ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Արամ Պողոսյանն այսօր կդառնար 50 տարեկան

06 Հուլիս 2020 ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի դասակի հրամանատար, ՀՅԴ անդամ Արամ Պողոսյանն այսօր կդառնար 50 տարեկան։ Հարազատներն ու ընկերները ծաղիկներ խոնարհեցին շիրիմին, խնկարկեցին ու կրկին առիթը բաց չթողեցին մտաբերելու ընկերոջ սխրանքների մասին. հուշեր, ապրումներ, նաև Արամ Պողոսյանին հատուկ հումորով համեմված բազմաթիվ պատմություններ։

Yerkir.am-ի հետ զրույցում ընկերները փաստեցին, որ Արամ Պողոսյանի նուրբ, զգայուն հոգին, անկոտրում կամքը և գաղափարական կերտվածքը չէին կարող անտարբեր թողնել նրան Արցախյան շարժման օրերին: Նրանց վկայությամբ՝ Արամի համար դա սոսկ պատերազմ չէր, այլ Մեծ զարթոնք, կորցրածը հետ բերելու, պատմությունը սրբագրելու անխուսափելի ու միակ ուղի:

1989 թվականից Թաթուլ Կրպեյանի, Արթուր Կարապետյանի, Սիմոն Աչիքգոզյանի և այլոց հետ մեկնել է Շահումյան: Մասնակցել է Գետաշենի համար մղվող մարտերին, Փարուխի ինքնապաշտպանությանը: 1991-1994 թթ. ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ Ասկերանի, Շուշիի շրջանների ինքնապաշտպանական մարտերին և Խոջալուի ազատագրմանը: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Մարտական ընկերները պատմում են, որ Արամը ծիծաղում ու կատակում էր անգամ ամենանեղ պահին. նրան ամենաբնորոշողը կենսուրախությունն էր:

«Նրա երկրորդ բառը հումոր էր: Քչախոս էր, բայց հումորն ու կատակն անբաժան էր նրանից»,- այսպես բնորոշեց դասընկերոջը Վարդան Կարապետյանն ու մտաբերեց. «Անգամ դասընկերներով ձկան օր էինք որոշել, հինգշաբթի օր էր, իրենց տանը մեծ կարմրախայտ ձկներ էինք գնել, անձամբ մշակեց եւ իրեն հատուկ հումորով ասաց. «Հսկա ձկանն այն օրը գցեցի, որ ոչխարի պես էր գոռում…»։

Ըստ դասընկերոջ Արամը շատ կիսատ թողած գործեր ուներ. «Այսօր կդառնար 50 տարեկան, բայց այնքան բան ուներ ասելու, անելու իր ընկերների, իր ընտանիքի համար։ Այսօր Արամի պակասը շատ ենք զգում»,- եզրափակեց Վ. Կարապետյանը շեշտելով, որ Արամի մարտական սխրանքների մասին հետո են իմացել։

Իսկ մանկության, ապա նաեւ մարտական ընկերը՝ Սարգիս Աղաջանյանը փաստեց. «Արամը Արցախյան պայքարն իր ուսերին էր տանում։ Ազատամարտի, պայքարի առաջնորդողներից էր, և նրա հետեւից էինք մենք գնում։ Նրա դաստիարակչական լավագույն մեթոդն իր անձնական օրինակն էր. եթե ասում էր, որ պետք է լինել կարգապահ, ուրեմն՝ ամենակարգապահը ինքն էր, եթե ասում էր, որ պետք է լինել մարտունակ՝ ամենամարտունակն ինքն էր, եթե ասում էր համարձակ՝ ամենահամարձակն ինքն էր։ Նա միշտ մեր կողքին էր ամեն տեղ, թե՛ մարտի դաշտում, թե՛ Երևանում»։

Ըստ Ս. Աղաջանյանի՝ մարտական ընկերոջ կարեւոր հատկանիշներից մեկը ընկերասիրությունն էր, ուստի չէր սիրում, որ իր ընկերը խեղճ էր լինում. «Արամը տանել չէր կարողանում խեղճ մարդու, նա խեղճ ընկեր պետք է չունենար, ափերից դուրս էր գալիս, երբ իր ընկերներից մեկը մի քիչ խեղճ էր լինում»։

