ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հակաճգնաժամային կառավարումը պահանջում է նաև ընթացիկ գնահատում

06 Սեպտեմբեր 2020 Ուշացած միջոցառումների պատճառով կարճ ժամանակահատվածում ունեցանք համավարակի տարածում, տարբեր ոլորտներում տնտեսական սահմանափակումներ իրականացվեցին, որը բերեց տնտեսական հետևանքներ՝ տուժեցին տնտեսվարողները, մարդիկ դարձան գործազուրկ և հայտնվեցին հարկադիր չվճարվող պարապուրդում։ Շատերը կորցրեցին իրենց փոքր բիզնեսը, որը նրանց օրվա եկամուտն և ապրուստն էր ապահովում, արդյունքում ունեցանք այն հետևանքներն, որոնք այժմ տեսնում ենք․ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ անդրադառնալով համավարակի պատճառով առաջացած տնտեսական հետևանքներին։

Տնտեսագետը նշեց՝ երկրորդ կիսամյակում արդեն ՀՆԱ-ի կրճատում ունենք, կրճատվել է աշխատողների թիվը, և, իրավիճակով պայմանավորված, բարձրացել է գործազրկության մակարդակը․ «Կարևոր ոլորտները, ինչպիսիք են՝ շինարարությունը, սննդի, հագուստի և տուրիզմի ոլորտը, բոլորն էապես կրճատվել են, նույնիսկ կան ոլորտներ, որոնց ընդհանուր շրջանառության կրճատումը մոտենում է 100 տոկոսի և այսպիսի պարագայում աջակցության ծրագրերի արդյունավետությանը պետք է վերապահումով մոտենալ»։

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ Կառավարության առաջարկած տնտեսական ծրագրերը համավարակի պատճառով առաջացած խնդիրներին համարժեք չեն, և մեծ է ռիսկը, որ աջակցության միջոցները այս կերպ կփոշիանան, իսկ մեր երկիրն ունի սահմանափակ ռեսուրսներ։ Նրա խոսքով՝ դրան զուգահեռ նկատվում է պետական եկամուտների կրճատում, արտաքին պարտքի և սոցիալական ծախսերի ավելացում․«Օրինակ ցածր տոկոսադրույքով պետական աջակցության վարկ են տրամադրում այն տնտեսվարողներին, որոնք չեն կրճատել իրենց աշխատակիցներին, սակայն գիտեմ բազմաթիվ դեպքեր, որ տնտեսվարողները հարկերը վճարել են և աշխատող չեն կրճատել, դիմել են աջակցության ծրագրերին, և ամենատարբեր պատճառներով մերժել են, քանի որ ունեցել են ընդամենը 500 դրամի հարկային պարտավորություն, որը զուտ համակարգի խնդիր է եղել։ Կամ, օրինակ՝ 68 հազար դրամ են վճարում չորս հոգանոց ընտանիքին, որը մարտից կորցրել է իր աշխատանքը, և հիմա արդեն 6-րդ ամիսն է անցել, այն դեպքում, երբ կենսապահովման զամբյուղը ամսական 1 անձի հաշվով մոտավորապես 60 հազար դրամ է։ Արդյո՞ք այդ աջակցությունը համարժեք է, իհարկե՝ ոչ»։

Տնտեսագետը մեկ այլ խնդիր է նշում, ասում է՝ պետությունը տնտեսվարողին վարկով գումար է առաջարկում, բայց սահմանափակել է մի մասի գործունեությունը, մի մասի համար էլ այնպիսի սահմանափակումներ է դրել, որ նրանք շահույթ չեն ստացել և եթե վերցնեն վարկով գումար՝ կավելացնեն իրենց պարտքը, ինչը հավելյալ դժվարություններ է ստեղծելու ապագայում իրենց գործունեությունը շարունակելու համար։ Ըստ նրա՝ դա է պատճառը, որ շատ դեպքերում տնտեսվարողները նախընտրում են ժամանակավորապես դադարեցնել կամ փակել իրենց գործունեությունը։

«Մենք բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել ոչ միայն հարկերի հետ կապված, այլ տարբեր պետական սուբսիդավորման համար, ասում են, որ ռեսուրսները սահմանափակ է, բայց եթե ռեսուրսները սահմանափակ է, արդյո՞ք կյանքի կոչված ծրագրերի գնահատականները կան՝ թե տնտեսական, սոցիալական ինչպիսի՞ ազդեցություն կունենան և արդյոք թիրախավորվա՞ծ են։ Կամ ո՞վ է հետևել, որ այդ ծախսված գումարները հասնեն իրենց նպատակին, կա՞ արդյոք հաշվետվողականություն, և ի վերջո դրված նպատակը իրականցվել է, թե՝ ոչ։ Հակաճգնաժամային կառավարումը պահանջում է նաև ընթացիկ գնահատում և եթե կան սխալներ, պետք է ուղղվեն և ինչու չէ՝ նաև պատասխանատուները պատժվեն, որովհետև հակաճգնաժամային փուլում շատ կարևոր է նաև կարգապահությունը, բայց դա չի արվում, պոպուլիստական մոտեցում է իրականացվում»,- խոսքը եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company