ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ալկոհոլային խմիչքների շուկան ապականված է, վերահսկողություն չկա

03 Սեպտեմբեր 2020 Անհայտ ծագման խմիչքների շրջանառությունը չի վերահսկվում. այն ինչ տեղի է ունենում ռեստորաններում եւ ճանապարհներին, իսկապես անթույլատրելի է։ Նման տեսակետ NEWS-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ֆինանսների եւ էկոնոմիկայի հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։ Վերջինիս հետ զրուցել ենք Արմավիրում եւ Երեւանում ալկոհոլային խմիչքից թունավորման մասսայական դեպքերի, տնայնագործական օղիների արդադրության, օղու ակցիզային հարկի ավելացման հետեւանքների եւ այլ հարցերի շուրջ։

-Պարոն Գրիգորյան, մինչ քննությունը կպարզի ալկոհոլային խմիչքից թունավորման դեպքերի բոլոր հանգամանքները, ՍԱՏՄ-ն կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց։ Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ գերադասում են օգտագործել տնայնագործ պայմաններում պատրաստված օղի։

-Շատ ցավալի դեպք տեղի ունեցավ, ինչը ստիպեց կենտրոնանալ այս հարցի վրա։ Հույս ունեմ, որ գոնե հիմա այս խնդրի լուծումը առաջնային կդառնա։ ՍԱՏՄ կողմից մեր քաղաքացիներին կոչը կարեւոր է, բայց այս դեպքում այն դեռեւս միայն կոչ է։ Տնայնագործ պայմաններում պատրաստված օղի օգտագործելն ունի մի քանի պատճառ. առաջինը՝ մարդը օղի է թորում իր բակում անձնական օգտագործման համար, գիտի թե ինչից է թորում եւ ինչպիսի որակական եւ համային հատկություններ է ստանում։ Երկրորդը՝ սովորույթի ուժն է, որ պապից թոռ, թորում են կատարում եւ երրորդը՝ գինն է, եթե թորում եւ վաճառում է, ապա հարկեր եւ տուրքեր չի վճարում, հետեւաբար կարողանում է գործարանային արտադրանքից էականորեն տարբերվող գնով վաճառել, ինչն էլ գայթակղում է պոտենցիալ գնորդին։ Տնային պայմաններում օղի թորելն ու վաճառելը օրենքով արգելված է, այն լիցենզավորված գործունեություն է։

-Թեեւ մեր երկրում անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է, սակայն ռեստորաններում, ճանապարհներին, շուկաներում կամ այլ վայրերում մարդիկ բացահայտ իրացնում են տնայնագործ պայմաններում պատրաստված օղի։ Տպավորություն է, թե այս դաշտը առհասարակ չի վերահսկվում. դու՞ք ինչ կարծիքի եք։

-Այո, ճիշտ եք, այն չի վերահսկվել եւ հիմա էլ չի վերահսկվում. մեխանիզմները չկան, ինստիտուցիոնալ մարմին չկա, գործառույթ իրականացնող չկա։ Թղթերի վրա գրված ինչ–որ կարգավորումներ կան, որոնք փաստացի չեն գործում եւ դա վատ է։ Նախ, անհայտ ծագման խմիչքները վտանգավոր են մարդկանց առողջության համար, դրա մասին մասնագետները բազմիցս ասել են։ Պատահական չէ, որ օղու սպիրտի թորման համար գործարաններում կառուցված են բարձր աշտարակներ, սպիրտը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, կարողանում են առանձնացնել եթերային յուղերը։ Բայց սա տեխնոլոգիական կողմն է, որի պահպանումը կարեւոր է արտադրական ստանդարտների կիրառման առումով։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում ռեստորաններում եւ ճանապարհներին, իսկապես անթույլատրելի է։ Ոչ մի գնորդ վստահ չի կարող լինել, թե ինչ բաղադրության հեղուկ է գնում։ Իսկ ալկոհոլային խմիչքների շուկան առանց այդ էլ խնդիրներ ունի, այստեղ տեղական արտադրողների եւ ներմուծողների անհավասար մրցակցությանը միանում է նաեւ տնական օղիների սեգմենտը եւ արդյունքում շուկան ապականված է։ Տեղական արտադրողը հումքից մինչեւ շշալցված եւ դրոշմավորված արտադրանքի ստացումը, պարտավոր է պահպանել որոշակի արտադրական տեխնոլոգիական անընդհատ ցիկլ, որի սպասարկման համար պահանջվում է ավելի մեծ թվով աշխատակազմ եւ մասնագետների խումբ, իսկ ներմուծողը իր բիզնեսը կարող է կազմակերպել մի տնօրեն, հաշվապահ, պահեստապետ եւ շուկայավարման աշխատակիցներով ու հայտնվել շուկայում։ Այս ամենին որ գումարենք տնայնագործական պայմանաներում պատրաստված խմիչքը, որը գործում է ստվերում, արդեն պատկերն ամբողջական է դառնում։
-Ըստ ձեզ, ի՞նչ ազդեցություն է ունեցել օղու ակցիզային հարկի բարձրացումը տնայնագործ օղու շրջանառության ավելացման հարցում։ Ի՞նչ լուծումներ կառաջարկեք, որպեսզի նմանատիպ դեպքերը բացառվեն։

-Հարկային օրենսգրքի փոփոխություններից հետո այս պատկերը սպասելի էր։ Մինչ բովանդակությանն անդրադառնալը պետք է նշեմ, որ այս հարկային օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ին, իսկ 2018 թվականի մայիսից մինչեւ հիմա փոփոխության է ենթարկվել ավելի քան 30 անգամ, ինչն էլ տնտեսվարողներին կանգնեցնում է անհարմարությունների առջեւ։ Հարկային օրենսգրքի ակցիզային հարկի դրույքաչափերը ավելացվեց եկամտային հարկի համահարթեցման հետ միառժամանակ։ Բարձր եկամուտներ ունեցողներից չհավաքագրվող հարկերը փոխարինվեց սպառման դաշտում անուղակի հարկերի ավելացմամբ։ Ցանկացած մեկ շիշ օղի գնող գիտի, որ դրա գինն ավելացել է ակցիզային հարկի ավելացման պատճառով։ Օղու ակցիզային հարկը 2019 թվականին 1 լիտրի համար սահմանված էր 835 դրամ, իսկ այս տարվա հունվարի 1-ից դարձավ 1560, 2021 թվականի հունվարի 1-ից կդառնա 2030×1.03, 2022 թվին՝ 2640×1.06, 2023 թվին՝ 3430×1.09: Հարկային քաղաքականության այս մոդելը ոչ թե ավելացնելու է բյուջեի մուտքերը, այլ հակառակը՝ նվազեցնելու է սպառումը, միաժամանակ պակասեցնելով այս շուկայում գեներացվող անուղղակի հարկերը։ Հիմա այս պրոցեսը միանգամից չի երեւում, բայց այս ուղու վրա ենք։ Արդյունքում ավելի շատ մարդիկ են անցնելու տնայնագործական օղիներին իր հետեւանքներով հանդերձ։

Իսկ նման դեպքերը բացառելու համար պետք է կայացնել քաղաքական որոշում. բոլոր նրանք, ովքեր գումարներ են վաստակում տնական օղի վաճառելով, ունենան եկամուտի այլ աղբյուր։ Խնդիրը բարդ է, բայց լուծելի։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company