ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 107-ամյակին, նաեւ երդման արարողություն

28 Մայիս 2025

Այսօր, Մայիսի 28-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 107- ամյակին։

Նախ տեղի ունեցավ ծաղկեմատույցի արաողություն Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, ապա օրվա խորհրդին նվիրված հանդիսավոր միջոցառում Սարդարապատի հուշահամալիրում։

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սարդարապատի հուշահամալիրում հանդես եկավ ելույթով: Նա Սարդարապատի ճակատամարտի վճռորոշ հաղթանակի կապակցությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անունից շնորհավորեց հայ ժողողվրդին:

«Մայիսի 28-ը ոչ միայն անցյալի արժևորման, այլև այսօր հետևություններ անելու, պայքարի ճիշտ ռազմավարություն ընտրելու օր է»,- ասաց նա:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը շնորհավորեց հայ ժողովրդին մեծ, փառավոր հաղթանակի կապակցությամբ, ապա, դիմելով նորագիրներին, ասաց. «Սիրելի նորագիրներ, երդդման արարողությունը ամենակարեւոր, առանցքային իրադարձությունն է յուրաքնչյուր դաշնակցականի կյանքում: Դա առաջին քայլն է, որով դուք միանում եք Դաշնակցության մեծ ընտանիքին եվ ոչ միայն գործող դաշնակցականներին, այլ ժողովրդի ոգին պահող եւ այդ ոգով մեզ առաջնորդող բոլոր նահատակներին: Դուք դառնում եք նրանց ընկերը, նրանք դառնում են ձեր ուսուցիչը, դառնում ձեզ ուղղորդողը: Դաշնակցության եւ դաշնակցականի համար, սա, սոսկ պարզ երդում չէ, սա ուխտ է, որ ամեն անձ, անհատապես, որոշում է կայացնում այլեւս ապրելու առաջին հերթին հայրենիքի, ժողովրդի եւ հետո միայն իր համար»:

Արմեն Ռուստամյանը ներկայացրեց այն խորհրդանիշները, որոնց վրա պետք է կատարվեր երդման արարաողությունը. Նա ասաց.«Այն ինչի վրա դուք պետք է երդվեք պատմություն անցած եւ հաղթանակները մարմնավորող առարկաներ են; Այստեղ է Դաշնակցության այն դրոշը, որ ծածանվել է Սարդարապատում, այստեղ է այն դորշը, որը բարձրացվել է Շուշիում, այստեղ է այն ծարգիրն ու կանոնագիրը, որի վրա երդվելով, չեն շեղվել դրանից մեր մեծերը, պետական եւ կուսակցական այրերը: Այստեղ է նաեւ Զորավար Անդրանիկի մաուզերը: Երդվելով այս խորհրդանիշների վրա դուք պետք է ամբողջությամբ ներծծվեք այդ հաղթանակի ոգով, դառնաք հետեւորդը կրողը այդ գաղափարների, նվիրվածության, քաջության, որ ունեցել են մեր քաջորդիները՝ կուսակցական, պետական, ազգային գործիչները»:

Միջոցառման ավարտին Արմեն Ռուստամյանի կնքահայրությամբ կատարվեց երդման արարողությունը: Շուրջ 55 նորագիրներ համալրեցին ՀՅԴ շարքերը: Ձեռքը դնելով զենքի վրա՝ նրանք երդվեցին հավատարմորեն հետևել ՀՅԴ կանոնագրին ու ծրագրին և անհրաժեշտության դեպքում, նույնիսկ կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին:

Սարդարապատում միջոցառումների ավարտին տեղի ունեցավ ընկերային մեծ խնջույք: Հնչեցին ազգային-ազատագրական երգեր:

Տեսանյութն՝ այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company