ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Պետք է ակտիվանան բանակցությունները, այս ուղղությամբ Ֆրանսիան կարևոր դեր է խաղում

07 Հոկտեմբեր 2020 ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի խոսքով` այս օրերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը հայամետ է:

Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց, որ Մակրոնը հստակ ընդունել է, որ հարձակումը սկսել է Ադրբեջանը, ճանաչել է, որ Թուրքիան 400 ջիհադիստներ է Ադրբեջան տեղափոխել, և որ Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է ռազմական գործողություններին:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արդեն հանդես են եկել խաղաղության կոչերով: Ադրբեջանն է, որ չի ցանկանում խաղաղության կոչերը լսել: Դա հստակ է բոլորի համար»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով` իրենք շարունակում են աշխատել, որ Ֆրանսիայում հայամետ տրամադրությունները պահպանվեն: Նա հիշատակեց, որ 73 պատգամավորներ, քաղաքական անձինք ստորագրել են Արցախին իրենց աջակցությունը հայտնող տեքստի տակ:

«Լրատվամիջոցներն արձագանքում են մեր նախաձեռնություններին` մշտապես հիշատակելով, որ հարձակվողը ադրբեջանցիներն են, իսկ հայերը խաղաղություն են փնտրում: Պարզապես հիմա դիմադրում են»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանը նկատեց, որ դժվար է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատերազմելը, ճիշտ կլիներ, որ բանակցություններ լինեին: «Բայց մինչև բանակցություններն սկսվեն, գտնեն հակամարտության լուծման տարբերակը, պատերազմը շարունակվում է, և եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշեն շարունակել, առանց լսելու դիվանագիտական կոչերը, կարող է շատ վտանգավոր լինել ոչ միայն Հայաստանի, Արցախի այլ նաև` տարածաշրջանի համար,- ասաց նա` նշելով, որ իրենք հստակ նշել են, որ Հայաստանի և Արցախի զինվորը ոչ միայն Արցախի և Հայաստանի անվտանգությունն է պաշտպանում, այլ նաև` տարածաշրջանի ժողովրդավարությունը,- հայերը պաշտպանում են արևմտյան ժողովրդավարական արժեքները»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես պետք է իրեն դրսևորի Հայաստանը, ապա ըստ Մուրադ Փափազյանի՝ շատ դժվար է ասելը: Նա նշեց, որ Հայաստանը հիմա պաշտպանում է համահայկական, հայազգային արժեքներն ու շահերը: «Այսօր համահայկական միասնականություն ենք որդեգրել, մենք` հայերս, ամբողջ աշխարհում աշխատում ենք հանուն Հայաստանի, Արցախի բնակչության»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով` լավ կլինի, որ Ռուսաստանն էլ միջամտի, հասկանա, որ շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ այս պատերազմը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները պետք է որոշեն` երբ է անհրաժեշտ լինելու զորքեր ուղարկել տարածաշրջան, որ ստիպեն խաղաղություն»,- ասաց նա:

Նա նաև դժվարացավ ասել, թե ինչպես պետք է լինի հետո, բայց նկատեց, որ հայ ժողովուրդը ստիպված է դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ: «Հիմա ռազմական դիմադրությամբ են խաղաղության նախապատրաստում: Այնքան ուժեղ պետք է լինենք ռազմի դաշտում, որ կարողանանք պահանջել խաղաղություն»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ` պետք է նաև հաշվի առնել, որ ռազմաճակատ է ոչ միայն բուն պատերազմի դաշտը, այլ նաև` տեղեկատվական դաշտը: «Պատերազմական դաշտեր են, որ մենք գրավում ենք Ադրբեջանի դեմ պայքարում»,- ասաց նա` նշելով, որ ամեն տեղ պետք է հասնենք նրան, որ հասկանան, որ մենք` հայերս, ժողովրդավարական արժեքներն ենք պաշտպանում` ի տարբերություն նրանց` ադրբեջանցիների:

Խաղաղություն հաստատվելն ու բանակցություններին վերադառնալը, ըստ Մուրադ Փափազյանի, այլընտրանք չունեն, բայց այդ դեպքում, նրա կարծիքով, հայկական կողմը պետք է պնդի, որ Արցախը վերադարձվի բանակցային սեղան։

«Պետք է ակտիվանան բանակցությունները, և այս ուղղությամբ Ֆրանսիան կարևոր դեր է խաղում: Մակրոնն է հայտարարել, որ պետք է վերսկսել բանակցությունները, որ արագորեն լուծման հասնենք»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company