ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մեր միասնականութեան կրակի մկրտութիւնը

30 Սեպտեմբեր 2020 Ահաւասիկ անգամ մը ևս կեցած ենք պատերազմի թէժ իրականութեան առջև։ Անգամ մը ևս կոչուած ենք խիզախ պատասխան տալու պատմութեան մարտահրաւէրին։ Եւ անգամ մը ևս թուրքևազրպէյճանական նախայարձակումը կը բախի մեր ժողովուրդի, մեր քաղաքական ուժերու և մեր պետականութեան հզօր և միահամուռ հակադարձութեան։ Եւ ինչպէս միշտ՝ ռազմաճակատը ամէն տեղ է։ Թուրքիա և Ազրպէյճան, իրենց ծաւալապաշտ նկրտումնեով, համաշխարհայնացուցած են այս պատերազմը ի սկզբանէ և մենք այս ոսոխը կը դիմագրաւենք ոչ միայն Արցախի և Հայաստանի սահմանագծերուն վրայ, այլև ամբողջ երկրագունտի տարածքին։ Աշխարհի բոլոր գլխաւոր մայրաքաղաքներու ռազմաբեմին վրայ միաժամանակ։ Եւ թշնամին պարտութեան մատնելու անտեղիտալի վճռակամութեա՛մբ։

Անցնող բազմաթիւ տասնամեակներու ընթացքին, Թուրքիա և Ազրպէյճան — Արևմուտքի և Ռուսաստանի քթին տակ – սանձարձակօրէն վարած են փանթուրքիզմի իրենց ոճրային քաղաքականութիւնը տևաբար խաբելով, տևաբար ապակողմնորոշելով, բացէ ի բաց կաշառելով միջազգային քաղաքականութեան տիրող ուժերը։ ԵԱՀԿ-ի Մինսքի Խումբի Համանախագահող Երկիրներն ու իրենց լծակիցները, իրենց թոյլ, անատամ և անվճռական քաղաքականութեամբ, տարիներ շարունակ քաշքշեցին միջազգային դիւանագիտութեան գործընթացը և միւս կողմէ շարունակաբար պարենաւորեցին բազմիցս եղեռնագործ և ֆաշիզմի բոյն հանդիսացող Ազրպէյճանի զինապահեստները։ Եւ աւելի քան հարիւր տարուան շարունակական դիեցումներով, անոնք սնուցին և աճեցուցին այն ռազմամոլ հրէշը, որ կը կոչուի Թուրքիա իր ցեղասպան և ծաւալապաշտ քաղաքականութեամբ։ Եւ թոյլ տուին, որ ան – Նաթոյի իսկ ուժականութիւններո՛վ — դառնայ մեծագոյն սպառնալիք տարածաշրջանի ամենէն զգայուն կէտերուն վրայ՝ անզօրութեան մատնելով աշխարհակարգի բոլոր ղեկավար ուժերը անխտիր։
Այսօր, այդ հրէշը կը գտնուի մեր դռներուն առջև և յստակ է, որ Կովկասի այս փխրուն քարտէզին վրայ մենք գործ ունինք թուրքևազրպէյճանական փանթուրքիզմի արիւնոտ քաղաքականութեան հետ։

Պատերազմը, որ այսօր հայ զինուորը հերոսաբար կը մղէ Արցախի և Հայաստանի սահմանագծերուն վրայ, ամբողջ աշխարհի պատերազմն է և առաջին հերթին՝ Ռուսաստանի՛։ Յստակ է, որ մեր երկիրը առանձինն կեցած է փանթուրքիզմի ճանապարհին վրայ ամուր պահելով քաղաքակիրթ աշխարհի այս կենսական դարպասը։ Ի վերջոյ եկած է ժամը, որ Արևմուտքն ու Ռուսաստանը լիարժէքօրէն գիտակցին այն դժուարին առաքելութեան, զոր ստանձնած է հայ զինուորը պատասխանատւութեան մեծագոյն զգացումով։ Պէտք է գիտակցին, որ նաև ԻՐԵՆՑ կաշին է խնդրոյ առարկայ ճակատագրական այս առճակատման մէջ։

Այս կռիւի ամէն մէկ դիրքին վրայ ամէն օր և ամէն ժամ կը ճշտուի նաև ԻՐԵՆՑ վաղուան կենսագրութիւնը։ Հայ զինուորը այդ հաւաքական կենսագրութիւնն է, որ կոչուած է գրելու քաղաքակիրթ աշխարհի պատմութեան համար։ Հետևաբար մենք եկած ենք այսօր ըսելու, որ ա՛լ կը բաւէ այն երկչոտ, երկդիմի, կարճատես և անողնայար քաղաքականութիւնը, զոր վարեցիք մինչև հիմա անխնայ զինելով Ազրպէյճանն ու Թուրքիան և ծախելով ձեր զաւակներու ապագան։ Ալ կը բաւէ սղոցէք այն իսկ ճիւղը, որուն վրայ փառաւորապէս նստած էք դուք՝ ինքներդ և նոյնիսկ այս ուշ ժամուն ձեր «խաղաղասիրական» յորդորներով կը ջանաք փախուստ տալ կեանքի իրական հարցերէն։

Մենք այս կռիւը պիտի մղենք վճռակամութեամբ։ Մենք այս կռիւը պիտի մղենք ազգովին։ Եւ կասկած մի ունենաք, որ մեր յաղթական ռազմավարութեան առջև պիտի կքին թրքական ֆաշիզմի ուժերը։ Մենք պիտի շահինք այս պատերազմը։ Մենք նաև պիտի շահինք վաղուան խաղաղութիւնը և մենք զայն պիտի շահինք ամբողջ տարածաշրջանի ժողովուրդներուն համար։ Մենք այս երկիրը պիտի փրկենք ոչ միայն մեր սերունդներու, այլ ողջ քաղաքակիրթ մարդկութեան։ Դաշտէն բացակայողը առայժմ դուք էք ձեր ապիկար, նեղմիտ, անապագայ հաշիւներով։ Եւ ձեր վրայէն է, որ պիտի քալէ պատմութիւնը։ Եւ պիտի քալէ ի շահ որո՞ւն…Հարց տուէք քանի դեռ ուշ չէ։

Կարօ Արմենեան
Սեպտեմբեր 29, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company