ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Մեր պահանջն է, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված սահմանները պահպանվեն

06 Հուլիս 2020 Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իրենց ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում այժմ տեղի ունեցողը: Նա Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց՝ պատմելով ՀՀ արտգործնախարարի հետ իրենց հանդիպման մանրամասներից:

«Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում որևէ գործնական գործընթաց չկա, բանակցություններ չեն ընթանում: Ավելի շատ խոսել ենք մեր ընդհանուր մոտեցումների, մեր շահերը պաշտպանելու մասին: Խոսել ենք այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր միջնորդական առաքելությունն իրականացնել, նաև խոսել ենք որոշ հարցերի շուրջ, որոնք մամուլում չեն ներկայացվում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե բանակցությունների մասին հայտարարություններն իրարամերժ են, ՀՀ իշխանությունները նախ ասում էին՝ չեն բանակցում, սակայն հետո հայտարարում էին, թե «ինչի շուրջ ուզում, բանակցում են», ասում էին` բանակցային սեղանին առաջարկ չկա, բայց հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսում էր կողմերին առաջարկված փուլային տարբերակի մասին, Վահրամ Բալայանը պատասխանեց, որ Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց իրենց՝ բանակցություններ չկան:

«Երկու հայկական հանրապետությունների իշխանությունները պետք է փոխհամագործակցաբար աշխատեն հարցի շուրջ: Այդ տեսանկյունից, ցանկալի կլինի, որ նման հանդիպումները հաճախակի լինեն, և մենք էլ տեղեկացված լինենք բանակցային գործընթացից: Մենք շատ սահմանափակված ենք, չենք ունենում հանդիպումներ թե’ ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե’ շահագրգիռ այլ կողմերի հետ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչ կարծիք ունի ինքն այն մտահոգությունների վերաբերյալ, որ Արցախի նորընտիր իշխանությունները սինքրոն են ՀՀ իշխանությունների հետ և անհրաժեշտության դեպքում չեն հակադարձի բանակցություններին մասնակից ՀՀ իշխանություններին, Վահրամ Բալայանը պատասխանեց.

«Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը չեն իշխանություն: Մեզ էլ ժողովուրդը իր քվեն է տվել, հետևաբար ես չեմ կարծում, որ այն ուժերը, որ կան Ազգային ժողովում, մասնավորապես, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», հանգիստ կնայեն, թե ինչ է կատարվում: Մենք մշտապես կպաշտպանենք մեր ժողովրդի և պետականության շահը: Միանշանակ է, որ մենք մեր ձայնը կհնչեցնենք բոլոր դեպքերում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե իրենք, որպես Արցախի ընդդիմություն, ինչ են պահանջում բանակցային կողմ Հայաստանի իշխանություններից, ապա ըստ Վահրամ Բալայանի, իրենք ցանկանում են, որ Արցախի շահը միշտ բարձրաձայնվի, որ Արցախի Սահմանադրությամբ նախանշված սահմանները պահպանվեն և նաև Ադրբեջանի կողից բռնագրավված հայկական տարածքների մասին անպայմանորեն հիշատակվի:

«Դա է մեր հիմնական պահանջը: Դա էլ ենք մենք ներկայացրել Զոհրաբ Մնացականյանին: Մեր հայրենիքի մի մասը ազատագրված է, և մենք պետք է պահենք, պահպանենք այն»,- ասաց նա:

Ադրբեջանում խոսում են պատերազմի հնարավոր վերսկսման վտանգի մասին, և սահմաններում նկատվում են որոշակի տեղաշարժեր՝ պայմանավորված վարժանքներով: Հարցին` արդյոք Արցախում չկա՞ մտավախություն` պատերազմի վերսկսման վերաբերյալ, պատգամավորը պատասխանեց.

