ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետք է հաշվառվի եկամուտներ-ծախսեր ամբողջական շղթան

08 Հունիս 2020 Այսօր ԱԺ Տնտեսական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաև ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման հարցին։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թեմայի առնչությամբ մասնավորապես նշել էր. «Ըստ էության՝ այս փոփոխություններն արվում են մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պոտենցիալը մեծացնելու համար, և այս համակարգերով էականորեն փոփոխության պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները: Եվ ես կարծում եմ, որ այս նախաձեռնություններով ընդհանուր առմամբ պետք է փոփոխության ենթարկվեն, կրկին ուզում եմ ընդգծել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վերաբերյալ մեր ընկալումները և պատկերացումները: Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այն համախառն գումարն է, մեր ազգային պետական այն գրպանն է, որտեղ կուտակվում են, և որից ծախսվում են միջոցներ: Եվ երբ ամեն առիթով, հասկանալիորեն և արդարացի կերպով բարձրացվում են տարաբնույթ տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային հարցեր, մենք բոլորս պետք է արձանագրենք, որ այդ հարցերի լուծման ժամանակը, արագությունը, որակը կախված են նրանից, թե մեր հանրապետությունը և պետությունն ինչպիսի պոտենցիալ ունի, ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում քաղաքացիները և կառավարությունը, և ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում կառավարությունը և քաղաքացիները»:

Եվ ահա այսօր ԱԺ Տնտեսական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մասնակցությամբ քննարկվում էր 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի հարցը, մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը խնդրին վերաբերող հարց ուղղեց, ինչին նախարարն արձագանքեց, թե Կառավարությունը ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրումը չի դիտարկում՝ որպես ժամանակավոր միջոցառում.

«Նպատակը եկամուտների հայատարագրման համակարգի ներդրումն է, և ըստ էության հասնել նրան, որ տեղի ունեցող գործարքները համատարած փաստաթղթավորվեն, ի վերջո, նաև տնտեսական շարժառիթներով հիմնավորված»:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ընդգծեց, որ հակառակ տարածվող շատ տեսակետների՝ հայտարարագրումը մարդկանց հարկային բեռը չի ավելացնելու.

«Նախագիծը վատթարացնող դրույթներ չի պարունակելու, և ես ամեն ինչ կանեմ, որ մինչ նախագիծն ընդունվելը մենք համապարփակ ամեն ինչ քննարկենք՝ թե իրականացման մեխանիզմները, թե սոցիալական կրեդիտների համակարգը, թե հասարակությանը հուզող մնացած բոլոր հարցերը»:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ թեև եկամուտների համատարած հայտարարագրումը կարևոր է, և հարկային համակարգի հետագա բարեփոխումներն այլընտրանք չունեն, սակայն համամիտ չէ տեսակետի հետ, թե հարկային բեռը չի ավելանալու.

«Միանշանակ ավելանալու է՝ հատկապես սոցիալական որոշակի խմբերի համար, օրինակ՝ արտասահմանից դրամական եկամուտներ ստացող ընտանիքների համար, որոնց ընտանեկան եկամտի մի մասը հիմնականում դրանցից է կազմվում, և նաև տարբեր կարճաժամկետ եկամուտներ ստացողների համար, որոնք սեզոնային տարբեր աշխատանքներով են զբաղվում, և այլն:

Այստեղ միանշանակ համատարած հայտարարագրումն արդեն, բնականաբար, կբերի եկամուտների ամբողջական հայտարարագրման, հետևաբար, նաև հարկման, և չի կարող չթողնել հարկային բեռի աճի հետևանք»:

Տնտեսագետը հավելեց, որ եկամուտների համատարած հայտարարագրումը բավարար չէ, որպեսզի ամբողջությամբ ֆինանսական հոսքերը լինեն թափանցիկ. անհրաժեշտ է ծախսերի հայտարարագրում ևս. «Միայն եկամուտների հայտարարագրումը դեռ բավարար չի լինելու այն նպատակների համար, որոնք հնչեցնում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ոլորտի պատասխանատուները. Պետք է եկամուտներ-ծախսեր ամբողջական շղթան հաշվառվի»:

Թ.Ավետիսյանի համոզմամբ՝ եկամուտների հայտարարագրման համար անհրաժեշտ է սոցիալ-տնտեսական նպաստավոր իրավիճակ՝ որոշակի ռիսկերից խուսափելու համար, մինչդեռ, ըստ նրա, ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածում չենք՝ պայմանավորված համավարակով, մակրոտնտեսական ցուցանիշներով.

«Կարճ ասած՝ մարդիկ ներկայումս կորցնում են կայուն եկամուտները, և տնտեսությունն էլ կանգնած է լուրջ դժվարությունների առջև, և ես չեմ կարծում, որ հիմա հենց առաջնային էր այս հարցը, որ բերվել է օրակարգ, էլ չասեմ, որ դա բերվել է եկամտահարկի համահարթեցումից հետո, և նաև գույքահարկի որոշակի խնդրահարույց փոփոխություններից հետո»:

Տնտեսագետի գնահատմամբ՝ նախագիծը մինչևվերջ ծանրութեթև արված չէ, և, թեև գեղեցիկ փաթեթավորմամբ նպատակներ են, այդուհանդերձ, այս պահին հնարավոր չէ գնահատել, թե ինչ ազդեցություններ ու հետևանքներ կլինեն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company