ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սոցիալ-տնտեսական այն փուլում չենք, որ եկամուտների հայտարարագրումը հենց հիմա ներդրվի

12 Հունիս 2020 «Մեդիալաբի» հարցերին պատասխանել է տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը

– Պարոն Ավետիսյան, կառավարությունը մտադիր է Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը։ Ի՞նչ առավելություններ ու խնդիր ունի այս համակարգը։

– Ընդհանուր առմամբ եկամուտների համատարած հայտարարագրումն իր նպատակի տեսանկյունից շատ կարևոր է։ Ընդհանրապես հարկային համակարգի զարգացումը պահանջում է, որ որոշակի փուլում լինի նաև եկամուտների հայտարարագրում, բայց միայն դա բավարար չէ, որպեսզի մենք թափանցիկ եկամուտների արդյունավետ ու ամբողջական համակարգ ունենանք։

Անհրաժեշտ է եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ նաև ծախսերի հայտարարագրման համակարգ ներդնել, որպեսզի պատկերն ամբողջական լինի։ Սա նպատակի տեսանկյունից է նաև կարևոր, որովհետև գիտենք, որ հիմա Հայաստանում աղքատության գնահատումն անուղղակի մեթոդով է իրականացվում, ինչը չի կարող ամբողջական պատկեր տալ։

Եվ այս պարագայում նաև կարևոր է, որ մենք ուղղակի մեթոդին անցնենք։ Իսկ ուղղակի մեթոդին անցնելը պահանջում է, որ իրական եկամուտներն ամբողջական հայտարարագրվեն։ Բայց նույն զարգացած երկրներում, որտեղ կա եկամուտների հայտարարագրում, այնպես չէ, որ նրանք մեկ օրում են հասել դրան։ Շատ կարևոր է, որ ճիշտ ժամանակին դա իրականացվի ու հնարավորինս անցնցում։

Ժամանակի իմաստով, կարծում եմ, հիմա մենք սոցիալ-տնտեսական այն փուլում չենք, որ եկամուտների հայտարարագրումը հենց հիմա ներդրվի։

Ինչո՞ւ, որովհետև դա ենթադրելու է նաև որոշակի դժվարություններ ֆիզիկական անձանց համար, դա ենթադրելու է լրացուցիչ հարկում այնպիսի եկամուտներից, որոնք հիմա ծառայում են նվազագույն սոցիալական կարիքների բավարարմանը։

Խոսքը նույն մասնավոր տրանսֆերտների կամ օրական ծառայությունների դիմաց վճարումների մասին է։ Եվ նաև ինստիտուցիոնալ կարողությունների առումով պետք է ունենալ այդ հնարավորությունը, ամբողջական վերահսկողություն սահմանելու հնարավորությունը։

Եվ վերջապես, երկրում անկանխիկ շրջանառությունը պետք է բավարար մակարդակի վրա լինի, որ այդ ամբողջը հնարավոր լինի վերահսկել։

– Այսինքն՝ մարդիկ կարող են, օրինակ՝ աշխատավարձը կանխիկ ստանալ ու դո՞ւրս մնալ հայտարարագրման համակարգից։

– Ոչ միայն աշխատավարձերը, այդ նույն մասնավոր տրանսֆերտները, որոնք այսօր բանկերի միջոցով են փոխանցվում, կարող են ինչ-որ անձանց միջոցով փոխանցել մարդկանց։

Այսինքն՝ կարող է լինել գեղեցիկ նպատակ՝ գեղեցիկ փաթեթավորմամբ, բարձրագոչ ձևակերպումներով, բայց հետևանքը լինի այն, որ նորից նպատակին չծառայի։

Այսինքն՝ դրանով կարող ենք ավելի վնասել այսօրվա զարգացման գործընթացները, նույն անկանխիկ շրջանառությունն ավելի կտուժի դրանից, նաև որոշակի լրացուցիչ հարկային բեռ կավելանա, օբյեկտիվ սոցիալական դժգոհություններ կլինեն։

Նաև շատ կարևոր է, թե որքան է եկամտահարկի գործող դրույքաչափը՝ իրական բեռը։ Այսինքն՝ զուգահեռ դա պետք է թեթևացվի, որպեսզի ընկալելի և տանելի լինի այդ հարկային բեռը, որ մարդիկ նաև խրախուսված լինեն ու ամեն գնով չխուսափեն հարկերից։

