Ադրբեջանը կորցրել է վստահությունը խոշոր ներդրումային կազմակերպությունների մոտ
05 Հոկտեմբեր 2020 2016 թավականի Ապրիլյան պատերազմից հետո 2019 թվականին արդեն Ադրբեջանին օտարերկրյա ուղիղ ներդրումները կրճատվել են մոտ երեք անգամ: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:«Սա խոսում է այն բանի մասին, որ Ադրբեջանը կորցրել է վստահությունը խոշոր ներդրումային կազմակերպությունների կողմից: Բացի այդ, նաև նեդրումային տեսնակյունից Ադրբեջանը կորցրել է գրավչությունը, այսինքն այստեղ փող դնել, մեծ եկամուտներ աշխատելը դարձել է քիչ գրավիչ: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կրճատվել են նավթի արդյունահանման ծավալները, նրանք ավելի քիչ են նավթ արդյունահանում, քան նախորդ տարիներին, ոչ թե այն պատճառով որ չեն ուզում, այլ ուղղակի չկա, կամ չեն կարողանում, ծախսատար է դառնում դա, հատկապես այս ցածր գնի պայմաններում»:
Սուրեն Պարսյանը նաև հավելեց, որ Ադրբեջանում հիմնական ներդրումները, որ կատարվել են այս տարիների ընթացքում, նավթագազային ոլորտն է, մասմաբ նաև գյուղատնտեսությունը, տրանսպորտը, կապը և տուրիզմը. «Այս ներդրումներից հիմնականում օգտվել են իշխող ռեժիմի ներկայացուցիչները և եթե տեսնում ենք այս կամ այն ընկերությունը բացվում է Ադրբեջանում, ուրեմն ինչ-որ ռեժիմի հետ կապ ունի»:
Ինչ վերաբերում է Թուրքիայում օտարերկրյա ներդրումներին, մեր զրուցակիցն ասաց. «Թուրքիայում ևս կա լուրջ օտարերկրյա ներդումների պակաս , նախորդ տարվա համեմատ այստեղ ևս օտարերկրյա ներդրումները 8.6 մլրդ դոլարով նվազել են»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:
