ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Լիզպոնը Եւ Անգարայի Բարձրագոյն Նիստերը

25 Հուլիս 2020 Յեղափոխական աւանդներու վերադարձով յատկանշուող գործողութիւններու բարձրակէտը հանդիսացող Լիզպոնի հերթական ոգեկոչումը այս տարի իր վրայ կը հրաւիրէ քաղաքական կարեւոր դիտարկումներ:

Անցեալ ամիս Թուրքիոյ նախագահին գլխաւորութեամբ տեղի ունեցաւ Խորհրդատուական բարձրագոյն մարմինի նիստ` յատկացուած Հայոց ցեղասպանութեան ճանաչման արշաւը չէզոքացնելու միտուած օրակարգին: Երէկ Անգարայի պաշտօնական լրահոսը կը հաղորդէր, որ Թուրքիոյ անվտանգութեան խորհուրդը քննարկած է Ազրպէյճան-Հայաստան պետական սահմանագօտիին մէջ արձանագրուող դէպքերը:

Հայկական գործօնը օրակարգի թեմա է Թուրքիոյ համար` բարձրագոյն մակարդակներու վրայ: Այս չի նշանակեր, որ եթէ պաշտօնապէս չէ յայտարարուած, մինչ այդ անիկա մաս չէ կազմած նման գերատեսչութիւններու կամ կառոյցներու օրակարգերուն: Հիմա շեշտակի ձեւով, յայտարարողական բնոյթ տալը կ՛ենթադրէ համազարկի նախաբան:

Իրավիճակ փոխուած է թէ՛ Հայաստանի Հանրապետութեան եւ թէ սփիւռքի ուղղութեամբ: Պետական սահմանագօտիին մէջ ազրպէյճանական նախայարձակողականութիւնը նոր չէ: Հիմա շատ արագ է, աննախադէպ տարողունակ է սպառնալիքներու առաստաղի բարձրութիւնը` Անգարայէն: Թուրքիան կազմ ու պատրաստ է զինուորապէս աջակցելու Պաքուին` ոչ միայն տարածքներու պաշտպանութեան, այլ նաեւ «ազատագրման»:

Եթէ Անգարան Միջին Արեւելքի հայահող երկիրներուն մէջ թրքամէտ կազմակերպութիւններ կը հիմնէ, հակահայ ցոյցեր կը հեռակառավարէ, ապա Եւրոպայի մէջ ապրիլ քսանչորսեան պահանջատիրական ցոյցերուն դիմաց հակացոյցեր կը կազմակերպէ, կամ կը մղէ տարբեր երկիրներու մէջ ապրող ազրպէյճանական համայնքները` Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուներուն առջեւ բողոքի գործողութիւններ կազմակերպելու:

Համախառն պատերազմի համազարկի նախօրեակին ենք. Անգարան որոշած է ոչ միայն հակազդել հայկական քայլերուն, այլ նաեւ նախաձեռնողականութեամբ հանդէս գալ: Բնականաբար կան աշխարհաքաղաքական առնչութիւններ: Սուրիոյ մէջ քիւրտերու դէմ պատերազմելու սահմանի հատումը Անգարայի կողմէ կ՛արձագանգուի Ներկայացուցիչներու տան թէ Ծերակոյտի ժողովասրահներուն մէջ եւ տեսք կը ստանայ ճանաչման բանաձեւերով: Խաղաթուղթի օգտագործումը կ՛անհանգստացնէ Թուրքիան: Այն Թուրքիան, որուն ղեկավարը նոր օսմանականութեան վերականգնման իր արտաքին քաղաքականութեան մէջ կը նախատեսէ հայկական գործօնի աշխարհաքաղաքականացումը: Ռուսական ռազմական յենարանները կը խոչընդոտեն Հայաստանի մէջ դէպի Կովկաս ազդեցութեան գօտիներու ձեւաւորման աշխատանքները: Մինչ ամերիկեան քաղաքական պաշարներուն մէջ տակաւին կան Թուրքիայէն հատուցման, ընդ որում` տարածքային, պահանջներ: Միացեալ Նահանգներու նախկին նախագահներէն մէկուն իրաւարարութիւնը չէ բացառուած, որ այժմէական նշանակութիւն ստանայ:

Ազգովին, ինչո՛ւ չէ նաեւ միջազգայնովին, կը գտնուինք Սեւրի պայմանագրի 100-ամեակի ճիշդ նախօրեակին: Սեւրը ընդհանրապէս Թուրքիոյ վրայ ճնշամիջոցներու իրաւական միջազգային համաձայնութիւն է: Տարածքային խնդիրներով եւ նոր սահմանագծումներով:

Լիզպոնի հերոսները, ըստ էութեան, միջազգային համաձայնութիւն ստացած այդ սահմաններու վերականգնման նպատակին զոհեցին իրենց կեանքը: Տեսաուղերձները` նկարահանուած 1983-ին, սկսած են ձեւ եւ մարմին ստանալ: Թուրքիան անհանգիստ է հայոց բանակի մարտունակութեամբ, անհանգիստ է Ցեղասպանութեան ճանաչման արշաւի նուաճած նոր հանգրուաններով: Անհանգիստ է մանաւանդ` հայկական պահանջներու միջազգայնացման հեռանկարները տեսնելով:

Այս անհանգստութիւններէն մեկնած է, որ իրար ետեւէ կը գումարէ, նախագահին գլխաւորութեամբ, Բարձրագոյն խորհրդատուական մարմնի թէ Անվտանգութեան խորհուրդի նիստեր` յատկացուած հայկական օրակարգերու:

Այս բոլորը քաղաքական արձագանգներն են 1983-ին Լիզպոնի մէջ լսուած ուժանակներու պայթումներուն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Սիրելի’ հայրենակիցներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա եպիսկո

01 Հունիս 2025
Չի կարելի նոր պատերազմով վախեցնել ժողո

Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվ

31 Մայիս 2025
Խմբագրական. Զուիցերիական Նախաձեռնութիւ

Արցախեան հակամարտութեան ուղղութեամբ Զուիցերիոյ մէջ առնուած նախաձեռնութիւնները

31 Մայիս 2025
Հայաստանի Հանրապետութեան 107-ամեակին ն

Բրբենք, Քալիֆորնիա- Չորեքշաբթի, 2025-ի Մայիս 28ին Նախաձեռնութեամբ Հ.Մ.Ը.Մ.-ի Բ

30 Մայիս 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ մայիսի 30-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հա

30 Մայիս 2025
«Թևանիկ»-ը շարունակում է պատերազմ ու զ

Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակ

30 Մայիս 2025
Մեր առջեւ դրած ենք մեր անկախ պետականու

ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Տարօն Տ. Խաչատուրեանի եզրափակիչ խօսքը Բրբէնքի Մայիս 28ի տօն

30 Մայիս 2025
Վերադարձ լինելու է․․․եւ դա միֆ չէ

Մայիսի 29-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր Արցախի Հանրապետու

30 Մայիս 2025
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ. Հայաստ

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երեքշաբթի, 27 մայիս 2025-ի

30 Մայիս 2025
ՀՅԴ ԶՈՄ-ի 120-Ամեակին Հանդիսութեան Լու

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութիւնը կիրակի, 25 մայիս 2025-ին, երեկոյեան ժամը 8:

30 Մայիս 2025
Առաջին Հանրապետությունից Խորհրդային Հ

Վերջին ժամանակների գիտաքաղաքական և պատմագիտական գրականության մեջ, Հայոց պատմու

29 Մայիս 2025
Մայիսյան հաղթանակների ուրացման արշավը

Վերջին մեկ դարում մայիսը հայոց պատմության մեջ նշանավորվել է, որպես հաղթանակներ

29 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրո

29 Մայիս 2025
Մենք հող չունինք տալու, մենք հող ունին

«Հայկական գաւառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»...Հայաստանի անկախ

29 Մայիս 2025
ԶՈՄ-ը Դաշնակցութեան յեղափոխական մտածող

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

29 Մայիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հաղթանակները հպ

Մայիսը ավանդաբար տոնական է եղել մեզ համար, հպարտություն են ներշնչել այս ամսին

29 Մայիս 2025
Միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջի

Այսօր, Մայիսի 28-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր միջոցառումն

28 Մայիս 2025
Պարտությունը կարող է շրջվել հաղթանակի,

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

28 Մայիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Գանատայի Կեդրոնակա

107 տարի առաջ, այսօր, հայ ժողովուրդը իր սեփական ուժով որոշեց իր ճակատագիրը։

28 Մայիս 2025
Մայիսի 28-ը պահելու հրամայականի առջեւ

Մայիսի 28-ը գնահատման և արժևորման կարիք ունի, հատկապես այս ծանր օրերեին, երբ մ

28 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company