ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կարանտինը տապալվել է, տնտեսությունը՝ քայքայվել

15 Հունիս 2020 Tert.am-ը արտակագ դրության երկարաձգման և Կառավարության աջակցության ծրագրերի արդյունավետության մասին զրուցել է ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ: Վերջինիս խոսքով՝ գնահատելով արտակարգ դրության երեք ամիսները, կարելի է եզրակացնել, որ կարանտինը տապալվել է, իսկ տնտեսությունը՝ քայքայվել:

-Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ-ում արտակարգ դրությունը նորից երկարաձգվեց, իսկ Կառավարության աջակցության ծրագրերը միանվագ էին: Իշխանությունը պնդում է, թե թեև արտակարգ դրությունը երկարաձգվել է, սակայն գրեթե բոլոր ոլորտներում թույլատրվում է տնտեսական գործունեությունը: Արդյո՞ք համաչափ է եղել տրված աջակցությունը: Օրինակ՝ ռեստորանների, զբոսաշրջության, սպասարկման ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ հակադարձում են, թե թեև աշխատել թույլատրվում է, բայց հաճախորդներ չկան, զբոսաշրջիկներ էլ, բնականաբար, չեն այցելում, և նրանք եկամուտ չեն ունենում, ու դժվարությամբ են հասցնում անգամ ծախսածածկում կատարել:

-Դատելով հայտարարություններից՝ արտակարգ դրությունը կարող է էլի երկարել, իշխանություններն ասում են՝ քանի վարակակիրների օրական հաստատված դեպքերը էական նվազում չեն գրանցել, կարող է շարունակվել: Այստեղ առաջանում է շատ պարզ հարց՝ իսկ ի՞նչ են արել կամ անում, որ կորոնավիրուսը չտարածվի: Դիմակ կրելը թողենք, քանի որ ավելի քան երկու շաբաթ է՝ դիմակը կրելը պարտադիր է, բայց չգիտես ինչու՝ վարակը չի նվազում: Ինչևէ, կանոնները պետք է պահել, վարակը կյանքեր է խլում: Հիմա՝ ըստ էության: Գնահատելով արտակարգ դրության երեք ամիսները՝ կարելի է եզրակացնել, որ կարանտինը տապալվել է, իսկ տնտեսությունը՝ քայքայվել: Ձեր նշած ոլորտները անդառնալի կորուստներ են կրել, տուրիզմի, հանրային սննդի և սպասարկման բազմաթիվ ընկերություններ սնանկացման եզրին են: Այս ոլորտներում եկամուտները բացակայում են, հետևաբար ֆիքսված ծախսեր կատարելու անկարողությունը աղետալի վիճակի է հասցրել: Կառավարության աջակցության ծրագրերը, բացի այն, որ միանվագ էին, նաև անուղղակի էին: Այսինքն՝ հիմնակում վարկերի տոկոսների փոխհատուցմամբ փողը պետական բյուջեից հոսում էր դեպի ֆինանսական շուկաներ:

Իշխանությունների ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուներն արդեն հայտարարել են, որ բյուջե 2020-ով նախատեսված եկամուտները չեն հավաքագրվելու: Հետևաբար՝ պետք է խնայողական ռեժիմի անցնել: Արդեն երեք ամիս է՝ սա ասում ենք, տարին կիսվել է, բայց հակաճգնաժամային կառավարման տրամաբանությունից դուրս ծախսերը չեն դադարում, ինչպիսին է պարտադիր կուտակային համակարգի՝ ավելի քան 70 մլրդ դրամ ծախսը: Պարենային պաշարները պետք է ավելացնել, ի վերջո՝ մարդկանց պահել է պետք: Մարդիկ, եթե մի փոքր խնայողություններ ունեին, հիմնականում արդեն ծախսել են, իսկ թե համավարակը ինչպիսի զարգացում կունենա, դեռևս հստակ չէ: Անհրաժեշտ էր ներդնել թիրախային և ուղիղ աջակցության գործիքներ, ինչը չկա:

-Դժգոհություններ կան նաև օրավարձով աշխատողների շրջանում, որոնք նշում են, թե զրկվել են օրվա ապրուստից: Ի՞նչ եղանակներ կայի՞ն՝ այս պատկերից խուսափելու համար, և արդյո՞ք իշխանությունը կատարել է ողջ հնարավորը:

