ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանի համար անհրաժեշտություն է նոր որակի իշխանություն ունենալը

23 Սեպտեմբեր 2020 Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի հետ

-Հոկտեմբերի 8-ին ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու Վանեցյանի կուսակցությունը հանրահավաք են հրավիրել։ Ո՞րն է հանրահավաքի օրակարգը։

-Օրակարգում, բնականաբար, քաղաքական գնահատական կտրվի քաղաքական մեծամասնությանը, իշխանությունների՝ ավելի քան երկուսուկես տարվա գործունեությանը, և անշուշտ՝ քաղաքական գնահատականներին զուգահեռ մենք կփորձենք ամփոփել նաև հանրային տարբեր շրջանակներում տրվող գնահատականները, և երեք քաղաքական ուժերը, բոլոր այն մարտահրավերներն ու ռիսկերը, որ այսօր դիմագրավում է Հայաստանի Հանրապետությունը, կներկայացնեն։ Բնական է, որ եթե ամեն ինչ լավ լիներ և մեր գնահատականը դրական լիներ, մենք հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտությունը չէինք ունենա և տագնապեցնող, Հայաստանին նետված մարտահրավերի լրջությունը մեզ թելադրում է տալ գնահատականներ։ Եվ բնական է՝ մենք ունենք ճանապարհային քարտեզ, ծրագրային ելույթների ճանապարհով քաղաքական գնահատականներին կհաջորդեն մեր քայլերի կամ քաղաքական նպատակադրումների մասին հանրության հետ մեր տեսակետները կիսելը։

-Ճանապարհային քարտեզ ասելով՝ որպես վերջնանպատակ նկատի ունե՞ք արտահերթ ընտրությունները։

-Մենք արդեն հնչեցրել ենք մի քանի առիթներով, նկատի ունեմ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, իհարկե քաղաքական գնահատականները մեր կողմից, հնչում են մեկուկես, երկու տարի շարունակ և այս վերջին շրջանում, երբ որ հանրապետության ռիսկերն ավելի են ահագնանում, մենք եկել ենք քաղաքական այն եզրակացության, որ Հայաստանի համար անխուսափելի անհրաժեշտություն է նոր որակի իշխանություն ունենալը՝ քաղաքական նոր ուժ, նոր համախմբում, որը կկարողանա Հայաստանի խնդիրները լուծել, և բնական է՝ նոր որակի իշխանությունը այլ նկարագիր ու առաջնահերթություն կունենա, քաղաքական այլ վարքագիծ կունենա և ամենակարևորը՝ կսպասարկի մեր հանրության բոլոր շերտերի սպասումները։

-ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում Ծառուկյանի կալանքի հարցի քննարկմանը։ Այսպիսով, ըստ նրա, ամեն բան արվում է քրգործով մեղադրվողի քաղաքական պաշտպանության ու հարցի քաղաքականացման համար։ Մինչ հանրահավաքը Ծառուկյանը կալանավորված կլինի, և հանրահավաքը կլինի պաշտպանության գործողություն։ Ինչպե՞ս կպատասխանեք։

-Ալեն Սիմոնյանը, ինչպես շատ այլ դրվագներում, այդտեղ էլ խորը մոլորության մեջ է կամ էլ հասարակությանն է ուզում մոլորեցնել։ Իրականում քաղաքական ուժերը՝ Դաշնակցությունը ու ևս երկու քաղաքական ուժ, մեկ անձի տիրույթից դուրս են և մեր քաղաքական ուժերի լրջագույն քաղաքական օրակարգը անձերով պայմանավորված չի։ Երբ որ Ալեն Սիմոնյանը փորձում է ծանրության սլաքներն ուղղորդել դեպի Գագիկ Ծառուկյան անձը, դրանով փորձում է նաև սեփական թիմի մեղավորությունից հեռացնել թեման, իսկ թեման Հայաստանի Հանրապետության տագնապալի ներկան և և խիստ անորոշ տանգնապալի ապագան է։ Ինչ վերաբերում է մեր երեք քաղաքական ուժերի քաղաքական օրակարգի առանցքում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեսնելուն, սկսեմ նրանից, որ Դաշնակցության համար սա․․․ մենք թերևս առաջին քաղաքական ուժն էինք, որ դեղին քարտերով զգուշացման առաջին միտինգը հրավիրեցինք մայիսին և ամենաբազմամարդ հանրահավաքն էր Հայաստանում 2018 թվականի դեպքերից հետո։ Մենք խոստացել էինք, որ ակնդետ պետք է հետևենք Հայաստանի քաղաքական գործընթացներին, և բնական է՝ մենք մեր գնահատականը չպիտի ուշացնեինք։ Իսկ այսօր Հայաստանն այնպիսի տանգապային, ճգնաժամային իրավիճակում է, որ քաղաքական պատասխանատու ուժերը չեն կարող ուղղակի վիճակագրի կեցվածքով մի կողմ քաշվել ու տեսնել, թե ինչպես է Հայաստանը գլորվում։

-Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը կրկին դատարանում է, թեև այսօր նիստը չկայացավ։ Երկու օրից է նոր նիստ լինելու դատարանում։ ՀՅԴ-ն պաշտոնական հայտարարությամբ սա բռնաճնշում է որակել, ռեպրեսիվ գործելակերպ։ Ծառուկյանը և տասնյակից ավելի անձինք մեղադրվում են ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքը խոչընդոտելու համար։ Այսինքն՝ դուք հերքո՞ւմ եք մեղադրանքը։

-Խնդիրը բացարձակապես ընտրակաշառքի և չընտրակաշառքի մասին չի։

-Դուք կասկածի տակ դնո՞ւմ եք Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը։

-Ես դատավոր չեմ, որ կասկածի տակ դնեմ, դա թողնենք իրավապահ համակարգին, նաև չխախտենք անմեղության կանխավարկածը։ Բայց ես շատ կուզեմ ասել մեր սիրելի հեռուստադիտողներին և հանրությանը, որ Հայաստանում մեկ անձի քաղաքական իշխանություն է այսօր և ամբողջ քաղաքական համակարգը սպասարկում է նրան։ Հիշեցնեմ «Իմ քայլի» ղեկավարին՝ երբ 2018 թվականին Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր էր ստորագրվում և նոր Հայաստան կերտելու քաղաքական համաձայնագիր էին կնքում, Գագիկ Ծառուկյանը մի՞թե օլիգարխ էր և մի՞թե չէին գիտակցում՝ եթե կար ընտրակաշառքի ակնառու բացահայտ իրողությունը, թող այդ ժամանակ քաղաքական հասունություն ունենային։

Ռոբերտ Անանյան

Մանրամասները՝ տեսանյութում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company