ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Մեր առջեւ դրած ենք մեր անկախ պետականութեան հզօրացման օրակարգ

30 Մայիս 2025

ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Տարօն Տ. Խաչատուրեանի եզրափակիչ խօսքը Բրբէնքի Մայիս 28ի տօնակատրութեան.

Սիրելի հիւրեր, ներկաներ, յարգելի ընկերներ,

Թուականներ կան ազգերու պատմութեան մէջ, ընդամէնը մէկ ձեռքի վրայ հաշուող, որոնք մի՛շտ կը յիշատակուին, որոնք վճռորոշ դեր ունին տուեալ ազգի պատմութեան մէջ, անոր լինելութեան մէջ: Այդ թուականներէն ահա՛ հայութեան պարագային 1918-ի Մայիս 28-ն է, ուր հայ ժողովուրդը Հայ Յեղափոխական Դաշնակցութեամբ կրցաւ վճռել իր անկախութեանը և ստրկութեան միջեւ, իր արժանապատիւ ապրելուն ու ենթարկուելուն միջեւ, մէ՛կ խօսքով իբրեւ ազգ իր կենսագործելուն կամ մի անգամ ընդմիշտ այլոց լուծին տակ ծուարելուն և իր գոյութեանը գարշ տալուն միջեւ:

Եւ որովհետեւ ազգերու պատմութեան մէջ հազուադէպ է որ այդ բնոյթի ջրբաժան երկընտրանքներ ըլլան, հայութեան այդ ճգնաժամը յաղթանա՛կով աւարտելուն և հայ ինքնիշխան պետութեան վերահաստատուելուն համար է որ մենք, իբրեւ ՀՅԴ, 1921-էն 1991 Սովէտի օրերուն ամէն տարի տօնեցինք Հայաստանի անկախութեան այդ պանծալի օրը, ջատագովը հանդիսացանք 1968-ին Սարդարապատի յուշակոթողով ու Պարոյր Սեւակով դրոշմուած անոր հայրենի արժեւորմանը, և 1991-ի Հայաստանի վերանկախացումէն ետք, ամէն առիթով փայփայեցինք անոր իմաստն ու կարեւորութիւնը, մերօրեայ Հայաստանը յաւիտենականացնելու և անոր շուրջ կերտելու մեր համազգային իրաւունքներն ու երազանքները:

1918-ին մեզի արտօնուած չէր յաղթել թուրքին և յաղթեցինք: Արտօնուած չէր հայապատկան ինքնանկախ ու ազատագրուած հողեր ունենալ և ունեցանք: Արտօնուած չէր մեր երեք հազարամեայ բնօրրանի մէկ մասը անուանել Ազատ ու Անկախ Հայաստան և յայտարարեցինք: Ո՛չ թշնամին զիջելու մթնոլորտին մէջ էր, ո՛չ ալ բարեկամն ու դաշնակիցը’ օգնելու:

Հայու աննկու՛ն կամքն էր որ Հայ ժողովուրդի ծոցէն ծնած ղեկավարներով տրամադրեց քաղաքական ու զինուորական առաջնորդութիւն, կերտեց յաղթանակներ Սարդարապատի, Ղարաքիլիսէի ու Բաշ-Ապարանի մէջ, ու ետ մղեց ցեղասպան և արիւնարբու թուրքը:

Առաջնորդութիւնը, այսինքն leadership-ը, հիմնական գրաւականն է տուեալ հարցի յաջողութեան: Ահա՛ այդ առաջնորդութեան պակասն է որ մերօրեայ Հայաստանը, մեր պատմական հայրենիքին մէկ մասը, վերջին 7 տարիներուն յատուկ կերպով թիրախաւորուած է, ու անոր ընթացքը ենթակայ է անծայրածիր վերիվայրումներու:

Շա՛տ հեշտ է յուսալքուիլ ի տես մեր 44-օրեայ պատերազմին կրած պարտութեան, Հայաստանի անվտանգային և կառավարման ճգնաժամին, Արցախի մէջ գործադրուած ցեղասպանութեան, ցեղային զտումին ու անոր Ազրպէյճանի բռնակցման: Ի տես սփիւռքը պառակտելու փորձերուն ու անհանդուրժողութեան անթոյլատրելի մակարդակին:

Սակայն, իբրեւ Մայիս 28-ն կերտած կուսակցութիւն, իբրեւ այդ օրուան ժառանգորդներ, մենք մեր առջեւ դրած ենք մեր անկախ պետականութեան հզօրացման օրակարգ, Հայաստանի տարածքային ամբողջականութեան և ինքնիշխանութեան վերականգնումի և անվտանգութեան ապահովման հարց, Արցախահայութեան հաւաքական վերադարձի և սեփական ճակատագիրը տնօրինելու հրամայական, և այս բոլորը, ո՛չ ի հեճուկս Հայաստանին, Սփիւռքը քաղաքականացնելով և հզօրացնելով, մի՛շտ ի սպաս հայրենիքին:

Այս լայն օրակարգին մէջ, մենք մեր ներշնչումն ու օրինակը կ’առնենք մեր Մայիսեան հերոսներու խոյեանքէն, անոնց նուիրումէն ու զոհաբերութեան ոգիէն, անոնց հայրենիքի փրկութեան տածած հաւատքէն ու կամքէն:

Փառք անոնց վաստակին: Փառք անոնց մեզի ձգած կտակին ու աւանդին: Յարատեւ պայքար մինչեւ հայ ժողովուրդի իրաւունքներուն իրականացումը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company