«Արցախի ժողովուրդը հասկանում է, որ ինքը պատերազմի մեջ է: Այսօր ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակն է, և մեզ համար հասկանալի է, որ ամեն պահի կարող է կրակը բորբոքվել: Այդ իրավիճակում պետք է համարժեք հակակշռող ուժ ձևավորենք, որպեսզի կարողանանք դիմակայել, պահպանենք մեր պետականությունը: Այդ հարցը հնարավոր է լուծել, եթե երկու հայկական պետությունները միասին աշխատեն, միասին գործեն: Դա նշանակում է, որ անկախ ամեն ինչից, ընդդիմություն, թե իշխանություն, այս հարցում պետք է միակամ լինեն»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շատ վտանգավոր ուղղությամբ է գնում Հայա

Երբ մենք 4 տարվա մեջ ասում ենք, որ ինքը միջանցքը վաղուց խոստացել է, ու տալու է

17 Հուլիս 2025
Հ.Մ.Ը.Մ.-ի Միջին Արեւելքի Ցամաքամասայի

Երեքշաբթի, 15 Յուլիս 2025-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Լեռնալիբանանի Պասքինթա գիւ

17 Հուլիս 2025
Նշմար. – Փաշինեան Սիւնիքը աճուրդ

Ամէն անգամ, որ Հայաստանի վարչապետ անուանեալը ճառանման մամլոյ ասուլիս մը տայ, մ

17 Հուլիս 2025
Փաշինյանը փաստացի հաստատեց, որ համաձայ

Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական

16 Հուլիս 2025
Պատռեցէ՛ք դիմակները

«Կան մարդիկ, որոնք կը կարծեն, թէ իշխանութիւնը հոն՝ վերերն է. անոնք չեն նկատեր,

16 Հուլիս 2025
Փաշինյանի հրավերն ընդունելով՝ Մակրոնը

Հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոն

16 Հուլիս 2025
Յեղափոխութիւնը Դէմ Է Կոյր Ահաբեկչութեա

Ձերբակալուած եօթը երիտասարդներէն հինգը դուրս եկան բանտէն, 72 ժամուան պայմանակա

16 Հուլիս 2025
Էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլ

16 Հուլիս 2025
Մենք Պէտք Է Յաջողինք Վերստին Հրապարակ

Ներկայ օրերուն Գարեգին Նժդեհի կենսագործունէութեան ամէնէն առանցքային բաժինները

15 Հուլիս 2025
Իրանը դիմակայում է «հրեշավոր դիպլոմատի

1- Առարկայօրէն ու բազմապիսի ապացոյցներով երիցս փաստւեց, որ իրանական ժողովուրդը

15 Հուլիս 2025
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպար

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ն

15 Հուլիս 2025
Ազգային Ճակատ շարժման հանրահաւաք՝ Գլեն

Հետևելով Ազգային Ճակատ շարժման հրաւէրին հարիւրաւոր հայեր կիրակի Յուլիս 13ի կէս

15 Հուլիս 2025
ՀՅԴ-ն բոլորին կմիավորի՝ հայության և հա

Լեռնային Ղարաբաղի վերադարձը կլինի, ռազմագերիների վերադարձը կլինի, մենք ժողովրդ

15 Հուլիս 2025
Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավ

«Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավերժական պայքարի, բռնաճնշումներով մեզ չե

15 Հուլիս 2025
Հայ երիտասարդը չի համակերպվի պարտությո

«Կարևոր և խորհրդանշական է, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհ

15 Հուլիս 2025
«Պիտի վերադառնանք». ՀՅԴ Երիտասարդական

Այսօր, հուլիսի 15-ին Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ՀՅԴ Երիտա

15 Հուլիս 2025
Այս համահայկական բանակումը վառ օրինակ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանի խօսքը Հ.Յ.Դ. երիտասարդական-ուսանողական

15 Հուլիս 2025
Ազգային անվտանգության հարցերում մենք չ

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների հ

15 Հուլիս 2025
Օրվա իշխանությունները մտել են աշխարհա

Արդեն մի քանի օր է առանց ողջամիտ բացատրության արգելվել է ՀՀ-ից ծաղկի արտահանու

15 Հուլիս 2025
Բագրատունի – Ռուսիոյ Դեսպան Հանդիպում

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Յակոբ Բագրատունի հանդիպում ունե

15 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company