ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կորոնավիրուսը բերել է ողբերգություն, ոչ թե հնարավորություն

08 Հունիս 2020 Aysor.am-ի զրուցակիցը ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանն է։

- Պարոն Գրիգորյան, արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրվանից վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե մենք այս ամենին պետք է նայենք ոչ թե որպես ողբերգություն, այլ պետք է սրան նայենք որպես հնարավորություն Հայաստանի տնտեսական, քաղաքական և բոլոր առումներով դիրքերն աշխարհում ուժեղացնելու համար: Անցել է շուրջ 3 ամիս, կարո՞ղ ենք ասել, որ որևէ առումով Հայաստանի դիրքերն ուժեղացել են։

- Արտակարգ դրություն հայտարարելուց հետո անցել է գրեթե 85 օր: Այս օրերի ընթացքում նախ պետք էր երկրում իրականացվեր ճգնաժամային, հակահամաճարակայիին կառավարում: Արդեն փաստ է, որ ձախողվել է: Ձախողվել է թե՛ կարանտինի շրջանը, թե՛ քայքայվել է տնտեսությունը: Ունենք հիվանդների և դրա հետևանքով մահացության աննախադեպ աճ, այնինչ հիմա պետք է այլ պատկեր լիներ, այսինքն՝ ամբողջական վերահսկողություն ունենային: Վարչապետ Փաշինյանը և մի շարք այլ պատասխանատու գործիչներ այնքան իրարամերժ հայտարարություններ են արել, որ հիմա այլևս հայտարարությունների գնահատման ժամանակը չէ, հիմա արտակարգ դրության ձախողման հետևանքների գնահատման շրջանն է: Արդյունքում ունենք հետևյալ պատկերը, որ Հայաստանի իշխանությունները այլևս չեն կարող կատարել Բյուջե 2020-ը, չի լինելու իրենց նախանշած 4.9 տոկոս տնտեսական աճը, իսկ պետությունը ավելացնում է իր արտաքին պարտքը:

Այս տեմպերով նորից կմոտենանք պետական պարտք ՀՆԱ 60 տոկոս հարաբերակցությանը: Այն պարագայում, երբ քայքայված է տուրիզմի ոլորտը, անկում են գրանցել տնտեսության բոլոր ճյուղերը, մարդիկ կորցրել են աշխատատեղերը, բիզնեսը կորցրել է իր շուկայի զգալի մասը, իսկ այս պրոցեսի վերջը դեռ չի երևում և խոսել հնարավորությունների մասին, կարող է միայն անտեղյակ, ոչ կոմպետենտ մարդը: Կորոնավիրուսը բերել է ողբերգություն, ոչ թե հնարավորություն:

- Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսը պետք է դիտել որպես զրոյական կետ՝ որպես ազդակ, «Իմ քայլի» հայտարարած տնտեսական հեղափոխությունը սկսելու համար։ «Ես կոչ եմ անում, որ բոլորս սա դիտենք որպես նոր հնարավորություն», - հայտարարել էր վարչապետը։ Այժմ հայտարարությունները բոլորովին այլ հարթությունից են։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված։

– Ցանկացած կետ կարելի է համարել զրոյական կետ և սկսել համակարգային փոփոխությունները, սխալ է քաշվել մի կողմ, հեռվից նայել, թե ինչպես է փլվում ամբողջ համակարգը և հետո նոր փորձել ինչ-որ բան անել, մանավանդ երբ չգիտես էլ՝ ինչ պետք է անել և ինչպես: Երկիրը զարգացման հուն բերելու համար պետք ունենալ նպատակ, հստակ սոցիալ-տնտեսական քաղաքական կուրս, մշակված ռազմավարություն, միջոցառումների ծրագիր, անհրաժեշտ ռեսուրսներ և այս ամենը իրականացնող պրոֆեսիոնալ կադրեր: Ո՞րը կա:

Տնտեսական հեղափոխություն եզրույթը կեղծ է, չի կարելի տնտեսություն և հեղափոխություն բառերը օգտագործել մի նախադասության մեջ: Հեղափոխությունների շրջանը փոփոխությունների և տատանումների շրջան է, իսկ տնտեսությանը անհրաժեշտ է կանխատեսելիություն, արդյունքի ստեղծման հնարավորություն, կայունություն, իսկ սոցիալական գնահատականը արդյունքի արդար բաշխման գործիքների գործնականում կիրառումն է: Այս ամենը հնարավոր է բացառապես ներիքն համերաշխ միջավայրում: Նույն թեմայի մասին տարբեր իրարամերժ հայտարարություններով հանդես գալու բազմաթիվ օրինակներ կան, ինչպես սիրո և համերաշխության միջավայրի ձևավորման մասին և հակառակը, սևեր սպիտակներ, հակահեղափոխականներ, արդեն պետական ժողովուրդ և ոչ պետական ժողովուրդ: Սա անթույլատրելի է: Մեկնաբանել անմեկնաբանելի հայտարարությունները հնարավոր չէ: Փաստը հետևյալն է, որ կառավարությունը հայտարարել է տնտեսության 2 տոկոս անկման մասին, իսկ սա նշանակում է, որ չեն լինելու անհրաժեշտ եկամուտները, բայց ծախսերը մնացել են նույնը: Մինչդեռ ծախսերը պետք է վերանայվեն, դադարեցվեն ճգնաժամային կառավարման տրամաբանությունից դուրս ծախսերը, դադարեցվեն պարգևավճարները, դադարեցվեն պարտադիր կուտակային համակարգի մասհանումները, որն ավելի քան 70 միլիարդ դրամ է: Այս պարագայում լավ կանխատեսումներ լինել չեն կարող, տնտեսությունն ու ժողովրդին անհրաժեշտ է, ճիշտ ազդակներ տալով, պատրաստել վատթարագույնի:

– Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության իրականացրած ծրագրերը որքանո՞վ եք արդյունավետ համարում։

– Արդյունավետ համարելու համար կա մի քանի բաղադրիչ, այն է, ուղիղ աջակցության գործիքների կիրառում և այդ աջակցության ճշգրիտ թիրախների նախանշում: Ծրագիրն իրականացնում են, հետո ասում, թե բա՝ գիտեք, ձեր կոմունալ վճարների 30 տոկոսը սխալմամբ ենք վճարել, այդ փողը տվեք աջակցություն չստացած կարիքավոր հարևաններիդ: Նույն դեպքերը գրանցվեցին երեխաների միանվագ նպաստներ վճարելու պրոցեսում: Ուղղորդում են դեպի բանկեր, ասում են գնացեք վարկ վերցրեք այս կամ այն ծրագրով մենք տոկոսները կտանք, վերցրեք աշխատավարձ ու հարկերը վճարեք: Ասում են, ով լավ է սովորում, ում ՄՈԳ-ը բարձր է 90-ից, իր ուսման վարձը կսուբսիդավորենք, մինչդեռ պետք էր սուբսիդավորել նրանց ուսման վարձերը, որոնք ունեն դրա կարիքը: Ի վերջո, կարիքավորը 1-2 միավորով ցածր ՄՈԳ ունի, բայց մեր քաղաքացին է: Գյուղատնտեսության ոլորտում լրիվ այլ գործիք պետք է կիրառվեր. մարդկանց տրվեին փող, սերմացու, բուժանյութ, թունաքիմիկատներ, պատվեր իջեցվեր կոնկրետ արտադրանքների համար, պլանավորվեր և գնահատվեր ներքին սպառման շեմը և այլն: Բայց ո՞վ անի, եթե չկա գյուղատնտեսության նախարարություն: Բյուջեից փողը հոսում է ֆինանսական շուկաներ:

– Անդրադառնանք նաև նախորդ շաբաթվա ընթացքում խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունների նախագծին։ Այն դրական եզրակացության է արժանացել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանանձաժողովի նիստում: Սրա վերջնական ընդունումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

– Թե որն է համարվում բանկային գաղտնիք պարունակող տեղեկություն սահմանված է օրենքով, որն է դա, ինչպես և ով է տեղեկատվության պատասխանատուն, ովքեր իրավունք ունեն ստանալ այդ տեղեկությունը: «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունները որևէ կերպ չպետք է խոչընդոտեն բուն առաքելությանը: Այս օրենքը պատահական չի ընդունվել, նպատակը բանկ-հաճախորդ վստահության ամրապնդումն է, հայաստանյան բանկերի և օտարերկրյա բանկերի միջև համագործակցության որակի բարձրացումն է, ավանդների ավելացումն է, պոտենցիալ ներդրողներին մեսիջներ հաղորդել են, որ առավել ապահով են ձեր շարժերը և այլն:

Փոփոխություններ կարելի է, ոչինչ քարին գրված չէ, բայց նպատակը հասկանալ է պետք: Եթե խաթարվում է հիմնական առաքելությունը, ապա նախապես նախանշած դրվագային նպատակին հասնելով՝ կարող ենք ամբողջ ֆինանսական համակարգը ցնցման ենթարկել: Հունիսի 2-ին քննարկված և առաջարկվող փոփոխությունը վերաբերվում էր մեկ կետի, որով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները հրապարակելու` Կենտրոնական բանկի իրավասությունը: Համավարակի այս շրջանում ԱԺ-ն և կառավարությունը լավ կանեին հրատապ կարգով քննության առարկա դարձներին երկրում ստեղծված իրավիճակը և առաջնահերթությունը տրվեր դրանց հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը, զբաղված են իրականությունից կտրված օրակարգերով: Առաջնայինը երկրորդականից տարբերելու, տնտեսության կրած վնասի, դրանց սոցիալական գնահատականի հարցերով զբաղվելու կարողականության բացակայություն է:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company