ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ Օգնության Միություն
  • Հարցազրույցներ

ՀՕՄ-ը 100․000-ական դրամներով աջակցություն ցուցաբերեց Ռայնիսի 1 շենքի փլուզումից տուժած 12 ընտանիքի

17 Սեպտեմբեր 2020 Օգոստոսի 26-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Ռայնիսի 1 բազմաբնակարան շենքի պայթյունի հետեւանքով անօթեւան մնացած 12 ընտանքիներ այսօր դրամական աջակցություն ստացան Հայաստանի Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից։

«Այսօր ՀՕՄ-ի կողմից յուրաքանչյուրիս միանվագ 100․000 դրամ աջակցություն ստացանք, ինչի համար շնորհակալ ենք, որ այս դժվարին պահին մեր կողքին են։ Նման օգնություններն ու աջակցությունները ինչ-որ տեղ թեթեւացնում են մեր հոգսը, քեզ լավ ես զգում ու շոյված»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ռայնիսի 1 շենքի բնակիչ Նունե Չալիկյանը։

«Այս պահին ապրում ենք վարձակալած տանը, սպասում ենք, թե Կառավարությունն ինչ որոշում կկայացնի, անորոշ վիճակ է, մենք էլ ստույգ ոչինչ չգիտենք։ Մեր մուտքն ամբողջովին չկա, իսկ մեկ սենյականոց բնակարանները հիմնովին փլուզված են, իսկ մեր կողմը՝ վթարային կարգավիճակում է։ Ասում են, որ հնարավոր չէ վերականգնել, ԱԻՆ-ը թույլ չի տալիս։ Ճիշտ է, առաջնային խնդիրը մեզ բնակարանով ապահովելն է, բայց փառք Աստծո, որ մեր երեխաները մեր կողքին են, մնացածը՝ երկրորդական է ու ժամանակի հարց, կարեւորը երեխաներս ու ամուսինս կողքիս են ու ողջ»,- ասաց տիկին Նունեն ու մաքրելով արցունքոտված աչքերը շարունակեց․ «Ոչ ոքի չեմ ցանկանա ապրել այն պահը, որ մենք ապրեցինք․․․»։

Նույն մուտքի առաջին բնակարանի բնակիչ Արմինե Գեւորգյանն էլ ընտանիքի անդամների հետ միասին հրաշքով են փրկվել փլուզումից։ Նրանց ընտանիքը եւս 100․000-ական դրամական աջակցություն ստացավ ՀՕՄ-ի կողմից․ «Շնորհակալ ենք, որ ՀՕՄ-ը պատրաստակամություն հայտնեց մեզ աջակցելու»,- մեզ հետ զրույցում ասաց Արմինեն, հույս հայտնելով, որ շուտով կլուծվի իրենց բնակարանի հարցը․ «Վարձակալած բնակարանում ենք ապրում, պետությունը հոգում է տան առաջիկա 3 ամսվա վարձավճարը, բայց ակնկալում ենք, որ կապահովեն մեր կորցրած բնակարանին համարժեք բնակարանով։ Մեր մուտքի բոլոր բնակիչների առաջնային խնդիրն է, որ հաշվի առնեն, թե ինչ կորուստ ենք ունեցել, ինչքան ենք տուժել ե՛ւ նյութապես, ե՛ւ բարոյապես, ե՛ւ հոգեպես, որպեսզի ստանանք նորմալ փոխհատուցում»։

Ռայնիսի 1 շենքի բանկչուհի Կարինե Շահբաթյանի 6 հոգանոց ընտանիքին եւս, այդ թվում եւ 3 ամսեկան թոռնիկը, հաջողվել է փրկվել շենքի փլուզումից․ «Դեպքի ժամանակ բոլորս քնած ենք եղել, արթնացանք պայթյունի ձայնից ու խուճապ սկսվեց․․․ մի ահավոր տեսարան էր՝ փոշի, ծուխ, մութ․․․ Երբ արթնացանք ու զգացինք, որ բոլորս ողջ ենք, վազեցինք դեպի շքամուտք, որ դուրս գանք, սակայն՝ այն փլված էր, ո՛չ դուռը կար, ո՛չ շքամուտքը․․․ Մինչեւ հիմա չեմ հասկանում, թե մեզ հետ ինչ կատարվեց։ Փառք Աստծո, բոլորիս հաջողվեց ողջ դուրս գալ այդտեղից, բայց այդ սթրեսը, որ մենք ապրեցինք, երեւի ամբողջ կյանքում մեզ կուղեկցի»,- հուզմունքը մի կերպ կոկորդում խեղդելով պատմեց տիկին Կարինեն ու անորոշությունից թափահարելով ձեռքերը ասաց, որ չգիտի, թե որքան ժամանակ վարձով կապրեն․ «Բայց որքան շուտ ունենանք մեր անկյունը, այնքան լավ»։

