ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կա տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ, իսկ անկման դինամիկան չի փոխվի

18 Սեպտեմբեր 2020 Տնտեսության ներկայիս վիճակի, առկա մարտահրավերների, տնտեսական ճգնաժամի հնարավոր վտանգների հետ կապված iravunk.com-ը զրուցել է ՀՅԴ ֆինանսների եւ էկոնոմիկայի հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ:

Կա՛ տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ

- Պարոն Գրիգորյան, վարչապետը իր ելույթում ասաց, որ սոցիալական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ չկա:Կան սոցիալական խնդիրներ, որոնք առաջացել են այս պանդեմիայի ժամանակ, բայց սոցիալական ճգնաժամ գոյություն չունի: Դուք ի՞նչ եք կարծում, մենք ունե՞նք տնտեսական ճգնաժամ, ունե՞նք սոցիալական ճգնաժամ:

– Սոցիալական խնդիրներն ուղիղ կապ ունեն մարդու պարզ պահանջմունքների, սպասումների եւ դրանց ապահովման դժվարությունների հետ:Կան ձեւավորված եւ չիրականացած սպասումներ: Այստեղ հարցը այլ է: Եթե առկա է տնտեսական ճգնաժամ, ապա չի կարող չլինել սոցիալական ճգնաժամ. դրանք փոխկապակցված են՝ նաեւ կապված լինելով ընթացիկ տարվա պետբյուջեի կատարման հետ: Պարզ է, որ Բյուջե 2020-ը չի կատարվելու: Տնտեսական անկումն էլ ակնհայտ է, իսկ սոցիալական ճգնաժամը արդեն մուտք է գործել մարդկանց տներ: Կա այս տարվա համար երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով հաստատված 4,9% տնտեսական աճի սպասելիք, եւ կա իրական պատկեր՝ տնտեսական էական անկում: Սա դասական իմաստով տնտեսական ճգնաժամ է: Իսկ թե ի՞նչ նկատի ունի վարչապետը՝ ճգնաժամ չկա ասելով, հայտնի չէ: Սակայն պարզ հարց է առաջ գալիս, իսկ այդ դեպքում ի՞նչ պետք է լինի, կամ որքա՞ն պետք է լինի անկումը, որ գնահատվի ճգնաժամ: Կարծում եմ՝ հայտարարությունը, որն արվել է, քաղաքական է եւ կապ չունի տնտեսական իրական պատկերի հետ: Սակայն այդպիսի հայտարարություններին սպասողների բանակը նոսրացել է. մարդիկ բոլորից լավ գիտեն իրենց սոցիալ-տնտեսական վիճակը: Հետեւաբար, իմ գնահատականը հետեւյալն է՝ այո, կա տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ: Պաշտոնական վիճակագրական տվյալներում այդ պատկերն արտացոլված է: Այս տարվա յոթ ամիսների տվյալներով անկում ունենք գրեթե բոլոր ոլորտներում, տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 5,7%, շինարարության ծավալը՝ 22,6%, առեւտրաշրջանառությունը՝ 11%-ով, եւ այս ամենը բյուջեի եկամուտների շուրջ 170 միլիարդ դրամ պակաս հավաքագրման պայմաններում:

Անկման դինամիկան չի փոխվի

– Առհասարակ, ինչպե՞ս կներկայացնեք Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, բացի համավարակից, որո՞նք են արտահանման եւ ներմուծման կրճատման օտարերկրյա ներդրումների զրոյացման պատճառները:

