ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Ի դեմս Արցախի՝ Վրաստանը կարող է ունենալ նոր հարևան

30 Սեպտեմբեր 2020 Ինչպես 1988 թ. Սպիտակի երկրաշարժի, 1990-ական թթ. Արցախյան գոյապայքարի և 2016 թ. Ապրիլյան քառօրյայի ծանր օրերին, այնպես էլ արցախահայության և բովանդակ հայ ժողովրդի առջև ծառացած այս նոր արհավիրքի՝ Արցախի սահմանների ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական լայնածավալ հարձակման օրերին ջավախահայությունն ապրում է հայրենիքի հևքով: Օրերս հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան Ջավախքում և Թբիլիսիում: Yerkir.am-ն այդ առիթով մի քանի հարցեր ուղղեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանին:

- Պարո՛ն Գաբրիելյան, ինչպե՞ս արձագանքեց պատերազմին ջավախահայությունը:


- Ջավախահայությունը պատերազմի լուրը ստանալուն պես հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով: Սկզբնական շրջանում կարող երիտասարդներն ամենուր ցուցակագրվել են՝ կամավոր մեկնելու համար ռազմաճակատ: Այնուհետև, երբ կապ է հաստատվել ՀՀ-ի պետական պատկան օղակների ներկայացուցիչների հետ և հայտնի է դարձել, որ առայժմ դրա անհրաժեշտությունը չկա, սկսվել են հումանիտար օժանդակության ուղղությամբ լայնածավալ միջոցառումները: Կարճ ժամանակում արդեն պատրաստ էին սննդով և այլ անհրաժեշտ իրերով բեռնված առաջին բեռնատարները, որոնք, որոշակի դժվարություններով հատելով սահմանը, 2 օր առաջ արդեն մտել են ՀՀ: Փաստենք, որ Վրաստանի իշխանությունները մեծ դժվարությամբ և ջավախահայության բողոքի հուժկու ալիքի ներքո թույլ տվեցին հումանիտար օժանդակության առաջին բեռնատարների ելքը երկրից: Հիշեցնենք՝ սահմանին հավաքվել էր շուրջ 3.000-5.000 ջավախահայ, ինչն աննախադեպ էր: Այդուհանդերձ, անվադողերով բեռնված մեքենաներն այդպես էլ չկարողացան դուրս գալ երկրից:

– Խոսենք երեկվա դեպքերից. ի՞նչ էին պահանջում Ջավախքի երիտասարդները Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետի մոտ: Ինչո՞ւ էին փակել միջպետական ճանապարհը:

– Ցավոք, ինչպես նշեցի, Վրաստանը խոչընդոտներ է հարուցել, և ջավախահայության հավաքած մեծաքանակ հումանիտար օժանդակությունն արգելվել է անցկացնել ՀՀ: Ջավախահայ երիտասարդները երեկ հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է Թուրքիայից մուտք գործող բեռնատարներին հեշտությամբ թույլատրվում մտնել Վրաստան, իսկ ահա Վրաստանից ՀՀ մուտք գործող բեռնատարները հանդիպում են արգելքների: Ահա այս փաստի առիթով երեկ նրանք Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի մոտ փակել էին Թուրքիայից Վրաստան մուտք գործող բեռնատարների ճանապարհը:

– Կատարվե՞լ է նրանց պահանջը, այժմ կարո՞ղ են բեռները տեղափոխել ՀՀ:

– Դեռ պարզ չէ: Վրաստանի խորհրդարանի ներկայիս և նախկին պատգամավորներ Ս. Մանուկյանն ու Ս. Պետրոսյանը եկել և տեղում բանակցել են, խնդրել են բացել միջպետական ճանապարհը: Այժմ շուրջ 20 տոննա կարտոֆիլ կա հավաքված, պետք է շուտով այն հասնի սահմանային անցակետ, այդժամ պարզ կլինի՝ կրկին արգելքներ լինելո՞ւ են, ի՞նչ պատճառով և այլն:

– Պարո՛ն Գաբրիելյան, Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի երկու պատգամավորներ (իշխանական և ընդդիմադիր) գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ տարածեցին՝ թե՛ աջակցելով Ադրբեջանին, թե՛ դատապարտելով հայկական կողմին, անգամ ՀՀ-ին մեղադրեցին Վրաստանի հանդեպ ոտնձգությունների մեջ: Ի՞նչ էր թաքնված այս ամենի հետևում:

