ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Երեկ ընդունված փաստաթուղթը Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության պատմության վատագույն էջն է

11 Հունիս 2020 Հունիսի 10-ին Եվրոպական Խորհրդարանում ընդունված հայտարարության մասին «Առավոտը» զրուցել է քաղաքագետ Գևորգ Ղուկասյանի հետ

-Նախ սկսենք նրանից, թե իրենից ի՞նչ է ներկայացնում երեկ Եվրոպական Խորհրդարանում ընդունված փաստաթուղթը

– Եվրոպական Խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի, Ադրբեջան-ԵՄ համագործակցության կոմիտեի և Վրաստան-ԵՄ ասոցացման կոմիտեի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուն, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն երեկ համատեղ հայտարարություն են ընդունել։ Հայտարարությունն իր բնույթով, շեշտադրումների կոշտությամբ ու հայկական շահերին հասցված վնասով աննախադեպ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում։ Եթե կարճ ամփոփենք հայտարարության տեքստը, ապա կստացվի, որ հայտարարության հեղինակները քննադատում են Կապան-Հադրութ նոր ճանապարհի կառուցումը, Արցախի տարածքի համար կոմպետենտ իշխանություններ են համարում ադրբեջանական իշխանություններին, կարծիք են հայտնում, որ նոր ճանապարհը կամրապնդի Արցախի և շրջակա տարածքների անօրինական օկուպացիան։ Ինչպես նաև հայտարարության համահեղինակները Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են անում ակտիվացնել բանակցությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության կարգավորմանը հասնելու համար։ Ես մասնագիտության բերումով, մոտ մեկ տարի է, ինչ ուսումնասիրում եմ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Եվրոպական Միության, մասնավորապես Խորհրդարանի կողմից ընդունված տարբեր բնույթի փաստաթղթեր, սկսած 1988թ․ից։ Պատասխանատու հայտարարում եմ, որ այս մեկն իր բնույթով, ձևակերպումներով նախադեպը չունեցող խայտառակ ու միակողմանի փաստաթուղթ է։ Այն Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության պատմության վատագույն էջն է

– Հնարավո՞ր էր արդյոք կանխել այս փաստաթուղթը, հասնել մեր կողմից ընդունելի կամ չեզոք ձևակերպումների։

– Կարծում եմ հնարավոր էր։ Բայց հնարավորությունը վերածվում է իրականության եթե կա լրջություն և կոմպետենտություն։ Ցավոք մեր խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուներն այդպես էլ չպատկերացրեցին խորհրդարանական դիվանագիտության էությունը, գործիքակազմերը։ Իշխող քաղաքական ուժի խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուները ոչ միայն այս ոլորտում փորձ ու գիտելիք չունեն, այլ նաև խնդիրը ինքնին իշխող ուժի մեջ է։ Դժվար է Եվրոպական քաղաքական բեմերում հարաբերվել այս կամ այն քաղաքական խմբի հետ, առանց քաղաքական գաղափարախոսության։ Վերադառնալով փաստաթղթին՝ ակնհայտ է, որ այն ադրբեջանական նախաձեռնություն էր և ընդունվել է Ադրբեջանի համար հնարավոր լավագույն ձևակերպումներով։ Ինձ համար նույնիսկ դժվար է հայտարարության այս տեքստում մտովի որևէ բան այնպես փոփոխել, որ Ադրբեջանի համար առավել ընդունելի լիներ։ Ցավոք նրանք հասել են իրենց սահմանած բարձրագույն նշաձողին։

– Ներկա իշխանությունները շատ են խոսում արտաքին քաղաքական այն ժառանգությունից, որը ստացել են, ի՞նչ ժառանգություն էին ստացել եվրոպական ուղղությամբ և մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրով։

– Շատ տեղին հարց եք տալիս, որովհետև ինչպես կտեսնենք՝ մսխվել է հսկայական դիվանագիտական կապիտալ։ Ներկա իշխանությունները եվրոպական ուղղությամբ ժառանգել են «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիր, որի՝ Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող տողերը առհասարակ մեր դիվանագիտության պատմության մեծագույն ձեռքբերումներից էին՝ սկսած ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին կատարված հղումներից մինչև հիմնախնդրի մասով այն հայտարարությունների վավերականությանը, որոնք կատարվել են 2008թ․ ից այս կողմ։ Սրանք շատ կարևոր դրույթներ են, որոնցով մեր դիվանագիտությունը մի քանի հարցեր էր միանգամից լուծում։ Տեղին է հիշել նաև Արևելյան գործընկերության չորրորդ՝ Ռիգայի 2015 թ․ գագաթաժողովի հայտարարությունը, որը Ադրբեջանի արտգործնախարարը հրաժարվում էր ստորագրել և միայն Եվրահանձնաժողովի նախագահի՝ Ալիևի հետ ունեցած խոսակցությունից հետո վերադարձավ նիստերի դահլիճ ու ստորագրեց համատեղ հայտարարության տեքստը։ Կան նաև ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության, ապա 2018-ից՝ գործընկերության կոմիտեների համատեղ հայտարարություններ, որոնք բավական սթափ սահմանումներ են պարունակում։ Իմ վկայակոչածները փոքրիկ մասն են ընդամենը այն հսկայական աշխատանքի, որը կատարվել է, և որը հիանալի կռվան կարող է լինել կոմպետենտ մարդկանց ձեռքին, որպեսզի նման փաստաթղթերը հենց իրենց բնում խեղդվեն։

– Շատ է խոսվում Հայաստանի հարցով ԵՄ Խորհրդարանի մշտական զեկուցող Տրայան Բասեսկուի ադրբեջանամետ դիրքորոշման համար, հնարավո՞ր է այդ հանգամանքը դեր է խաղացել։

-Գիտե՞ք, միշտ էլ հնարավոր է մեղավորներ փնտրել։ Խնդրո առարկա հարցով երկու նկատառում՝ նախ հայտարարությունը ստորագրված է ոչ միայն Բասեսկուի կողմից, երկրորդ մենք ադրբեջանամետ գործիչների միշտ էլ բախվել ենք։ Հայաստանի Հանրապետությունն Արցախին կապող ավելի մեծ ճանապարհ էլ է կառուցվել, բայց նման փաստաթուղթ երբեք չի եղել։ Խնդիրը մեր խորհրդարանի, մեր խորհրդարանական դիվանագիտության, դրա ոչ կոմպետենտության մեջ է։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company