ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ուղերձ

Հանուն լիբանանահայության եւ սիրիահայության․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը

28 Օգոստոս 2020 Սիրելի հոգեհարազատներ,

Միջինարեւելյան տագնապները մեզ բոլորիս հարկադրանքի տակ են դնում, որպեսզի ձեռք երկարենք եւ հասնենք օժանդակության այն համայնքներին, որոնք եղել են կենսատու սիրտը սփյուռքահայության։ Լիբանանի պարագայում ձեզ ծանոթ է, որ հոկտեմբերից սկսված տնտեսական տագնապը, առավել թագաժահրի գործած ավերը, ինչպես նաեւ վերջին պայթյունը ստեղծեցին այնպիսի իրավիճակ, ուր անհրաժեշտ է անմիջականորեն կազմակերպվել եւ օգնության ձեռք երկարել լիբանանահայությանը, որպեսզի նա վերագտնի իր նախկին կենսունակությունը եւ ինչպես անցյալում, ապագայում եւս շարունակի իր կենտրոնական դերը համասփյուռքյան եւ համահայկական առումով։

Սիրիայի պարագայում ավելի անմիջական եւ ճգնաժամային է կացությունը, նկատի ունենալով, որ երկիրը նաեւ շրջափակված է մի շարք արեւմտյան պետությունների կողմից եւ օժանդակություն հասցնելու խնդիրն էլ դժվարացել է։ Բայց դա մեզ չի հուսահատեցնում եւ այդ ուղղությամբ բոլորս պետք է տանենք այն հարկավոր աշխատանքը, որպեսզի այդ գաղութն էլ ունենա անհրաժեշտ բժշկական, առողջապահական եւ մարդկային միջոցները, որպեսզի նա եւս վերականգնի իր նախկին կենսունակ վիճակը։

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ եւ ԱՀ կառավարություններին, մեր երկու կաթողիկոսներին, կրոնական պետերին եւ համահայկական բոլոր կառույցներին, որոնք առաջին օրվանից, օժանդակության ձեռք երկարեցին Լիբանանին եւ տակավին շարունակում են հանգանակության եւ օժանդակության արշավները։

Ուզում եմ նշել, նաեւ հատուկ աշխատանքը, որ տանում ենք Սիրիայի պարագայում ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործոց նախարարությունների հետ, ի մասնավորի՝ այնտեղ դաշտային հիվանդանոց հիմնելու ուղղությամբ, որպեսզի հասնենք մեր ժողովրդի առողջապահական կարիքներին։ Նշեմ նաեւ, որ Հալեպում գտնվող մարդասիրական պահակազորը արդեն իսկ իր կարեւոր օժանդակությունն է տալիս Սիրիային ընդհանրապես եւ հատկապես հայ համայնքին։ Սրանք իսկական եւ լավ օրինակներ են համազգային ճիգի, ամբողջական նվիրումի, համահայկական ուժի կուտակման եւ հստակ թիրախավորելու այն երկու պատմական ու կարեւոր համայնքները, որոնք բաբախուն սիրտն են հանդիսացել Սփյուռքի։

Վստահ ենք, որ մեր այդ համայնքները պետք է վերականգնվեն ու վերադառնան իրենց նախկին կենսունակ եւ ամբողջապես հայ ժողովրդին նվիրված դերին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շիրակի նահանգապետ Կարո Սասունու արձանի

Գյումրու Պռոշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բացվեց Շիրակի ազդեցիկ

17 Հուլիս 2026
Երեւանէն մղոններ հեռու… Պրիւքսէլ

Հ․Հ․ կառավարութեան նիստերուն, 19 Բաղրամեան պողոտայի պետական կառոյցի աթոռներուն

17 Հուլիս 2026
ՀՅԴ Բիւրոն Կը Ցաւակցի Քաթարի Նախկին Իշ

Քաթարի իշխան շէյխ Թամիմ Պըն Համատի հօր` նախկին իշխան Համատ Պըն Խալիֆա Ալ Թանիի

16 Հուլիս 2026
«Սփյուռքը չի լռելու». Մոսկվայում բողո

Մոսկվայի հայկական եկեղեցու բակում երեկ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել

16 Հուլիս 2026
Հորմոզի նեղուցը պատւար ԱՄՆ-Իսրայէլ տան

1. Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի յուղարկաւորութեան արարողութիւնները իրաւամբ վե

15 Հուլիս 2026
Իսրայելի համար հետեւանքները սարսափելի

Հորմուզի նեղուցի մերձակայքում իրականացված օդային հարվածներից հետո Միացյալ Նահա

15 Հուլիս 2026
Հայոց ցեղասպանութեան հարցը Հայաստանի ի

Իսրայէլի կառավարութեան կողմէ Հայոց ցեղասպանութեան միաձայն ճանաչումը նոր փուլ մ

15 Հուլիս 2026
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավ

15 Հուլիս 2026
Պաքուի Մէջ Հայ Բանտարկեալներու Մասին Հ

Ժողովին ընթացքին խօսք առաւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի որդին

15 Հուլիս 2026
Գիտէ, Բայց Չէ Տեսած

Ամէն հինգշաբթի, կառավարութեան հերթական նիստէն ետք, վարչապետ Նիկոլ Փաշինեան ճեպ

15 Հուլիս 2026
Լավ լուր. ԵՄ-ն մտադրությունների հուշագ

Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերը «հետաքրքրություն են հայտնում ուսումնասի

14 Հուլիս 2026
Ակնարկ. Հանրային կարծիքի նոր ճարտարապ

Նախորդ ակնարկում անդրադարձել էինք հանրային կարծիքի ձեւաւորմանը՝ որպէս ժամանակա

14 Հուլիս 2026
Ակնարկ. «Վերջապէս»

Թուրքիոյ նախագահին հրաւէրին ընդառաջումով Լիբանանի վարչապետին Թուրքիա կատարած ա

14 Հուլիս 2026
Միջազգային իրավունք․ երբ արժեքները դառ

Իրենց ժողովրդավար հռչակած պետություններն այսօր խոսում են ժողովրդավարության, մա

13 Հուլիս 2026
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ակնարկ. Դեմոկրասիայի անունով՝ յանուն բ

Հասարակական կարծիքի ձեւաւորման մասին խօսելիս նախ պէտք է հասկանալ, թէ ինչի՞ համ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company