ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Արտակարգ դրության շրջանը ցույց է տալիս՝ իշխանությունների համար կապ չունի, որ տնտեսական ցուցանիշները վատացել են

02 Օգոստոս 2020 Տնտեսական ակտիվության ցուցանիշի, առևտրի շրջանառության նվազման, սրանց վերաբերյալ իշխանության վարած քաղաքականության, գյուղմթերքի գների թանկացման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է տնտեսագետ, ՀՅԴ ԳՄ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020-ի առաջին կիսամյակում 4.7%-ով նվազել է, շինարարության ծավալը կրճատվել է 23․4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 11․1%-ով: Սա ինչի՞ հետևանք է, արդյո՞ք պայմանավորված է միայն COVID-19 համավարակով:

– Այո, անկում է գրանցել մի շարք ոլորտներ։ Դատելով պետական վիճակագրական պաշտոնական տվյալներից` կարելի է ենթադրել, որ անկում ունեն համարյա բոլոր ոլորտները 2020 թվականի հունվար-մայիս շրջանը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համար պատկերը հետևյալն է` անկում են գրանցել շինարարությունը 23,4%, ատևտրաշրջանառությունը՝ 10,8%, արտաքին առևտուրը՝ 11,2%՝ մասնավորապես արտահանման ծավալները նվազել են 8,1%, իսկ ներմուծումը՝ 12,8%։ Չնչին աճ գրանցել է արդյունաբերական արտադրանքի ծավալները, մոտ կիսով չափ կրճատվել է անցած տարվա աճի տեմպը 5,6%-ից դառնալով 2,4%, էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 8,3%։ Ինչևէ, ունենք պատկեր, որը հուսադրող չի։ Այսպիսի անկումը թողնելու է իր աղետալի հետևանքները, քանի որ, ըստ էության, այս խնդիրներն ամբողջությամբ հաղթահարված չեն, չկան որևէ ախտորոշման մասին ամփոփ հրապարակումներ։ Անշուշտ, կորոնավիրուսի հետևանքով կատարված սահմանափակումները թողել են իրենց ազդեցությունը, դա հստակ երևում է ներմուծման և արտահանման ծավալների անկումից։

– Ի՞նչ են անում իշխանությունները այս խնդիրները լուծելու համար, տեսնո՞ւմ եք նման քայլեր իշխանությունների կողմից:

– Ակնհայտ է, որ իշխանությունների կողմից 4,9% հեղափոխական տնտեսական աճի անունով կնքված «Բյուջե-2020»-ը կատարման խնդիրներ է ունենալու։ Հասկանալի պատճառներով պակասել են հարկային եկամուտները, ինչի մասին պարբերաբար հայտարարել են տարբեր պաշտոնական աղբյուրներ, բայց չգիտես՝ ինչու փոփոխության չի ենթարկվում բյուջեի ծախսային հոդվածներում։ Կորոնավիրուսի տարածման և արտակարգ դրության ընթացիկ շրջանը ցույց է տալիս, որ իշխանությունների համար կապ չունի, որ տնտեսական ցուցանիշները վատացել են, նրանք շարունակում են մի շարք ծրագրեր, որոնք կապ չունեն ճգնաժամի հետևանքով առաջացած վիճակի հետ։ Հիմա պետք է անցնել ավելի խնայողական ռեժիմի, դադարեցնել մի շարք անհասկանալի և անընդունելի ծախսեր, որոնք ուղիղ կապ ունեն մարդկանց սոցիալական վիճակի վատթարացման հետ։ Անհրաժեշտ է կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային մասհանումները, որը բյուջեի վրա տարեկան շուրջ 75,0 միլիարդ դրամ ծախս է, վերադարձնել եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգն ու բարելավել այն, դադարեցնել այս անհասկանալի չափերի հասնող պարգևավճարները, գույքահարկի օրենսդրական փոփոխությունները հետաձգել, լավ քննարկել, խութերը հայտնաբերել, նոր կիրառության մեջ դնել կորոնավիրուսը հաղթահարելուց հետո։