Ըստ տիկին Կարինեի, ՀՕՄ-ի աջակցությունը ոչ միայն ֆինանսական է, այլ նաեւ հոգեբանական․ «Այսինքն զգում ես, որ այս սթրեսը մենակ չես հաղթահարում, մարդիկ կողքիդ են ու փարատում են, դա մեծ աջակցություն է մեզ համար»։

Հայաստանի Հայ օգնության միության շրջանային վարչության ատենապետ Մարինե Համբարձումյանը Ռայնիսի 1 շենքի պայթյունի մասին տեղեկացել է համացանցից եւ անմիջապես վարչության նիստ հրավիրել․ «Պայթյունի մասին իմանալուց հետո հետաքրքվեցինք, թե քանի ընտանիք է տուժել։ Պարզվեց, որ 12 ընտանիք, ողջ գույքով, կորցրել է բնակարանը»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Մարինեն մտաբերելով, որ շենքի փլուզված կադրերը տեսնելիս վերապրել է 1988 թվականի երկրաշարժը։

Ինչեւէ, վարչության նիստում բոլորը միաձայն որոշում են կայացրել, 100․000-ական դրամներով աջակցել տուժած յուրաքանչյուր ընտանիքի․ «Ճիշտ է, հետո եղավ կարիքների գնահատում, գուցե մի ընտանիքին ավելի շատ աջակցություն էր պետք, մյուսին՝ ավելի պակաս, բայց սա այն դեպքն էր, որ բոլորը տուն էին կորցրել։ Այստեղ պիտի աշխատեր հավասարության գործոնը։ Ի դեպ, 12 ընտանիքներից մեկի աջակցությունն ամբողջովին տվեց ՀՕՄ-ի Քանաքեռ-Զեյթուն շրջանի «Շուշի» մասնաճյուղը»,- ասում է տիկին Կարինեն ու ընդգծում, որ ՀՕՄ-ը նման պահերին միշտ կանգնած է ժողովրդի կողքին․ «Զուր չենք ընտրել «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար» կարգախոսը, ուստի՝ եթե նույնիսկ գումարով չես կարող, ապա պետք է զորավիգ լինել այդ ընտանիքներին ինչով կարող ես։ Սա այն պահն էր, որ իրավունք չունեինք անտարբեր անցնել»։

Տիկին Մարինեն ասաց, որ թերեւս 100․000-ական դրամներն ամբողջությամբ չեն փարատի պայթյունից տուժած ընտանիքների հոգսերը, բայց այն նաեւ հոգեբանական աջակցություն է․ «Գումարները փոխանցելիս բոլորի հետ զրուցել ենք, իմանալով՝ ի՞նչ խնդիր ունեն, ով՝ քանի՞ երեխա ունի։ Օրինակ, տուժած ընտանիքներից մեկը մի նորապսակ զույգ էր, կամ մի տարիքով կին կա, որը պայթյունից հետո երկար ժամանակ հիվանդանոցում էր եւ նրա փոխարեն աղջիկներն էին եկել, որովհետեւ ի վիճակի չէր գալու։ Մի երիտասարդ ամուսին կար, որը շատ ընկճվաճ էր, քանի որ երեխան ու կինը հոգեբանի կարիք ունեն, խոսեցինք նրա հետ եւ մի գուցե մասնագետ գտնենք՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Մի խոսքով, այնպես չէ, որ գումար տվեցինք ու մի կողմ քաշվեցինք, հոգեբանական աջակցությունն էլ շատ կարեւոր է»։

Հայաստանում ՀՕՄ-ն աջակցության ծրագրեր է իրականացնում 1991 թվականից սկսած, տիկին Մարինեն ասում է, որ պահի կարեւորությամբ են առաջնորդվում եւ ձեռք մեկնում կարիքավորին ու օրինակներով թվարկում կատարած ծրագրերը․ «Ռայնիսի 1 շենքի փլուզումից ընդամենը մեկ շաբաթ առաջ էր, որ «Օգնիր եղբորդ» ծրագրով 1000 դոլար ուղարկեցինք Սիրիա։ Դրանից երկու շաբաթ առաջ էլ «Լիբանանին օգնության» բարեգործական համերգով ՀՕՄ-ի կենտրոնական վարչությունը տասը հազար դոլար հավաքեց եւ ուղարկեց Լիբանան»,- եզրափակեց Մ․ Համբարձումյանը։

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company