրակարգ, քննարկումները պետք է լինեն այդ օրակարգի շուրջ և այդ օրակարգում մեծ դերակատարությունը վերապահված է ժողովրդին»։

Ստեղծված իրավիճակի կնքահայրը և պատասխանատուն, Իշխան Սաղաթելյանի համոզմամբ, այսօրվա իշխանությունն է՝ վարչապետի գլխավորությամբ։

Մինչդեռ վարչապետը աջ ու ձախ «քավության նոխազ» է փնտրում իր ձախողումներն արդարացնելու համար և առաջացնելով կառավարման ճգնաժամ․ «ՀՀ վարչապետը ընդդիմադիր պատգամավորի կեցվածքով և հոգեբանությամբ հայտարարություններ է անում, քննադատում է, որ պետական կառավարման համակարգում կանոնները չեն պահպանվում՝ ՊԵԿ-ում, Հայփոստում, բանկերում, դպրոցներում, պետական ապարատում չեն հետևում կարոններին, կուտակումներ կան, խախտում են կանոնները․․․ լավ, բա ձեր գործի անունը ի՞նչ է, լուծե՛ք այդ հարցերը, ումի՞ց եք բողոքում։ Տպավորություն է, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունը ունի նոր ընդդիմություն։ Այսինքն, ձեր խնդիրը այս հարցերը լուծելն է, ոչ թե քննադատելը»։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը հավելեց՝ թող նեղություն չքաշեն, մենք կբարձրացնենք այդ հարցերը, կքննադատենք։

Աննա Բալյան

https://youtu.be/eYTT3Udza-Y

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company