ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Քննարկում

Պետնախարարը պատասխանել է ՀՅԴ խմբակցության հարցերին

23 Հունիս 2020 ԱՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մեջ նկատելի են եղել մի շարք խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են հաշվետվության ներկայացման ձևի ու որակի մեջ: Պետբյուջեի կատարողականը ներկայացվել է «Բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքի մի շարք հոդվածների խախտումներով: Այս մասին այսօր ասել է Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը:

Այդ շրջանակում, ՀՅԴ խմբակցության ղեկավար Ա. Մոսիյանի և պատգամավոր Դավիթ Իշխանյանի հարցադրումներն ու առաջարկությունները՝ ուղղված ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին և ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանին, առընչվում էին մասնավորապես՝ պետական ներքին պարտքին, վարկերի ձեռբքերմանն ու դրանց սպասարկման պայմաններին, պետբյուջեի հավելորդին, պակասորդին ու ազատ մնացորդին վերաբերող ֆինանսները չարտացոլելուն, ինչպես նաև վերլուծական-համեմատական գնահատականներին ու պետական ֆինանսական ակտիվների գործառնությունների հետ կապված մանրամասն տեղեկատվությանը:

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ անցյալ տարվա պետբյուջեի հաշվետվության մեջ ներկայացված են օրենքով հրապարակում պահանջող տեղեկությունները: Պետնախարարը միաժամանակ հավաստիացրել է, որ պետբյուջեի հետագա հաշվետվությունների ներկայացման ժամանակ, նկատի են առնելու ՀՅԴ խմբակցության առաջարկությունը՝ պետական ներքին պարտքի, սպասարկման պայմանների և մարմանն ուղղվող ֆինանսների արտացոլման վերաբերյալ:

Քննարկումից հետո, «Ապառաժ»-ի հետ զրույցում, անդրադառնալով պետբյուջե-2019-ի կատարողականի քննարկումներին ՀՅԴ խմբակցության ղեկավար Ա. Մոսիյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, քննարկումների գործընթացը գոհացուցիչ է:

«Նույնը, սակայն, չենք կարող ասել Ազգային ժողովին ներկայացված բյուջեի հաշվետվության որակի վերաբերյալ: Չեն պահպանվել բյուջետային համակարգի մասին օրենքի մի շարք հոդվածներ, իսկ 26-րդ հոդվածը, որը վերաբերում է պետական ներքին պարտքին, ընդհանրապես չի արտացոլվել անցյալ տարվա բյուջեի կատարողականում: Ընդհանուր ֆիքսված են միայն դեֆիցիտի մարմանն ուղղված ֆինանսական միջոցները, սակայն խնդրահարույց ենք համարում, որ արտացոլված չէ թե որքան է կազմում պետական ներքին պարտքը՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Սպառիչ պատասխաններ չհնչեցին նաև մեր՝ այն հարցադրումներին, թե ինչու՞ կատարողականում հստակորեն արտացոլված չէ տեղեկատվությունն այն մասին՝ ու՞մից ենք պարտք կամ վարկ վերցնում, ի՞նչ պայմաններով և ի՞նչ ֆինանսական միջոցներով ենք սպասարկում»,-մանրամասնել է Ա. Մոսիյանը:

Վան Նովիկով
aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company