– Արտաքին առեւտրաշրջանառությունը անկում է գրանցել 11,3%, այդ թվում` արտահանումը՝ 6,4%, ներմուծումը՝ 13,7%: Այս պատկերի պատճառը միայն համավարակը չէ, այստեղ կարեւոր են նաեւ հարկային եւ մաքսային կարգավորումները: Արդեն դժգոհություն են հայտնում փոքր ու միջին ձեռնարկատերերը, ովքեր ներմուծման ժամանակ մաքսազերծում կատարում են հարկման բազա համարելով ներմուծված ապրանքի քաշը՝ վճարելով յուրաքանչյուր 1 կգի համար 4,6 դոլար: Իսկ հիմա առաջարկվում է անցնել անվանացանկի հատով մաքսազերծման: Եթե մարդը Չինաստանից բերում է հագուստ եւ դրա համար վճարում է տրանսպորտային ընկերությանը, ով էլ հանձն էր առնում մաքսային հարցերով զբաղվել եւ բերել ապրանքը հասցնել իր տիրոջը, հիմա արդեն առաջ է գալու փոքրիկ տնտեսվարողի եւ չինական մի ընկերության միջեւ ձեւակերպվող հաշիվ ապրանքագրերի դժվար վերահսկելի շղթան, դրանց համար կատարված վճարումները, տրանսպորտային ծախսեր հիմնավորող փաստաթղթերը, ինվոյսային արժեքի, իսկ որոշ դեպքերում՝ համանման ապրանքների գների տարբերության համար հսկիչ գների կիրառումը: Այս վիճակում սովորական փող աշխատող անհատ ձեռնարկատերը կանգնում է խնդիրների առաջ: Արտահանման պարագան այլ է: Առանձին ապրանքների համար գլխավոր գնորդ երկիր է հանդիսանում ՌԴ-ն, իսկ այստեղ դոլար-ռուբլի փոխարժեքային տեսանելի եւ կտրուկ տատանումները ֆինանսական լուրջ հարված են հասցնում մեր տեղական ընկերություններին: Իմ ասածը կհաստատի յուրաքանչյուր գյուղմթերք մշակող ընկերություն: Հաջորդ կարեւոր գործոնը` հարկային օրենսգիրքն է: Հարկային օրենսգիրքը չի արտացոլում այն խոստումները, որոնք տրվեցին ԱԺ ընտրություններից առաջ: Այն է՝ սոցիալական արդարության հաստատում: Բայց փոխարենը բերվեց համահարթ եկամտային հարկի մասին սոցիալական բեւեռացումը խորացնող կարգավորումը: Այս օրենսդրական փոփոխությունների նախընթաց շրջանում իշխանությունների ներկայացուցիչները պնդում էին, որ անուղղակի հարկերի ավելացումը եւ եկամտային հարկի համահարթեցումը միտված է արտահանման քաղաքականություն իրականացնելուն: Հետո եկավ համավարակը եւ ջնջեց այդ թեզերը, եւ արդյունքում ունենք թանկացած սպառման ապրանքներ, որոնց ակցիզային հարկը բարձրացվեց, ու պակասեց սպառումը: Նաեւ ունենք արտահանման նվազում:

– Որո՞նք են տնտեսության՝ վերականգնման միտումներ ցույց տվող ճյուղերը: Մինչեւ տարեվերջ ի՞նչ պատկերի ենք ականատես լինելու:

– Տնտեսության վերականգնումը շուտ չի լինելու, որովհետեւ չկա զարգացման ռազմավարություն: Նորից հղում անելով Վիճակագրական կոմիտեի հրապարակումներին` պետք է նշեմ, որ առանձին ճյուղեր որոշակի աճ են գրանցել, օրինակ` հանքարդյունահանումը, այդ թվում՝ մետաղական հանքերի շահագործումը: Սա նշանակում է, որ մենք գտնվում ենք հանքերի անողոքաբար շահագործման ծանր փուլում: Պետության սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխության համար անհրաժեշտ է ունենալ ձեւակերպված խնդիրներ՝ կոնկրետ ոլորտների համար, մշակված ռազմավարություններ, միջոցառումների պլան, իրականացման համար հաշվարկված ռեսուրսներ եւ անհրաժեշտ մասնագիտական կադրեր: Հիմա կարծես թե նշածներս չկան, հետեւաբար տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է, որ երկրում տեղի ունենան քաղաքական փոփոխություններ: Իսկ մինչեւ տարեվերջ անկման դինամիկան հիմնականում չի փոխվի:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company