ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Եթե աջակցության ծրագրերն առկա խնդիրներին համարժեք չեն լինում, մենք ունենում ենք պետական բյուջեի փոշիացման ռիսկ

14 Օգոստոս 2020 Կարծում եմ՝ այդ արգելքի վերացումն էական ազդեցություն չի թողնի տնտեսության վրա, քանի որ մեկ սահմանափակում հանելով՝ չես կարող ունենալ ընդհանուր, դրական արդյունք: Այս մասին 365news.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով կառավարության այն որոշմանը, որով թույլատրվում էր ՀՀ քաղաքացիության չունեցող անձանց մուտքը Հայաստան ու այս որոշման՝ տնտեսության վրա ունեցած հնարավոր ազդեցությանը:

«Խնդրին պետք է նայենք հավաքական իմաստով: Երկրում պահպանվում է արտակարգ դրությունը, և սա ամենակարևորն է: Սա կոնկրետ հաղորդագրություն է զբոսաշրջիկների համար: Բոլոր երկրներում էլ մարդիկ խորը գիտակցում են համավարակի վտանգները և հիմա հատկապես զգուշավոր են այն երկրների նկատմամբ, որտեղ դեռևս բարձր է համավարակի տարածման ցուցանիշները, որտեղ պահպանվում է արտակարգ իրավիճակը»,- ընդգծեց Ավետիսյանը՝ հավելելով, որ Հայաստանը պահպանում է արտակարգ դրությունը և ցանկացած զբոսաշրջիկ գիտակցում է, որ այս երկրում համավարկի հետ կապված ռիսկերը դեռևս պահպանվում են՝ անկախ նրանից, որ որոշակիորեն հանվել են երկիր մուտք գործելու հետ կապված արգելքները:

Տնտեսագետը նշեց, որ այսպիսի իրավիճակում որոշակի սահմանափակումների վերացումը չենք կարող համարել խնդրի կամ խնդիրների կարգավորման միջոց:

«Իրականում զբոսաշրջության, հանգստի կազմակերպաման, հանրային սննդի ոլորտները դեռևս շարունակում են մնալ խորը ճգնաժամի մեջ: Այսպես շարունակվելու դեպքում այս ոլորտներում կորուստները կարող են լինել անդառնալի, այսինքն՝ մենք այս ոլորտներում կարող ենք կորցնել երկարաժամկետ տնտեսվարող սուբյեկտների, որոնք կլուծարվեն, կփակվեն, կսնանկանան ու տարիների նրանց ձեռքբերումներն ի չիք կդառնան»,- նկատեց տնտեսագետը՝ հավելելով, որ խոսքը չի գնում մեկ-երկու տնտեսվարողների մասին, այլ՝ ամբողջ ոլորտի ու այնտեղ գործունեություն ծավալողների մասին:

Մեր զրուցակիցը նշեց, որ զբոսաշրջության, հանգստի կազմակերպման ոլորտներն ունեն բարձր սոցիալական ազդեցություն, քանի որ աշխատատար ոլորտներ են, ու այս ոլորտներում առկա ճգնաժամը հանգեցնելու է նաև մեծաքանակ աշխատատեղերի կրճատմանը:

«Պետությունն այս ոլորտներում ոչ թե պետք է գործի ցանկություններով կամ բարի կամքի դրսևորումներով, այլ շատ կոնկրետ պարտավորություններով՝ նույն զբաղվածության քաղաքականության, տնտեսական քաղաքականության և ոլորտային քաղաքականությունների համատեքստում»,- նկատեց տնտեսագետը:

Ավետիսյանը նշեց, որ երկիր մուտք գործելու արգելքի վերացումն, ամեն դեպքում, որոշակի ազդեցություն կունենա՝ մասնավորապես ազգությամբ հայերի վրա, ովքեր Հայաստանում բարեկամներ, ազգակիցեր ունեն, ու շատ հնարավոր է, որ հենց նրանք որոշեն որոշ ժամանակով վերադառնալ Հայաստան, սակայն զբոսաշրջիկների մեծ հոսքի սպասել դեռևս պետք չէ:

Խոսելով կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 23-րդ ծրագիրի մասին, որով նախատեսվում է աջակցություն տրամադրել զբոսաշրջային կազմակերպություններին աշխատատեղերը պահպանելու համար, Ավետիսյանը նշեց. «Տրամադրվող աջակցությունը պետք է համարժեք լինի ստեղծված խնդրին, որպեսզի այդ խնդիրը լուծվի: Եթե աջակցությունն առկա խնդիրներին համարժեք չի լինում, մենք ունենում ենք պետական բյուջեի՝ առանց այն էլ սահամանափակ միջոցների փոշիացման ռիսկ: Միջոցները ծախսվում են, իսկ խնդիրը որոշակիորեն թեթևանում է, բայց չի լուծվում: Իսկ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար տրամադրվող աջակցության այս ծրագրերը խնդիրներին համարժեք չեն»:

Թադևոս Ավետիսյանը նաև նշեց, որ կառավարությունն ուղղակի չի ուզում իր վրա վերցնի ավելի հաստատուն, կայուն և ծավալուն պարտավորություններ, քանի որ միանվագ աջակցության դեպքում հստակ գումար տալիս են, ու դա փաթեթավորելով՝ ներկայացնում են հանրությանը որպես իրենց աշխատանքի արդյունք. «Երբ դու կայունություն ես տալիս այդ աջակցությանը ու ասում ես, որ ոչ թե մեկ ամսվա աշխատավարձ կտամ, այլ քանի դեռ դու՝ տնտեսվարող սուբյեկտդ, գտնվում ես սահմանափակումների մեջ, ես համարժեք աջակցություն կտրամադրեմ, օրինակի, քո վճարած աշխատավարձի 67 %-ի կեսը ես կվճարեմ, մյուս մասը՝ դու, հարկային արձակուրդ կտարամդրեմ քեզ, ու մենք միասին համատեղ դուրս կգանք այս իրավիճակից: Սա կլինի արդյունավետ միջոց խնդիրների կարգավորման համար»:

Տնտեսագետի խոսքով՝ այս իրավիճակի հիմնական պատճառը քաղաքական մոտեցումն է, որը որդեգրել է օրվա կառավարությունը:

««Մինիմում պատասխանատվություն, մաքսիմում էֆֆեկտ» այպիսի մոտեցում ունի օրվա կառավարությունը: Խոսենք, ներկայացնենք, մարդկանց մոտ տպավորություն ստեղծենք, բայց մինիմում պարտավորություն վերցնենք, որ վաղը ոչ ոք չկարողնա ասել, որ դուք վերցրել եք այսպիսի պարտավորություն ու չեք արել ձեր պարտավորությունները»,- եզրափակեց տնտեսագետը:

Մելինե Պետրոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company