ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հոդվածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Որոշումը կայացվելու է Արցախում

01 Նոյեմբեր 2018

Թրամփյան Ամերիկայի շունչը անցյալ շաբաթվա ընթացքում զգաց նաեւ Կովկասի տարածաշրջանը: Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Թրամփյան ամերիկայի հռետորաբանությամբ այցելեց տարածաշրջան՝ Վրաստանին, Ադրբեջանին եւ Հայաստանին հրամցրեց Ամերիկյան շահը գերակայող քաղաքականության «առաջարկները», որոնք, ըստ էության, ոչ թե առաջարկ էին, այլ սպառնալիքով համեմված թելադրանք: Ինչքան էլ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության պատասխանատուները պնդեն, թե Բոլթոնի ասուլիսներում հնչեցրած մտքերը պաշտոնական բանակցությունների նյութ չեն դարձել, պետք է հաստատենք, որ հենց այդ միջոցով էլ Բոլթոնը փորձեց Հայաստանին հրամցնել Ամերիկյան մոտեցումներն ու սպասելիքները Հայաստանից:

Բոլթոնի արտահայտությունները կարող են թվալ մանրուքներ, սակայն ընդհանուր քաղաքականությունը, որպես համակարգ, բաղկացած է հենց այդ մանրուքներից: Եվ հենց այդ մանրուքներն են կերտում ընդհանուր քաղաքական հայեցակարգը: Ըստ ամենայնի, Բոլթոնի այցով Ամերիկան Հայաստանին առաջարկեց դառնալ ոչ թե հյուսիս-հարավ կապող օղակ, այլ արեւելք-արեւմուտք միջանցք, որը տեղավորվում է ամերիկյան գերակա ծրագրերի մեջ եւ որով Ամերիկան փորձում է ակտիվացնել իր հավակնությունները տարածաշրջանում: Եվ այդպես պահանջվեց Հայաստանից՝ ձերբազատվել պատմական կաղապարներից, «անկախանալ» Ռուսաստանից՝ Ամերիկայից զենք գնելով, մասնակցել Իրանի դեմ ուղղակի սեղմմանը, առաջիկա ընտրություններում ձեւավորել ուժեղ մանդատ Արցախում կտրուկ քայլերի գնալու համար, որը ենթադրում է՝ տարածքներ հաղորդակցման ուղիների դիմաց պայմանավորվածություններ:

Պարզ է, որ Հայաստանը, այդ թվում՝ Արցախը, Ամերիկայի մեծապետական շահերի համար «մանրուքներ» են, բայց մեզ համար քաղաքական ուղղության փոփոխությունը կարող է հանգել լինել կամ չլինելուն: 1918-թ հունվարին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Հայաստանը զոհ գնաց բոլշեւիկյան Համաշխարհային հեղափոխությանը՝ ռուսական զորքերը նահանջեցին Արեւմտյան Հայաստանից: 2003-ի վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանը գնաց այդ ճամփով եւ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո վերջնականապես զոհաբերվեց հանուն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ միջանցքի կառուցմանը: Իսկ հիմա Ամերիկան մեզ հրավիրում է իր ծրագրերի զոհասեղանին:

Հասկանալի է, որ Ամերիկայի կողմից մեզ արված այս առաջարկները այն առաջարկներից չեն, որ արվում են սեփական կամքով դրանք ընդունելու կամ մերժելու դիտանկյունով: Դրանք իրանց հետեւից բերելու են թե՛ պարտադրանք, թե՛ պատժամիրոց եւ, ինչու չէ, ընդունման դեպքում՝ խրախուսանք: Դժվար ընտրության առաջ է կանգնած Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը: Որպես դիմակայության առաջին քայլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հարցի ճակատագրի որոշման դերակատար դարձրեց նաեւ սփյուռքին՝ փորձելով դիմակայության ճակատը ընդլայնել, սակայն, ըստ ամենայնի, ծանր է լինելու վերջնական որոշման կայացման հանգրվանը: Իսկ այդ որոշման գաղափարական հնոցը եւ դիմակայության վերջնակետը, ինչպես 30 տարի առաջ, վճռվելու է Արցախում:

«Ապառաժ»-ի խմբագրական
1 նոյեմբեր, 2018թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Երկարատև խաղաղությունը չպետք է լինի հ

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է Հայ դատի Ամերիկայի Ար

04 Հոկտեմբեր 2026
Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պե

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման և տեղի բնակիչն

03 Հոկտեմբեր 2026
Մեր Կարեւորագոյն Որոշումը Ներքին Միասն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

03 Հոկտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company