ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Պատերազմը շարունակվում է

10 Հոկտեմբեր 2020 Այնպես չէ, որ Ադրբեջանը պահում է համաձայնությունները. նա փորձում է հնարավորինս նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և թելադրողի կողմից հանդես գալ, դրա համար անընդհատ հարձակողական գործողություններ է իրականացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցմանն ու հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը:

«Պատերազմը շարունակվում է. եթե հարձակվում են, մեր բանակը կատարում է համապատասխան գործողությունները, մինչև միջնորդական առաքելություն իրականացնող երկրները, տվյալ դեպքում՝ ՌԴ-ն նորից որոշակի միջամտություն իրականցնի և արտգործնախարարների միջև ձեռք բերված համաձայնությունն իրականություն դառնա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ թեև հումանիտար հրադադար է, սակայն ռազմական գործողություններն ամեն պահի կարող են վերսկսվել, և պետք է պատրաստ լինել դրանց:

«Մեր հակառակորդն օձ է, որը միշտ պատրաստ է խայթել: Չես կարող վստահ լինել, թե այս պահին անցնելու ենք հրադարադի, նստելու ենք խոսելու: Ոչ միայն այս երեսուն տարիների, այլև նախորդ տարիների պատմությունը միշտ էլ ցույց է տվել, որ անընդհատ այդ թույնը փորձում են թափել մեր ժողովրդի վրա: Սա մեզ համար հայրենական պատերազմ է, և համախմբվածությամբ, միասնությամբ կարող ենք հաջողություն արձանագրել»,-ասաց նա՝ նշելով, թե Արցախյան առաջին պատերազմից սկսած նման համաձայնություններ միշտ եղել են, և ադրբեջանական կողմը միշտ փորձել է խախտել պայմանավորվածությունները:

Ըստ Բալայանի՝ դժվար է ասել՝ հումանիտար հրադադարը որքան կտևի: «Իմ կարծիքով՝ եթե հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հարցը կոշտ դնեն, դժվար թե Թուրքիան, էլ չեմ խոսում Ադրբեջանի մասին, կարող է դիմակայել ՌԴ-ին, ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային: Հարցը կոշտ դնելու պարագայում, կարծում եմ, արդյունք կլինի: Այնպես չէ, որ նրանք ի վիճակի են անտեսել բոլորին: Երկրորդ հանգամանքը, իհարկե, ռազմաճակատում պինդ կանգնելն է, որ թշնամին հասկանա՝ ռազմական գործողությունները իսկապես ճանապարհ չեն, որ իր կորուստները բազմակի շատ են, և զենքի ուժով անհնար է ծնկի բերել իր ազատության համար պայքարող ժողովրդին»,-ասաց Բալայանը:

Նրա խոսքով՝ ամեն պատերազմ վերջ է ունենում, և ինչ-որ տեղ միգուցե բնական է, որ նման համաձայնության գալիս են նույնիսկ իրարամերժ, հակառակորդ կողմերը: «Խնդիրն այն է, որ այդ հրադադարի հաստատումը պետք է իսկապես կայուն լինի և փորձ արվի այն զարգացնել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասաց նա՝ նշելով, թե ադրբեջանական ժողովրդի համար հարցի՝ ոչ ռազմական ճանապարհով լուծումը շատ ավելի շահեկան կլինի:

«Այս պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ մեր զորքն ի վիճակի է եղած զինատեսակներով թիրախային հարվածներ հասցնել թե՛ Ադրբեջանի ենթակառուցվածքներին, թե՛ ռազմական օբյեկտներին: «Թշնամին դա ընկալեց. ի վերջո նրանք միլիոնավոր դոլարներով վնաս են կրում, մարդկային կորուստներ են ունենում: Տեսանելի է նաև ադրբեջանական ժողովրդի դժգոհությունը իշխանություններից, որովհետև, եթե հայ ժողովուրդը պայքարում է իր ազատ ապրելու իրավունքը իր հայրենիքում իրացնելու համար, նրանք պարզապես նպատակ ունեն հող նվաճել»,-ասաց նա՝ տեսակետ հայտնելով, թե հակառակորդի գիտակից հատվածն այդ ամենն ընկալում է և ուզում է, որ խաղաղ բանակցային գործընթացով խնդրին լուծում տրվի:

Վահրամ Բալայանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ կոնֆլիկտն արդեն հայ-ադրբեջանական չէ, այն դուրս է եկել դրա սահմաններից: «Թուրքիայի ամենագործուն մասնակցությունն ակնհայտ է: Վերջինս անընդհատ ֆոն է ստեղծում՝ գործողությունների մեջ առավել ակտիվ ներքաշվելու համար. սա այն հիմնական առանձնահատկությունն է, որ այժմ առկա է՝ ի տարբերություն, օրինակ, առաջին պատերազմի, Ապրիլյան պատերազմի: Երկրորդ հանգամանքը, որն ավելի վտանգավոր է, ահաբեկչական ուժերի ներգրավումն է այս հակամարտությանը: Դրա մասին արդեն աշխարհն է խոսում»,-ասաց ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company