Գույքահարկի փոփոխություններին պետք է նախորդեր շատ մեծ աշխատանք, քարտեզագրման թարմացումներից մինչև արժեքի գնահատման ընդունելի գործիքի ներդրում, թիրախային շերտերի ճշգրտումից մինչև գույքն օգտագործողի սոցիալական վիճակի գնահատում և այլն։ Անելիքներն իսկապես շատ են։ Կառավարությունը կյանքի է կոչել շուրջ երեք տասնյակ միջոցառումներ, որոնց անվանել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրեր, իսկ հետևանքները հայտնի՞ են, չափվե՞լ են արդյոք վնասները ըստ ոլորտների, ըստ տարածքների, ըստ տարածքային ՀՆԱ-ի։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ այս ամենը դեռևս շարունակվում է։

– Բայց Կառավարությունը մշտապես խոսում է այդ աջակցության ծրագրերից և կարծես քիչ գումար չի տրամադրվել մարդկանց, տնտեսվարողներին:

– Այո, ծախսվեց ահռելի գումար, սակայն որը հիմնականում գնաց չգնահատված հասցեատերերին, անցավ ֆինանսական շուկաներին, սուբսիդավորվեցին ոչ մի արդյունք չստեղծող վարկային ծրագրեր, ըստ էության, ֆինանսավորելով բանկերին։ Հանրությանը ճիշտ մեսիջներ չտրվեցին, ժողովուրդը չպատրաստվեց դրան դիմագրավելու համար, մինչդեռ հետո շատ ավելի ուշ վիճակը գնահատեցին աղետալի, իսկ ժողովրդին դժոխքի ճանապարհին գտնվող։

Տնտեսական վիճակի վատացման երկրորդ կարևորագույն պատճառը վարվող սոցիալ-տնտեսական նեոլիբերալ քաղաքականությունն է։ Այս ազատական մոդելի անվան տակ ամեն բան մասնավորեցնելով՝ պետությունը հասել է այս վիճակին։ Անցնող տարիներին տարվող տնտեսական կուրսը չնայած նրան որ իրեն սպառել էր, այնուամենայնիվ այսօր էլ է շարունակվում և կապ չունի թե ով է իշխանությունը, կարևոր է, թե ինչ է անում։ Իսկ նոր իշխանություններ գաղափարաբանական տեսանկյունից նոր ոչինչ չեն անում։ Արդեն չեն էլ կարող, ո՛չ ցանկությունն ունեն կուրսը փոխելու, ո՛չ ձևը գիտեն։

– Պարոն Գրիգորյան, գյուղմթերքի գներն են բարձրացել, սա ինչո՞վ եք պայմանավորում:

– Գյուղմթերքի գներն իսկապես բարձրացել են, սա նաև որպես սպառող եմ ասում, դա հստակ երևում է գնումներ կատարելիս։ Պատճառը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետություն պակասել են նաև ներմուծումները ինչպես արդեն նշեցի։ Պատճառը նաև գործնականում հայեցակարգի բացակայությունն է։ Չունենք պլանավորված գյուղատնտեսություն, չունենք ներքին սպառման շեմը ըստ առանձին արտադրատեսակների, որոշ ապրանքների մասով ունենք պակասորդ, ինչն էլ լրացվում է ներմուծմամբ։ Չկան գյուղացուն տրվող ուղիղ աջակցություններ՝ դիզելային վառելիք, գարնանացանի ոռոգման ջուր, բուժանյութ և այլն։ Գյուղմթերք արտադրողը իր խնդիրների հետ մնացել է միայնակ, արդյունքում ինչպես կարողանում է, այնպես էլ լուծումներ է տալիս, որի արդյունքում ստացվում է ավելի բարձր ինքնարժեք։ Ոլորտը բացի տնտեսական արդյունք ստեղծելուց նաև լուծում է սոցիալական խնդիրներ ու զբաղվածության հարցը։ Այսինքն՝ շուրջ 500 000 մարդու հարցերը խորքային չեն գնահատվում։ Կարճ ասած՝ չկա ոլորտը կարգավորող գերատեսչություն։ Երբ իշխանությունները հրապարակեցին իրենց կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի մասնագիտական ոլորտային հանձնախմբերը հրապարակեցին փաստաթուղթ, որտեղ խորհուրդ էր տրվում չփակել Գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես միշտ չլսեցին և չընդունեցին, իսկ հիմա մի հսկա ոլորտի փաստորեն վերաբերվում են ձախ ձեռքով, իրավիճակային, հաճախ անարդյունավետ լուծումներով։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company