-Խուսափել հնարավոր էր: Իշխանությունների քայլերը ոչ միայն ամբողջական չէին, այլ նաև՝ ուշացած: Տնտեսության այս վիճակի պատճառը վարակն է: Հետևաբար պետք էր չեզոքացնել վարակի տարածումը: Այսինքն, երբ պետք էր փակել երկիրը, մեր երկրում քարոզարշավ էր, երբ պետք էր կարանտին հայտարարել, փակեցին Հայաստանի ելումուտը, հաճախ մեր փոխարեն արեցին ուրիշները, երբ պետք է արդեն օջախները լոկալիզացված լինեին, դեռ շարժը կանգնած չէր, տեղաշարժման թուղթը գրում, գնում էին, հազիվ կիսատ կարանտինի նման բան արեցին: Այսինքն՝ ձևը գերազանցել է բովանդակությանը: Մարտի 16-ին, երբ հայտարարվեց արտակարգ դրություն՝ երկրում առկա էր 45 հաստատված դեպք: Մի երկու օր հետո արդեն պարզ էր, որ վիճակը վատանալու է: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը նախաձեռնեց և առաջարկությամբ հանդես եկավ, որտեղ 48 կետ շարադրված էր հրատապ անելիքների մասին: Համոզված էինք և հիմա էլ համոզված ենք, եթե մեր առաջարկները միարժամանակ և ամբողջական կիրառվեին, 14 օր հետո կունենայինք իզոլացված օջախներ, իսկ երկրորդ 14 օրը բավարար էր՝ հաղթահարելու համար: Կբացեինք տնտեսությունը մեկուկես ամիս հետո և այս կազուսի առաջ չէինք կանգնի: Ժամանակն անցավ, և ունենք այն, ինչ ունենք:

Մնում է իշխանություններին հարցնել, թե ինչու՞ անտեսեցին այս առաջարկությունները և ոչ միայն մեր: Օրավարձով աշխատող կամ առհասարակ աշխատանք չունեցող կամ աշխատող, բայց աղքատ մարդիկ գտնվում են սոցիալական ծանր պայմաններում: Մինչև կորոնավիրուսի ի հայտ գալն էլ արդեն իսկ ունեինք աղքատության բարձր մակարդակ:

-Ի վերջո, ինչպիսի՞ սկզբունքով պետք է տրվեին աջակցությունները, դրանք պե՞տք է լինեին մի քանի անգամ, թե՞ ոչ: Ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ հեռանկար կա այս առումով:

-Աջակցությունները պետք է տրվեն ուղղակի։ Սոցիալական աջակցության համար պարզապես պետք է փողը տրվի հասցեատիրոջը, ինչը շատ լավ երևաց կոմունալների փոխհատուցման ժամանակ։ Գյուղատնտեսությունը՝ որպես պարենային անվտանգության ապահովման գլխավոր ոլորտ, անհրաժեշտ էր, որպեսզի փող դրվեր այստեղ, այն զբաղվածության ապահովումից բացի նաև սոցիալական խնդիրներ է լուծում։ Այստեղ նորից գործեց վարկերի տոկոսների փոխհատուցման սխեման։ Բազմաթիվ գյուղացիներ արդեն վարկեր ունեին, և քիչ չէին նաև բանկերի սև ցուցակներում հայտնվածները։ Տնտեսական սեգմենտը նույնպես ուղղակի աջակցության կարիք ունի, վարկային և հարկային նոր ժամանակացույցի սահմանում կամ արձակուրդների տրամադրում։ Այսօր արդեն քննարկվում է շահութահարկի կանխավճարների հետաձգման հարցը, ինչը անշուշտ ողջունելի է և շատ կարևոր։ Պետք է հնարավորություն տրվի ընկերություններին դիմանալու։ ՀՀ-ում շուկան փոքր է, հետևաբար կազմակերպությունները հիմնական եկամուտները ստանում են արտահանումներից։ Գաղտնիք չէ, որ ՀՀ հիմնական գործընկերը ՌԴ-ն է, իսկ ՌԴ-ն, ինչպես մյուս երկրները, նույնպես որոշ իմաստով համավարակի հետևանքով սահմանափակումների մեջ է։ Սա նշանակում է, որ անկում կլինի, իսկ անկմանը դիմանալու համար հարկային և վարկային արձակուրդները շատ կարևոր են, անկման էֆեկտը որպես տնտեսական հերթական հարված նոր է մտնում մեր երկիր։

Հեղինակ Մարիամ Սարգսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company