– Այո, Վրաստանի խորհրդարանի երկու գործող պատգամավորներ՝ «Միացյալ ազգային շարժումից» Ազեր Սուլեյմանովը և «Վրացական երազանքից» Ռուսլան Գաջիևը, իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են արցախա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադարձություններին՝ նաև մեղադրելով ՀՀ-ին Վրաստանի դեմ ուղղված հանցագործությունների մեջ: Բնականաբար, Ադրբեջանը լավագույնս է գիտակցում Վրաստանի տեղն ու դերը ՀՀ-ի համար` և՛ ռազմավարական իմաստով, և՛ քաղաքակրթական հողի վրա, և սեփական ահաբեկչական պլանների իրագործման համար ամեն ինչ արվել և արվում է՝ հնարավորինս վատացնել, հատկապես այս փուլում՝ արհեստական վիհեր ստեղծել ՀՀ-Վրաստան հարաբերություններում: Փաստենք նաև, որ թե՛ մեր Խորհուրդը, թե՛ Վրաստանի խորհրդարանի՝ Ջավախքից ընտրված պատգամավորը, թե՛ ՏԻՄ ներկայացուցիչները, թե՛ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին Ջավախքից իրենց թեկնածությունն առաջադրած մի շարք քաղաքական այրեր իրենց հայտարարություններում թե՛ աջակցել են Արցախի արդար պայքարին և դատապարտել ադրբեջանական ագրեսիան, թե՛ կարմիր թելի պես տարել այն միտքը, որ ՀՀ-Վրաստան հարաբերությունների վատացմամբ շահագրգիռ ադրբեջանական ուժերն ու անձինք հաջողության չեն հասնելու:

– Դուք մշտական կապի մեջ եք նաև Վրաստանի պետական այրերի հետ, ինչպե՞ս են նրանք տրամադրված, ի՞նչ է խոսվում կուլիսներում արցախյան պատերազմի մասին:

– Չեզոքության պահպանման մասին այն պաշտոնական հայտարարությունները, որոնք տարածեցին Վրաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ընդհանուր առմամբ, ընկալելի են նաև հասարակական-քաղաքական լայն շրջանակների համար: Տեղյակ եք, որ բավական կտրուկ հայտարարություն տարածեց Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին՝ փաստելով, որ Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա, Ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք է և բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Գիտեք, որ Մ. Սահակաշվիլին հայտարարել էր. թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության տարածք է, և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը: Այդ առումով բավականին խիստ և կարևոր էր Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկու մեկնաբանությունը, ըստ որի՝ Սահակաշվիլու հայտարարությունը սադրիչ է, նպատակն է հայ ու ադրբեջանական էթնիկ խմբերի միջև բախումներ առաջացնելը, որը կարող է վերածվել հակամարտության:

– Ադրբեջանի հետ տնտեսական, էներգետիկ, տարանցիկ և բազմաթիվ այլ կախվածություն ունեցող Վրաստանի՝ ՀՀ-ի հանդեպ չեզոքությունը, որքան էլ մեզ համար ոչ հաճելի, այդուհանդերձ, ընկալելի է: Ինչո՞վ կբացատրեք վրացական իշխանությունների կողմից Ադրբեջանի հանդեպ նույնանման դիրքորոշումը:

– Բնականաբար, Վրաստանում հիմարներ չեն նստած և լավ են հասկանում, որ Արցախում պատերազմն այս անգամ կարող է տեղափոխվել Ադրբեջանի և Այսրկովկասի զարկերակների, այն է՝ Թալիշի դիրքերից ուղիղ գծով ընդամենը 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի, Ադրբեջան-Վրաստան ռազմավարական նշանակության միջպետական մայրուղու և, ամենակարևորը, Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու վրա: Այս իրողությունը, պարզապես չի կարող մտորելու տեղիք չտալ Վրաստանի իշխանություններին, քանի որ, եթե Ադրբեջանն աշխարհին հետաքրքրում է որպես նավթի, գազի աղբյուր կամ Ասիան Եվրոպային կապող տարանցիկ ուղի, ապա հիշեցնենք, որ այդ ամենը միս ու արյուն է ստանում` Վրաստանով անցնելով:

Պատերազմն անկանխատեսելի է, հատկապես` այս մեկը, և Ադրբեջանի նման վարքագծի պայմաններում Վրաստանը, ի դեմս Արցախի, անգամ կարող է ունենալ նոր հարևան:

Վ. Սարգսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company