Արամի խստապահանջությունն ու կարգապահությունը բաժին է հասել նաեւ եղբորն ու ծնողներին. «Շատ խստապահանջ էր, թե՛ իմ նկատմամբ եւ թե՛ ծնողներիս»,- մեզ հետ զրույցում պատմեց եղբայրը՝ Խաչատուր Պողոսյանը, ապա շարունակեց. «Արամի համար ամեն ինչ իր ժամանակին պիտի լիներ։ Նրա թե՛ մարտական, թե՛ ուսանողական, եւ թե՛ դպրոցական ընկերները լավ գիտեն նրա այդ խստապահանջությունը, բայց եւ միշտ սիրել է ընկերների հետ հավասար լինել: Իր աշխատասենյակի դուռը միշտ բաց էր եւ միշտ ծիծաղի ձայն էր հնչում այնտեղից։ Ներս մտնելիս կատակով միշտ դուռը թակում էի, ասելով՝ կարելի է՞…»։

Թեպետ Խաչատուրը եղբոր մարտական սխրանքների մասին իմացել է ընկերական հավաքույթների ու խնջույքների ժամանակ լսած զրույցներից, բայց, եղբորը ճանաչելով՝ փաստում է. «Եթե այսօր նա ողջ լիներ Արցախի հարցում կրկին անտարբեր չէր լինի, ամեն ինչ մի կողմ կդներ ու կմեկներ առաջին ճակատ»։

Մանրամասները տեսանյութում

https://youtu.be/M7CkIgei1xQ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շատ վտանգավոր ուղղությամբ է գնում Հայա

Երբ մենք 4 տարվա մեջ ասում ենք, որ ինքը միջանցքը վաղուց խոստացել է, ու տալու է

17 Հուլիս 2025
Հ.Մ.Ը.Մ.-ի Միջին Արեւելքի Ցամաքամասայի

Երեքշաբթի, 15 Յուլիս 2025-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Լեռնալիբանանի Պասքինթա գիւ

17 Հուլիս 2025
Նշմար. – Փաշինեան Սիւնիքը աճուրդ

Ամէն անգամ, որ Հայաստանի վարչապետ անուանեալը ճառանման մամլոյ ասուլիս մը տայ, մ

17 Հուլիս 2025
Փաշինյանը փաստացի հաստատեց, որ համաձայ

Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական

16 Հուլիս 2025
Պատռեցէ՛ք դիմակները

«Կան մարդիկ, որոնք կը կարծեն, թէ իշխանութիւնը հոն՝ վերերն է. անոնք չեն նկատեր,

16 Հուլիս 2025
Փաշինյանի հրավերն ընդունելով՝ Մակրոնը

Հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոն

16 Հուլիս 2025
Յեղափոխութիւնը Դէմ Է Կոյր Ահաբեկչութեա

Ձերբակալուած եօթը երիտասարդներէն հինգը դուրս եկան բանտէն, 72 ժամուան պայմանակա

16 Հուլիս 2025
Էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլ

16 Հուլիս 2025
Մենք Պէտք Է Յաջողինք Վերստին Հրապարակ

Ներկայ օրերուն Գարեգին Նժդեհի կենսագործունէութեան ամէնէն առանցքային բաժինները

15 Հուլիս 2025
Իրանը դիմակայում է «հրեշավոր դիպլոմատի

1- Առարկայօրէն ու բազմապիսի ապացոյցներով երիցս փաստւեց, որ իրանական ժողովուրդը

15 Հուլիս 2025
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպար

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ն

15 Հուլիս 2025
Ազգային Ճակատ շարժման հանրահաւաք՝ Գլեն

Հետևելով Ազգային Ճակատ շարժման հրաւէրին հարիւրաւոր հայեր կիրակի Յուլիս 13ի կէս

15 Հուլիս 2025
ՀՅԴ-ն բոլորին կմիավորի՝ հայության և հա

Լեռնային Ղարաբաղի վերադարձը կլինի, ռազմագերիների վերադարձը կլինի, մենք ժողովրդ

15 Հուլիս 2025
Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավ

«Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավերժական պայքարի, բռնաճնշումներով մեզ չե

15 Հուլիս 2025
Հայ երիտասարդը չի համակերպվի պարտությո

«Կարևոր և խորհրդանշական է, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհ

15 Հուլիս 2025
«Պիտի վերադառնանք». ՀՅԴ Երիտասարդական

Այսօր, հուլիսի 15-ին Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ՀՅԴ Երիտա

15 Հուլիս 2025
Այս համահայկական բանակումը վառ օրինակ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանի խօսքը Հ.Յ.Դ. երիտասարդական-ուսանողական

15 Հուլիս 2025
Ազգային անվտանգության հարցերում մենք չ

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների հ

15 Հուլիս 2025
Օրվա իշխանությունները մտել են աշխարհա

Արդեն մի քանի օր է առանց ողջամիտ բացատրության արգելվել է ՀՀ-ից ծաղկի արտահանու

15 Հուլիս 2025
Բագրատունի – Ռուսիոյ Դեսպան Հանդիպում

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Յակոբ Բագրատունի հանդիպում ունե

15 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company