ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հակաճգնաժամային կառավարումը պահանջում է իրավիճակի խորքային ու առարկայական գնահատում

11 Սեպտեմբեր 2020 NewArmenia.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

— Պարո՛ն Ավետիսյան, ընդդիմադիր որոշ ուժեր պնդում են, թե երկրում սոցիալական ճգնաժամ է, իշխանություն էլ հակադարձում է, որ սոցիալական խնդիրը կա, բայց ճգնաժամ չկա, ավելին՝ մարդիկ առևտուր են անում, ՀԴՄ է տպվում, կոմունալները վճարվում են և այլն։ Ի վերջո, սոցիալական ճգնաժամ կա՞, թե՞ չկա ։

— Պաշտոնական թվերը որոշակիորեն խոսում են, ու գոնե այս պահի դրությամբ կարող ենք ֆիքսել իրավիճակն ու միտումը, իսկ այս երկու դաշտում էլ, ցավոք սրտի, շատ առարկայական մտահոգություններ կան։ Միշտ խոսվում է առևտրի ու ՀԴՄ կտրոնների մասին, սակայն ակնհայատ է, որ 7 ամիսներին՝ հունվարից հուլիս, մանրածախ առևտուրը կրճատվել է 15%-ով, իսկ ընդհանուր առևտուրը՝ 11 %-ով, ծառայությունների ոլորտը կրճատվել է 9,3 %։ Նման պարագայում հավատ չի ներշնչում այն փաստը, որ ՀԴՄ շրջանառությունը կրճատվել է 2,5 %-ով, թեպետ կա ստվերի դեմ պայքար, բայց թվերն այդքան տարբեր չէին լինի։ Շատ կարևոր է արձանագրելը, որ գործազուրկների թիվն ավելանում է։ Ւնչքան էլ խոսում ենք, որ 6000-ով աշխատատեղերն ավելացել են՝ նախորդ տարվա այս ամսվա համեմատ, ակնհայտ է, որ գործազուրկների թիվն ավելանում է, քանի որ չի խոսվում, որ բարձրանում է թերզբաղվածության մակարդակը։ Կարճ ասած՝ մարդիկ անցել են աշխատանքի ոչ լրիվ ռեժիմով, այսինքն՝ գործատուներն իրենց աշխատողներին փաստացի չեն կրճատում, բայց կրճատում են նրանց աշխատաժամանակն ու աշխատավարձը։ Ժողովրդի լեզվով ասած՝ մեկ դրույքը հիմա 2 կամ 3 հոգով են զբաղեցնում։ Մյուս կարևոր ցուցանիշը տնտեսական ակտիվության ցուցանիշն է, իսկ հավաքական ցուցանիշն անկում է ապրել 5 %-ով, թեպետ, առաջին երկու ամիսներին 10 %-ին մոտ աճ ենք ունեցել։ Ասեմ, որ հուլիսին՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ, անկումը մոտ 10 % է եղել։ Այսինքն՝ միտումի տեսանկյունից, եթե այս կերպ շարունակվի, ապա ՀՆԱ-ի էական կրճատում ենք ունենալու։ 1 % ՀՆԱ-ի կրճատումն ինքնին բերում է գործազրկության առնվազն 0,25 % բարձրացման, բերում է աղքատության սրման մակարդակի բարձրացման և այլն։ Պակաս կարևոր չէ նաև այն ոլորտները, որոնք ամենաշատ են տուժել կորոնավիրուսից, քանի որ պետք է արձանագրենք, որ տուժել են աշխատատար ոլորտներ, օրինակ՝ կեցությունն ու հանրային սնունդը 43 % կրճատվել է։ Զբոսաշրջության ոլորտի կորուստները գնահատվում են շուրջ 90 տոկոս։ Սրանք խնդիրներ են մտածելու համար։ Ասեմ, որ և՛ ծայրահեղ բացասական ներկայացնելն է սխալ, և՛ պոպուլիստական ու վառ, դրական գույներով ներկայացնելը։

— Շեշտակի անկում ապրած ոլորտներ կան, սակայն բոլոր երկներում այս պահին ճգնաժամային կառավարման մեջ են այդ ոլորտները։

— Հակաճգնաժամային կառավարումը պահանջում է իրավիճակի խորքային ու առարկայական գնահատում։ Մենք գործ ունենք աննախադեպ երևույթների հետ, և դրանք հավաքական են, այսինքն՝ տնտեսական են, սոցիալական, առողջապահական ու ընդհանրապես հանրային կյանքին վերաբերող։ Նման իրավիճակում պետության կողմից տնտեսական խնդիրները կարգավորելու թիվ մեկ պայմանը պետք է լինի ընթացիկ օբյեկտիվ գնահատումները, ոչ թե մեկ-երկու թիվ վերցնեն իշխանավորներն ու դրական սպասումներ ձևավորեն, կամ հակառակը։ Հաջորդ պայմանը պետք է լինի, որ կատարված սխալներն իմաստավորվեն հստակ, ու ինչու ոչ, որոշակի պատժամիջոցներ լինի այդ սխալները թույլ տված անձանց նկատմամբ, քանի որ սա իսկապես զսպող մեխանիզմ կլինի։

— Կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար կառավարությունը 2 տասնյակից ավելի ծրագրեր է իրականացրել։ Բավարա՞ր չէր։

