ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Տնտեսագետները՝ ԱՎԾ հրապարակած ցուցանիշների մասին

10 Սեպտեմբեր 2020 Ազգային վիճակագրական ծառայությունը սեպտեմբերի 7-ին հրապարակեց 2020 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող զեկույցը: ԱՎԾ ներկայացրած ցուցանիշները, ինչպես և սպասելի էր, արտացոլում էին համավարակի բացասական հետևանքները: Այդուհանդերձ, այս համատարած բացասականի ֆոնին՝ ակնառու դարձավ բյուջեի ծախսային բաժնում արձանագրված աշխատավարձերի աճը:

168.am–ը տնտեսության ընդհանուր միտումների և ԱՎԾ հրապարակած վերջին տվյալների վերաբերյալ դիտարկումներ լսեց տնտեսագետներ Վարդան Բոստանջյանից և Թադևոս Ավետիսյանից:

Վարդան Բոստանջյանը  զրույցի սկզբում հարկ համարեց նկատել, որ երբևիցե չի վստահել ԱՎԾ հրապարակած ցուցանիշներին. «Վիճակագրական ծառայության տվյալներին երբեք չեմ վստահել, առավել ևս, որ բարձր մակարդակներով բազմիցս արդեն բարձրաձայնվում են փուչ ու սուտ ցուցանիշներ, որոնք կարծես դառնում են մեր կյանքի նորմա: Չհասկացողների՝«պողոսների» համար սա արդեն դարձել է ծառայություններ. նրանք չհասկանալով հանդերձ՝ սարսափելի ուրախանում են, թե ինչից են ուրախանում՝ ես չեմ հասկանում: Երկի՛ր պահեք, կարելի՞ է ժողովրդին ապակողմնորոշել ու խաբել»:

Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանը դժվարությամբ կհաղթահարի կորոնավիրուսի բերած ճգնաժամը.

«Մեզ համար ամենապարադոքսալ ու ամենախոցելի պահը դա է, որ, փաստորեն, որոշումներ, այդ թվում՝ նաև համակավարակի կանխարգելման հարցում, կայացնում են սուբյեկտներ, որոնք ընդհանրապես իրավունք չունեն որոշում կայացնելու, որոնք չեն տիրապետում ո՛չ բարոյական, ո՛չ հոգեբանական, ո՛չ տնտեսական, ո՛չ սոցիալական հմտությունների, չեն պատկերացնում, թե հասարակության համար ինչպե՞ս են իրականացնում կառավարում: Ամենացցուն օրինակն այն է, որ մենք վարակակիրների թվով աշխարհում առաջին տեղն ենք գրավում՝ մեր փոքր քանակով»:

Թադևոս Ավետիսյանը ԱՎԾ զեկույցում որպես տնտեսության վիճակը բնութագրող ցուցիչ՝ առանձնացրեց հատկապես տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ-ը. «ՏԱՑ-ը հունվար-հուլիս ամիսներին նվազել է 5 %-ի չափով, և շուրջ 10 % հուլիսը՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ: Այս 5 % նվազումը (հավաքական քիչ նվազումը) պայմանավորված է հունվար-փետրվար ամիսներին արձանագրված ՏԱՑ աճով. այլ կերպ ասած՝ համավարակի բերած հետևանքները շարունակում են առկա մնալ, և, իրականում, եթե այսպես շարունակվի, տարվա վերջում կունենանք ՏԱՑ-ի երկնիշ անկում՝ մոտ 10 %»:

Ըստ տնտեսագետի՝ մտահոգիչ է, որ կրճատվում է հիմնականում այն ոլորտների տնտեսական ակտիվության ցուցանիշը, որոնք առավել աշխատատար են սոցիալական ազդեցության տեսանկյունից՝ առևտուրը, ծառայությունների, շինարարության, զբոսաշրջության ոլորտները:

Մեր հարցին, թե տարօրինակ չէ՞, որ այս ընդհանուր անկումային տրամադրությունները չեն ազդել աշխատավարձերի վրա, որոնք նույնիսկ աճ են գրանցել, Թ. Ավետիսյանը պատասխանեց.

«Դուք ճիշտ եք նկատում, որ այսպիսի իրավիճակում մակրոտնտեսական իմաստով հասկանալի չի. ՏԱՑ-ը կրճատվում է, պետական բյուջեի եկամուտները հունվար-հուլիս ամիսներին կրճատվում են 18 %-ով՝ շուրջ 170 միլիարդ դրամով, աճում է պետական բյուջեի դեֆիցիտը, և այսպիսի իրավիճակում փաստում ենք, որ միջին աշխատավարձը նույն ամիսներին մեր երկրում աճ է գրանցել (իհարկե, չնչին՝ 1-2 % աճ է):

Միջին աշխատավարձի 1-2 % աճը պայմանավորված է հիմնականում պետական հատվածի աշխատավարձերի աճով: Օրինակ՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակում, երբ ակնհայտ էր COVID 19-ի ազդեցությունը, միջին աշխատավարձը, ըստ պաշտոնական վիճակագրության, մեր երկրում աճել է 1.8 %-ով ընդհանուր, այն դեպքում, երբ 6.1 %-ով աճել է պետական հատվածի աշխատավարձը, իսկ ոչ պետական հատվածում մենք ունեցել ենք նույնիսկ աշխատավարձի նվազում:

6.1 %-ի առյուծի բաժինը, իհարկե, ընկնում է պարգևատրումներին, որովհետև պետական հատվածում հիմնական աշխատավարձ որոշող բազային աշխատավարձը հանրային ծառայությունում չի ավելացել:

Ըստ էության՝ հիմնական աշխատավարձը չի ավելացել, բայց մենք ունենք աշխատավարձերի աճ. իհարկե, այստեղ մի քանի այլ գործոններ էլ կան (այդ բնականոն աճը ծառայողների ստաժի), բայց իրականում՝ հիմնականը պագևատրումներն են:

Ոչ պետական հատվածում երկրորդ եռամսյակում աշխատավարձերը չեն աճել, բայց պիտի փաստենք, հիմնականում այս հատվածում աշխատողների թվաքանակն է աճել: Սա նշանակում է, որ այս կամ այն պատճառներով, կարելի է ասել՝ նաև վարչական ճնշումների ազդեցությամբ, այդ կրճատված աշխատողները վերականգնվել են ոչ լրիվ ռեժիմով, այսինքն՝ մեկ հաստիքը զբաղեցնում են երկու կամ երեք մարդ»:

Դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ասել, որ սրանով նաև քողարկվում է գործազրկությունը, մեր զրուցակիցն արձագանքեց.

«Ավելի ճիշտ՝ թերզբաղվածության ցուցանիշն է մեծանում, նկատենք՝ այն շատ կարևոր որակական ցուցանիշ է:

Փաստացի, ճիշտ է, ստվերի կրճատման հաշվին մեծանում է աշխատողների թվաքանակը, բայց թերզբաղվածության ցուցիչը, մակարդակը ևս մեծանում է, ինչը մտահոգիչ է, քանի որ աշխատող աղքատների ցուցանիշն է աճում:

Առանց այն էլ այսօր աշխատողների քառորդ մասը պահպանվող աշխատող-աղքատներ են, այսինքն՝ ավելի քիչ եկամուտ են ստանում, քան նվազագույն կենսապահովման զամբյուղն է: Սա մտահոգիչ է, առաջին հերթին՝ սոցիալական ազդեցության տեսակետից»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company