ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

«Կը Զօրակցինք Կառավարութեան Եւ Կը Մաղթենք, Որ Անոր Աշխատանքի Թափը Աշխուժանայ» Շեշտեց Յակոբ Բագրատունի

07 Հուլիս 2020 ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ այցելեց վարչապետ Հասսան Տիապի, որուն հետ 45 վայրկեան տեւողութեամբ քննարկեց երկրի քաղաքական, տնտեսական եւ ընկերային խնդիրները:

Բագրատունի վարչապետին ուշադրութեան յանձնեց այն իրողութիւնը, որ կառավարութիւնը պարտի արագ կերպով ձեռնարկել բարեկարգումի լայնածաւալ աշխատանքի, որպէսզի կարելի ըլլայ վերահաստատել տարիներու ընթացքին կորսուած ժողովրդային վստահութիւնը եւ ապահովել օտար պետութեանց եւ ընկերութեանց ներդրումները:

Երեսփոխան Բագրատունի պահանջեց, որ կառավարութիւնը անզիջող ըլլայ երկրին մէջ ապահովական խախտումներ ծրագրող կողմերուն կամ գործակալներուն նկատմամբ, որոնք, օգտուելով օտար դրամանիշի բարձրացումէն, կը շահագործեն քաղաքացիին ապրուստը` զայն վերածելով անխուսափելի պայթումի պատրաստ ուժանակի:

Վերջապէս, Բագրատունի անհրաժեշտ նկատեց, որ առաւելագոյն գործակցութիւնը ստեղծուի խորհրդարանին հետ, որպէսզի կարելի ըլլայ շուտափոյթ ձեւով վաւերացնել բարեկարգումները:

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչը յայտնեց նաեւ, որ պլոքը կը զօրակցի կառավարութեան, միաժամանակ յիշեցնելով, որ յաւելեալ աշխուժացումի եւ գործնական քայլերու անհրաժեշտութիւնը անմիջական է:

Վարչապետարանէն դուրս գալու պահուն Բագրատունի ըսաւ, որ ՀՅԴ Կեդրոնական կոմիտէն կը զօրակցի կառավարութեան, յատկապէս այս դժուար պայմաններուն ընթացքին, երբ կառավարութենէն առաջ երկիրը շրջափակուած է:

«Վարչապետ Տիապէն պահանջեցինք արագացնել բարեկարգումներուն գործադրութիւնը` ըլլան անոնք կառավարութեան թէ խորհրդարանին կապուած, ինչպէս նաեւ ընդգծեցինք կառավարութեան եւ խորհրդարանին միջեւ գործակցութեան կարեւորութիւնը:

«Վարչապետ Տիապ կը գիտակցի տագնապներուն մեծութեան եւ կը մաղթէ, որ քաղաքական բոլոր ուժերը գործակցին եւ միասնականութեամբ պայքարին այս կացութեան դէմ` հեռու քաղաքական շահերէ եւ կեցուածքներէ, որովհետեւ եթէ Լիբանան հայրենիքը կորսնցնենք, ապա պիտի չկարենանք զայն դարձեալ կառուցել:

«Հարցը չի վերաբերիր վարչապետին կամ նախարարներուն անձերուն, այլ ընդհանուր իրավիճակին, որ դժուար է ու բարդ:

«Մաղթեցինք, որ վարչապետը աշխուժացնէ կառավարութեան աշխատանքի թափը, գործնականացնէ նախարարութիւններուն աշխատանքը եւ քաղաքացիներուն հետ գործակցի ու զգայ անոնց տագնապը: Իբրեւ Հայկական երեսփոխանական պլոք եւ ՀՅԴ Կեդրոնական կոմիտէ` կը զօրակցինք կառավարութեան եւ կը փափաքինք գործակցիլ` հարցերու լուծման ի խնդիր», եզրափակեց երեսփոխան Բագրատունի:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շատ վտանգավոր ուղղությամբ է գնում Հայա

Երբ մենք 4 տարվա մեջ ասում ենք, որ ինքը միջանցքը վաղուց խոստացել է, ու տալու է

17 Հուլիս 2025
Հ.Մ.Ը.Մ.-ի Միջին Արեւելքի Ցամաքամասայի

Երեքշաբթի, 15 Յուլիս 2025-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Լեռնալիբանանի Պասքինթա գիւ

17 Հուլիս 2025
Նշմար. – Փաշինեան Սիւնիքը աճուրդ

Ամէն անգամ, որ Հայաստանի վարչապետ անուանեալը ճառանման մամլոյ ասուլիս մը տայ, մ

17 Հուլիս 2025
Փաշինյանը փաստացի հաստատեց, որ համաձայ

Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական

16 Հուլիս 2025
Պատռեցէ՛ք դիմակները

«Կան մարդիկ, որոնք կը կարծեն, թէ իշխանութիւնը հոն՝ վերերն է. անոնք չեն նկատեր,

16 Հուլիս 2025
Փաշինյանի հրավերն ընդունելով՝ Մակրոնը

Հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոն

16 Հուլիս 2025
Յեղափոխութիւնը Դէմ Է Կոյր Ահաբեկչութեա

Ձերբակալուած եօթը երիտասարդներէն հինգը դուրս եկան բանտէն, 72 ժամուան պայմանակա

16 Հուլիս 2025
Էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլ

16 Հուլիս 2025
Մենք Պէտք Է Յաջողինք Վերստին Հրապարակ

Ներկայ օրերուն Գարեգին Նժդեհի կենսագործունէութեան ամէնէն առանցքային բաժինները

15 Հուլիս 2025
Իրանը դիմակայում է «հրեշավոր դիպլոմատի

1- Առարկայօրէն ու բազմապիսի ապացոյցներով երիցս փաստւեց, որ իրանական ժողովուրդը

15 Հուլիս 2025
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպար

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ն

15 Հուլիս 2025
Ազգային Ճակատ շարժման հանրահաւաք՝ Գլեն

Հետևելով Ազգային Ճակատ շարժման հրաւէրին հարիւրաւոր հայեր կիրակի Յուլիս 13ի կէս

15 Հուլիս 2025
ՀՅԴ-ն բոլորին կմիավորի՝ հայության և հա

Լեռնային Ղարաբաղի վերադարձը կլինի, ռազմագերիների վերադարձը կլինի, մենք ժողովրդ

15 Հուլիս 2025
Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավ

«Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավերժական պայքարի, բռնաճնշումներով մեզ չե

15 Հուլիս 2025
Հայ երիտասարդը չի համակերպվի պարտությո

«Կարևոր և խորհրդանշական է, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհ

15 Հուլիս 2025
«Պիտի վերադառնանք». ՀՅԴ Երիտասարդական

Այսօր, հուլիսի 15-ին Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ՀՅԴ Երիտա

15 Հուլիս 2025
Այս համահայկական բանակումը վառ օրինակ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանի խօսքը Հ.Յ.Դ. երիտասարդական-ուսանողական

15 Հուլիս 2025
Ազգային անվտանգության հարցերում մենք չ

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների հ

15 Հուլիս 2025
Օրվա իշխանությունները մտել են աշխարհա

Արդեն մի քանի օր է առանց ողջամիտ բացատրության արգելվել է ՀՀ-ից ծաղկի արտահանու

15 Հուլիս 2025
Բագրատունի – Ռուսիոյ Դեսպան Հանդիպում

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Յակոբ Բագրատունի հանդիպում ունե

15 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company