ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

«Թևանիկ»-ը շարունակում է պատերազմ ու զրկանքներ տեսած արցախցիների կողքին լինել

30 Մայիս 2025

Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակերպությունը շարունակում է լինել տեղահանված, պատերազմ ու զրկանքներ տեսած արցախցիների կողքին։

Կազմակերպության պատասխանատու Իվետ Դանիելյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ խմբի անդամներին նոր իրավիճակում աշխատելու ուժ է տալիս` կորցրածը հետ բերելու հավատը։

«Ես հավատում եմ, որ այս ամեն ինչը ժամանակավոր է։ Մեր ազգը շատ-շատ դժվարություններ է ունեցել և կարողացել է մեջքը շտկել, հիմա այդ դժվարությունները մի քիչ ավելի շատ են: Բայց հավատացած եմ՝ մեր թե անհատական և թե հավաքական աշխատանքով կարող ենք դաս քաղելով բացթողումներից նորից հետ բերել կորցրածը»,- ասել է նա:

Կազմակերպության աշխատանքները միջոց են Սփյուռքում, Արցախում և ՀՀ-ում ապրողների համար իրար հետ շփվելու, միասին աշխատելու մեր ժողովրդի համար։

«Այդ աշխատանքներն առիթ են տալիս փայփայելու մեր ունեցած համախմբումը, որ կարողանանք ավելի մեծ ծրագրեր իրագործել»,- ասել է նա:

Կազմակերպության ծրագրերը 44-օրյա պատերազմի օրերին որոշակի փոփոխությունների են ենթարկվել՝ շեշտը դնելով սոցիալական բաղադրիչի, տեղահանված մեր հայրենակիցներին առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու վրա։ «Թևանիկի» ընկերները և մյուս հայրենակիցները պատերազմի օրերին հավաքագրում էին ուտելիք, սնունդ, հիգիենայի, անկողնային պարագաներ, առաջին անհրաժեշտության ապրանքներ և ըստ հասցեների բաժանում։ Այսպես կարողացան որոշակի թվով ընտանիքների 3-4 ամիս ապահովել որոշակի պարագաներով և թեթևացնել նրանց հոգսերը։

«Դրան զուգահեռ ՀՕՄ-ի հետ Երևանում կազմակերպել ենք արցախցի կանանց ձեռքի աշխատանքի դասընթաց, որի արդյունքում պատրաստված Նոր տարվա խաղալիքներն ուղարկել ենք ԱՄՆ վաճառքի։ Այսպես տեղահանված արցախցի կանայք որևէ զբաղմունք ունեցան և ցույց տվեցինք, որ իրենց կողքին ենք»,- պատմում է Իվետ Դանիելյանը:

Կազմակերպությունն իր առաքելությանը հավատարիմ է մնացել նաև Արցախի տեղահանությունից հետո՝ չնայած այդ իրողության պատճառած հոգեբանական ծանր դրությանը։

«Հոգեբանորեն մեզ համար էլ շատ ծանր էր: Այսքան տարի մենք փայփայել ենք Արցախը, կարոտով ենք նայել, ուրախացել ենք նրա առաջադիմությամբ, զարգացմամբ։ Ստեփանակերտն արդեն հիանալի քաղաք էր, դա մեր ուրախությունն էլ էր, մենք էլ ենք հաղթանակի բերկրանքը զգացել, հպարտացել: Բայց միանգամից այդ ամենը ձեռքից տալը մեր ազգի համար մեծ շոկ էր, ոչ ոք չէր սպասում դրան,- պատմում է նա:

Չնայած այդ ապրումներին՝ խմբի անդամները կազմակերպվեցին և սկսեցին ՀՅԴ, ՀՕՄ-ի կառույցների հետ օժանդակել տեղահանվածներին։

«Քանի որ սկզբում Գորիս էին գալիս, հիմնական կարիքն այնտեղ էր: Հիմնականում առաջին անրաժեշտության ապրանքների, անկողնային պարագաների, հագուստի կապոցներ էինք պատրաստում և ՀՕՄ-ի հետ համադրաբար հատկացնում: Մոտ 1-2 ամիս սա ամենօրյա աշխատանք էր մեզ համար, որ կարողանանք գոնե առաջնային կարիքներում օգնել»,- նշել է նա:

Այդ օրերին երեք մեծ բեռնատար և ուտելիք, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ է ուղարկվել Իրանի հայ համայնքից։

Կազմակերպությունն ավանդույթ էր դարձրել Արցախի երեխաներին ամանորյա նվերներ ուղարկելը։ Բռնի տեղահանությունից հետո այս ծրագիրը շարունակվել է։

«Թևանիկի» ընկերուհիները պատրաստում էին մոտ 500 ամանորյա տոպրակներ, լցնում քաղցրավենիքով ու ուղարկում Արցախի դպրոցներում բաժանելու: Թեհրանի հայկական դպրոցի երեխաներն իրենց նամակներով, նկարներով աջակցում էին արցախցի դպրոցականներին։

Այդ աշխատանքը 44-օրյա պատերազմից հետո եւս շարունակվել է, երկու տարի Սյունիքի շրջանում հաստատված արցախցիների համար կապոցներ են ուղարկվել, իսկ 2025 թվականի Նոր տարվա կապոցները հատկացվել են Վայքի շրջանում հաստատված արցախցիներին։

«Թևանիկ» խմբի պատասխանատու Իվետ Դանիելյանը հավելել է, որ ՀՕՄ-ի Արցախի վարչության հետ քննարկել են որոշ առաջնահերթ ծրագրեր իրագործելու և արցախցի հայրենակիցներին օգտակար լինելու հարցը, այժմ փորձում են ավելի երկարաժամկետ ծրագրեր իրականություն դարձնել:

Արցախի օժանդակության «Թևանիկ» խմբի անունը ոգեշնչված է Ջիվան Ավետիսյանի նկարահանած «Թևանիկ» ֆիլմից, Թևանիկի և Աստղիկի կերպարից։ Այն հարգանք է Արցախի պատերազմի ընթացքում ծնված, մեծացած բոլոր մանուկներին ու երեխաներին, որոնք իրենց մանկության անհոգ օրերը կիսեցին պատերազմի դաժան իրականության հետ և իրենց անբաժան մասնիկն ունեցան հաղթանակի գործում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company