— Ծրագրային մոտեցումները սխալ են եղել։ Հիմա 23-24 աջակցության ծրագրեր են անում, սակայն այս թվի աճելը չի նշանակում, որ մենք համարժեք արդյունավետություն ունենք ու խնդիրներ ենք լուծում։ Շատ կարևոր է, որ այս ծրագրերի պլանավորման ու կազմման փուլում գնահատվի ազդեցությունը։ Պետք լինեն հանրային քննարկումներ առնվազն շահառուների շրջանակում, չէ՞ որ հիմա ամեն կառավարության նիստին ականտես ենք լինում տարբեր բողոքի ակցիաների։ Օրինակ՝ հագուստ իրացնող տնտեսվարողները, որտեղ հազարավոր մարդկանց հետ գործ ունենք, որոնք ներկրում են ու մանրածախ առևտրով են զբաղվում, լուրջ խնդիրներ ունեն։ Խնդիրն ակնհայտ է, որ կա ու կառավարությունում արդյունավետ ու սահուն կերպով չի կազմակերպել անցումը։ Ոչ միայն քաղաքական է հարցը, այլև տնտեսական ու սոցիալական հետևանքներ ունի։ Նման խնդիրները պետք է լուծվեն հատկապես նման աննախադեպ իրավիճակում, երբ եղած խնդիրներին ավելացել են կորոնավիրուսի հետևանքները։ Այս ամենին պետք է տրվի օբյեկտիվ գնահատական, ոչ թե սպասարկվի կուսակցական շահ։ Սակայն այսօր տեսնում ենք, որ օբյեկտիվ գնահատական չի տրվում, թեպետ, իշխանությունը կոնկրետ ձախողումներ ունի, բայց պետք է գնահատական տրվի ու լուծվի։

— Անգամ կորոնավիրուսի պայմաններում տնտեսության մեջ ճյուղեր կան, որոնք աճ են արձանագրել, ավելին՝ ի տարբերություն շատ այլ զարգացած երկրների՝ ՀՀ տնտեսական անկումը երկնիշ թվով չի լինելու։ Սա չի՞ փաստում, որ կորոնավիրուսի չեզոքացումից հետո տուժած ոլորտները նույն տեմպով կզարգանան։

— Բան այն է, որ բոլոր խնդիրները չեն, որ պայմանավորված են կորոնավիրուսով, պարզապես կորոնավիրուսն ինդիկատոր էր, ու խնդիրներն ավելի ճկվեցին ու ողջ հասակով կանգնեցին։ Կորոնավիրուսից առաջ էր, որ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել էին, կապիտալ ծախսերը թերակատարվում էին, կարևորագույն սոցիալական ծրագրեր թերակատարվում էին, խոստացված բազմաթիվ բարեփոխումներ կյանքի չէին կոչվում։ Այստեղ էլ է պետք օբյեկտիվ լինել ու պետք չէ ամեն ինչ բարդել կորոնավիրուսի վրա, քանի որ դա ջայլամի քաղաքականություն է, բայց հողի տակ գլուխը պահելով խնդիրները չեն լուծվելու։ Այո, հիմա աճում է ֆինանսական ոլորտը, սակայն պետք է նկատենք, որ պետությունը տալիս է երաշխիքներ, վարկեր են տրամադրում, բնականաբար, այդ ծավալի արդյունքում ֆինանսական ոլոտն աճում է։ Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ կորանավիրուսն ացնի, ու կունենանք զարգացում, իհարկե, որ անցնի, հետևանքները կմեղմվեն։ Բայց չմոռանանք, որ կուտակվել են որոշ խնդիրներ, որոնց զարգացմանը հակազդող գործոնները շատ են են, օրինակ՝ ավելացել է արտաքին պարտքը։ Որոշ ոլորտների համար ծրագրային մոտեցումներ են պետք, քանի որ շատ են հետ ընկել ու միայն ծրագիր անելով չէ, քանի որ ծրագիր են անում, սակայն ծրագրի շահառուն դժգոհում է: Մարդն անիմաստ չի դժգոհի, քանի որ որևէ մեկը չի ցանկանում իր տարիներով դրված բիզնեսը կորցնել, քանի որ իրենց ներդրումներն են արել ու ռիսկի են դիմել, որ շահույթ ստանան։ Բիզնեսմենն, ի վերջո, կարող է փակել բիզնեսը, բայց դրանից ավելի մեծ վնաս կունենա պետութունը, քանի որ ամեն փակված բիզնես աշխատատեղի ու հարկի կրճատում է։ Բյուջեի եկամուտը 18 % կրճատվել է, ինչը շատ վատ է, քանի որ դեֆիցիտը բյուջեի մեծանում է։

— Կորանավիրուսի պարագայում բիզնես ու գյուղատնտեսական վարկերն արագանցիկ աճ են գրանցել։ Սա հուսադրող ցուցանիշ չէ՞։

— Հետո կերևա՝ այդ վարկերը զարգացման ուղղությամբ են գնացել, թե ընթացիկ խնդիրները լուծելու ու դիմակայելու։ Պետք է հասկանալ՝ վարկ են վերցե՞լ, թե՞ վերավարկավորում է եղել, քանի որ շատերն իրենց նախկին վարկերը մարելու համար վերակառուցում են իրենց վարկային պորտֆելը։ Պետք է նշել նաև, որ պետության կողմից կա աննախադեպ աջակցություն, քանի որ պետությունը սուբսիդավորում է տոկոսադրույքները։ Արտոնյալ պայմաններ կան վարկերի համար, հետևաբար, վարկային պորտֆելը մեծանում է։ Այսինքն՝ միանշանակ չէ, որ հաջորդ քայլին այս վարկերը բերելու են զարգացման։

Անի Արամի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company