ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ուժային կառույցներում Փաշինյանը փոփոխություններ կանի այնքան, մինչեւ դրանք ծառայեն ներքին ռեպրեսիաներին

08 Հունիս 2020
Ուժային կառույցներում Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ անելու է այնքան ժամանակ, քանի դեռ այդ համակարգերն ամբողջությամբ չեն ծառայում երկրի ներսում ներքին ռեպրեսիաների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Կարծում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյայի են աշխատանքից ազատում, պետք է լինի պատճառաբանված պարզաբանում, սա շատ կարեւոր է երկրի թափանցիկ կառավարման տեսանկյունից: Սա էլ արդեն որերորդ դեպքն է, երբ աշխատանքից ազատում են բարձրաստիճան պաշտոնյաների, եւ մենք պաշտոնական բացատրություն չենք ստանում: Երկրորդը` ակնհայտ է, որ հատկապես ուժային կառույցներում Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ անելու է այնքան ժամանակ, քանի դեռ այդ համակարգերն ամբողջությամբ չեն ծառայում երկրի ներսում ներքին ռեպրեսիաների համար: Այս ամբողջը ես դիտարկում եմ այս տեսանկյունից, եւ սա է այս ամենի տրամաբանությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղխորհրդի հրատապ նիստի հայտարարությանը՝ նա ասաց, որ ՀՅԴ-ն այս առումով երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված բազմաթիվ անգամ տվել է իրենց գնահատականներն ու արժեւորումները, ներկայացրել է պահանջ, օրակարգ:

«Մենք 7 օր առաջ էլ հանդես ենք եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ ԱԺ-ն պետք է հրատապա հատուկ նիստ գումարի, ստեղծված իրավիճակին ամբողջական գնահատական տա, պատասխանատվության կանչի ձախողված պաշտոնյաներին, եւ համատեղ գտնեն ելքեր այս իրավիճակից համար: Իսկ ինչ վերաբերում է համախմբմանը, համախմբումը պետք է լինի օրակարգի շուրջ, եւ պետք է բխի ժողովրդի շահերից: Ընդհանուր մթնոլորտը բերել է այն իրավիճակին, որ անհապաղ պետք է ձեռնարկել քայլեր ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Շատ բնական է, որ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցություններ տարբեր դիրքորոշումներ են հայտնել եւ առաջարկներ են ներկայացրել ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով: Այս իրավիճակում դա շատ բնական է, չխոսել իրավիճակից եւ նայել, թե ինչպես է երկիրը գլորվում անդունդը, սա է հանցագործություն»,- ասաց նա:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը անդրադառնալով համագործակցության հնարավորություններին, ասաց որ իրենց համար կարեւոր է` ինչ հարցերի շուրջ եւ ինչ օրակարգով կլինի համագործակցությունը:

Իշխան Սաղաթելյանը տեսնում է արտահերթ ընտրությունների հնարավորություն եւ գտնում է, որ Հայաստանում իշխանությունները պետք է ձեւավորվեն ընտրությունների միջոցով:

«Կա երկրում կառավարման ճգնաժամ, իշխանությունը ընդունակ չէ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Մենք այս մասին մենք խոսել ենք դեռեւս մեկ տարի առաջ, իշխանություններին դեղին քարտ ենք ցույց տվել ու ասել ենք` լրջացեք, կենտրոնացեք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման վրա»,- հավելեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company