Իսկ այսօր մեր երկրում հարուստների եկամտահարկի բեռը տեղափոխել են ցածր եկամուտ ունեցողների վրա։ Որևէ կերպ չի նվազել ցածր եկամուտ ունեցողների եկամտահարկի բեռը։ Հետևաբար, իմ թվարկած բոլոր օբյեկտիվ հանգամանքները հաշվի առնելով՝ ես միանշանակ այն կարծիքին եմ, որ այս պահին մեր տնտեսությունը պատրաստ չէ, որպեսզի անցում կատարենք այդ համակարգին։

Ես կարծում եմ, որ սա ավելի շատ քաղաքական նպատակ ունի, քան ավելի իրական տնտեսական։ Եկամուտների համատարած հայտարարագրման և գույքահարկի բարձրացման մասին նախաձեռնությունները, ես կարծում եմ, այս փուլում արհեստական օրակարգ են։

– Կարծես ստվերից գումարներ բերելու խնդիր են փորձում լուծել։ Որքանո՞վ կարող է եկամուտների համատարած հայտարարագրումը այս հարցը լուծել։

– Այդտեղ չէ ամենամեծ ստվերը։ Եվ այնպես չէ, որ ստվերի դեմ պայքարի բոլոր հնարավորությունները սպառված են, մնացել է այս տարբերակը։

Հիմնականում խոշոր տնտեսավարողների ներմուծման դաշտում է ստվերը, այդ ուղղություններն օրվա իշխանությունները շատ լավ գիտեին, երբ ընդդիմություն էին, շատ լավ նշում էին այդ ուղղությունները, թվեր էին հնչեցնում։ Նրանք նաև շատ հստակ ժամկետներ էին նախանշում ու խոստանում ստվերի դեմ պայքարի համար։

– Բայց վերջին երկու տարիներին էական առաջընթաց չկա՞ այդ ուղղությամբ։

– Չի կարելի ասել՝ ոչինչ չարվեց, բայց նաև չի էլ կարելի ասել, որ աննախադեպ վիճակ է։ Նախքան իշխանափոխությունն էլ էին պետական բյուջեի եկամուտները 10 տոկոսով ավելացել։

Այս ընթացքում էլ, բնականաբար, դարձյալ ավելացան՝ տնտեսական աճի, որոշակի հարկային վարչարարության շնորհիվ։ Բայց այստեղ գերխնդիը տնտեսությունը քերթելը չէ, հատկապես փոքր ու միջին բիզնեսը։

Ոչ թե ագրեսիվ ձևով չպետք է պատժել, այլ այստեղ խնդիրն այն է, որ պետք է ստեղծել իրական խթաններ, որ մարդիկ, ֆիզիկական անձինք, նաև տնտեսավարող սուբյեկտներն ինքնակամ գնան դեպի իրենց եկամուտներն ամբողջական հայտարարագրելու դաշտ։

Դրանք շատ խոր բարեփոխումներ են և պետք է հստակ ռազմավարությամբ իրականացվեն։ Իսկ այս ձևով ոչ թե հարկերի առումով խթան է ստեղծվում, այլ ապախթան։ Այսինքն՝ հույսը դնել միայն, որ կբռնենք կպատժենք, կփնտրենք, կգտնենք, ժողովրդին կասենք, որ անպայման պահանջեն և այլն՝ սրանք արդյունք կտան մինչև որոշակի շեմ։ Բայց լավ իմաստով դրանք չեն կարող լինել նպատակային բարեփոխումներ։

Իրականում մենք պետք է գնանք խթանների համակարգի ճանապարհով և օպտիմալ հարկային բեռ նախատեսենք, որը տանելի կլինի։

Եթե դու հիմա 25 տոկոս աշխատող աղքատների շրջանում, որոնք առանց այն էլ աշխատում են, բայց աղքատ են, մի հատ էլ համատարած եկամուտների հայտարարագրմամբ բեռ ավելացնես, խնդիրը չի լուծվում։

Ակնհայտ է, որ մարդիկ ձևը գտնելու են, որ խուսափեն հայտարարագրվելուց։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company