ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ադրբեջանական իշխանությունները փորձում էին շեղել իրենց հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից

18 Հուլիս 2020

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած սադրանքի, նրանց կողմից Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ:

- Տիկի'ն Կյուրեղյան, ինչպես հայտի է, հուլիսի 12-ից սկսած` մի քանի օր Ադրբեջանը սադրանքի դիմեց հայ-ադրբեջանական սահմանին, ըստ Ձեզ` ի՞նչ խնդիր է ուզում լուծել Ադրբեջանը ու ինչու սադրանքի գնաց սահմանին:

-Հերթական անգամ Ադրբեջանը ոտնձգություն իրականացրեց ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ: Այդ ամենն անսպասելի չէր, եթե հիշենք ադրբեջանական իշխանությունների ամենաբարձր մակարդակով արված տարբեր հայտարարություններ, ընդհուպ Երևանի մասին, տարբեր զորավարժություններ հենց Հայաստանի սահմանին մոտ: Բացի այդ, իրենց կարճ խելքով նրանք հաշվարկել էին, թե Հայաստանի սահմանների վրա հարձակումը հաջողություն կբերի, երևի ենթադրելով, թե մենք մեր ամբողջ ուժերը կենտրոնացրած կլինենք Արցախի պաշտպանության շուրջ և Հայաստանի սահմաններին լուրջ ուշադրություն չէինք դարձնի:

Սրանով, իհարկե, ադրբեջանական իշխանությունները փորձում էին նաև շեղել իրենց հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից: Սակայն, ուրախությամբ և հպարտությամբ պետք է նշեմ, որ ադրբեջանական իշխանությունների բոլոր հաշվարկները սխալ դուրս եկան և մինչև օրս եղած փաստերով նրանք կրել են մեծ կորուստներ՝ թե՛ մարդկային, թե՛ տեխնիկական և թե՛ դիրքային:

– Եթե ասում ենք ներքին խնդիրների համար է արվել, Դուք էլ նշեցիք, որ փաստացի Ադրբեջանը պարտվում է, գեներալ կորցրեց, այդ կերպ ինչպե՞ս պետք է ներքին խնդիրներ կարգավորի, էլ ավելի չխորացրե՞ց խնդիրները:

– Այդպես էլ պետք է լիներ: Այդպիսին է ցանկացած պոպուլիստական իշխանության պոպուլիստական քայլերի արդյունքը: Նրանք այդպես էլ չեն հասկանում, որ մենք մեր երկիրը, մեր հողն ենք պաշտպանում, լինի դա Արցախում, Տավուշի կամ մեկ այլ մարզում, և մենք ամեն ինչ կանենք մեր տունը պաշտպանելու համար: Նրանք այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ հայ զինվորը հերոս է և նրան հաղթել չի լինի: Նրանք այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ հայը հանուն հայրենիքի միշտ էլ ամեն ներքին տարաձայնություն մի կողմ կդնի, ազգովի կհամախմբվի և ցանկացած թշնամու դուրս կշպրտի մեր հողերից:

– Ադրբեջանն անցավ կարմիր գծեր և կրակ բացեց խաղաղ բնակչության վրա, քաղաքացիական անձ է վիրավորվել, Ձեր գնահատականները` այս մասով: Միջազգային արձագանքի մասին ի՞նչ կասեք:

-Առայժմ իհարկե, միջազգային տարբեր կառույցների և երկրների արձագանքները բավարար չեն: Սակայն ես հույս ունեմ, որ ի վերջո թուրք-ադրբեջանական այս ոտնձգությունները կստանան իրենց արժանի գնահատականը: Սա գալիս է ավելորդ անգամ ապացուցելու, որ անարդյունք բանակցությունները նման զարգացումները կանխելու լավագույն միջոցը չեն: Աստված մի արասցե, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը նվազեցնելու միակ կենսունակ միջոցը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ քննարկումների վերսկսումն է: Հիշենք, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո միջազգային միջնորդները համաձայնեցին ԵԱՀԿ դիտորդական առաքելության աշխատակիցների թիվն ավելացնելու և հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմներ գործարկելու հարցի շուրջ: 2016-ի մայիս և հունիս ամիսներին ձեռք բերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը պետք է կյանքի կոչվեն, թեկուզ և որոշ փոփոխություններով: Դրանք կարող են էական դեր ունենալ ռազմական գործողությունների բռնկումը կանխելու համար, ինչը կարող է վտանգի ենթարկել ամբողջ տարածաշրջանը:

-Տիկի’ն Կյուրեղյան, Ադրբեջանը, կարծես, առաջին անգամ պաշտոնապես խոսեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին, սա ի՞նչ է նշանակում և որքանո՞վ է տարածաշրջանին առնչվող հարց:

-Սա ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգությանն առնչվող հարց է: Դա միջազգային իրավունքով ամենածանր հանցագործություն է՝ թեկուզ հայտարարության մակարդակով, և միանշանակ է, որ բոլոր երկրները, միջազգային համապատասխան կառույցները վաղ թե ուշ պետք է դատապարտեն:

Վերջում կուզեի ավելացնել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքերը. «Դաշնակցությունը գիտակցում է ներկա հանգրվանում իրեն վերապահված պատասխանատվության չափն ու կարևորությունը և կազմակերպական ամբողջ ռեսուրսի համախմբմամբ շարունակում է սպասարկել ու պաշտպանել բովանդակ հայության շահը` հնարավոր բոլոր հարթություններում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company