ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կանխարգելիչ միջացառումները պետք է լինեն ոչ թե ձևական, այլ իրավիճակին համարժեք

13 Սեպտեմբեր 2020 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով` նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանում արտակարգ դրությունից կարանտինի ռեժիմին անցնելը մեծ փոփոխություններ չի ենթադրում: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ կարանտինի ռեժիմի ժամանակ կառավարությունը կարող է դնել սահմանափակումներ և կարգավորումներ, որոնք կային արտակարգ դրության ժամանակ:

«Օդային տարածքը բացելը գուցե նպաստի զբոսաշրջության ակտիվացմանը, որը կարող է ընդհանուր ակտիվություն բերել տնտեսության մեջ, բայց չմոռանանք, որ կարանտինի տնտեսական սահմանափակումների հիմնական պատճառը և հիմքը դեռ վերացված չէ, այսինքն, մենք հիմա ունենք շարունակվող համաճարակի հետևանքները և լայն իմաստով քանի դեռ հաղթահարված չէ համավարակը, և մենք չենք անցել բնականոն կյանքի, նշանակում է, որ նույն ռիսկերն ու սահմանափակումները պահպանվելու են»,- ասաց նա:

Թադևոս Ավետիսյանի խոսքով` մեր կողմից սահմանը բացելը չի նշանակում, որ ունենալու ենք զբոաշրջիկների մեծ հոսք մեր երկիր: «Իհարկե, օդային սահմանը բացելը մեկ դրական քայլ է, բայց դրա հետ մեկտեղ չպետք է մոռանանք, որ այն իր հետ բերում է նաև ռիսկեր` արդյոք կկարողանա՞նք սանիտարահիգիենիկ միջոցառումներ իրականացնել, որ նոր ալիք, նոր ներթափանցումներ չունենանք: Քանի դեռ համավարակը հաղթահարված չէ օդային, նույնիսկ հետագայոմ ցամաքային սահմանը բացելիս պետք է ուշադրության կենտրոնում պահենք համավարակի հսկայական հնարավոր նոր թափանցման կանխարգելումը»,- ասաց նա:

Կարանտինի ռեժիմում, տնտեսագետի կարծիքով, տնտեսական ակտիվության սպասել պետք չէ: Նա նշեց, որ տնտեսությունը դրական տեղաշարժ կարձանագրի, երբ համավարակը վերացված կլինի և տնտեսական սահմանափակումները հանված լինեն:

Դիտարկմանը, թե ինչ են ցույց տալիս միտումները` արդյոք ՀՀ-ը կկարողանա կանխարգելել համավարակի հետագա տարածումը, Թադևոս Ավետիսյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե աշխարհում այն ինչ զարգացում կունենա:

«Անորոշությունները շատ են, և դրանք բխում են համավարակի տարածման ռիսկերից և պայմանավորված են առանձին տարածաշրջաններում կառավարման արդյունավետությունից: Առիթ ունեցել ենք նաև ասելու, որ համավարակի կանխարգելման և դրա դեմ պայքարի հակաճգնաժամային կառավարումը արդյունավետ չի եղել նաև մեր երկրում: Դա արձանագրվում է նաև ցուցանիշներով»,- ասաց նա:

Նա շատ կարևոր համարեց, որ կանխարգելիչ միջացառումները մեր երկրում լինեն ոչ թե ձևական, այլ նաև իրավիճակին համարժեք: «Պետք է ոչ խեղդել տնտեսությանը` անընդհատ սահմանափակումներ սահմանելով, ոչ էլ հանգիստ լինել: Ցանկացած սահմանափակում պետք է լինի տրամաբանված, ժամանակին համարժեք, և ամենակարևորը` դրանք կյանքի կոչելու հստակ մեխանիզմներ լինեն: Միայն սահմանափակումներ բերելով, պատժելով խնդիրը չի լուծվում, պետք է այնպես լինի, որ սահմանափակումներն ընկալելի լինեն և համարժեք իրավիճակին և մեկ հիմնական նպատակ ունենան, որ դա իրականում անհրաժեշտ է, պետք է պահպանվի: Մենք արդեն ունեցանք օրինակ մարտ-ապրիլ ամիսներին, երբ սահմանափակումները խիստ էին, բայց իրականում դրա կյանքի կոչելը չտեսանք, ինչի արդյունքում համավարակը տարածվեց ողջ երկրով մեկ»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company