ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեր ռեսուրսները չենք կարող ծախսել այնպես, ինչպես նախկինում, շռայլություններ չենք կարող մեզ թույլ տալ

13 Հոկտեմբեր 2020 Ռազմական դրության ժամանակ շատերը հանդես եկան բազմապիսի կոչերով և առաջարկներով, որոնք հասարակության կողմից արժանացան տարբեր արձագանքների: Ներկայացված առաջարկություններից մեկն էլ այն էր, որ բոլորը դուրս գան իրենց տներից, գնումներ կատարեն, կամ սրճարաններ այցելեն, որի նպատակը տնտեսական ակտիվության խթանումն է: ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, որը խոսեց այդ առաջարկի ռիսկայնության, և տնտեսական հակաճգնաժամային քայլերի մասին. «Այս պահին՝ պատերազմական իրավիճակում, մենք մեր ռեսուրսները չենք կարող ծախսել այնպես, ինչպես նախկինում: Քանի որ պատերազմը շարունակվում է, և չգիտենք՝ որքան կտևի այն: Մեր ռեսուրսները անսահմանափակ չեն և պետք է դրանք ուղղվեն՝ ըստ առաջին անհրաժեշտության և ըստ կարևորության: Մենք այս պահին չենք կարող մեզ թույլ տալ շռայլություններ, չենք կարող նաև երկարաժամկետ ծախսեր իրականացնել՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, քանի որ այդ գումարը կարող է մեզ պետք գալ փամփուշտ, տանկ և առաջին անհրաժեշտության զինամթերքներ ձեռք բերելու համար»,- նշեց տնտեսագետը:

Ըստ նրա՝ սա այն ժամանակամիջոցն է, երբ կառավարությունը և տնտեսությունը պետք է անցնեն հակաճգնաժամային կառավարման, և այն պետք է իրականացվի ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր բիզնեսի մակարդակով. «Պետությունը պետք է այդ հարցերում որպես լոկոմոտիվ հանդես գա, ցույց տա այն հիմնական ուղղություններն ու մոտեցումները, որոնք այս պահին կարևոր են թե‘ պետության և թե‘ տնտեսության համար: Կառավարությունը առաջին հերթին պետք է վերանայի իր հակաբյուջետային քաղաքականությունը, կրճատի և վերանայի բյուջետային ծախսերի մեծ մասը, որոնք այս պահին կատարվում են ոչ արդյունավետ և ոչ հասցեական: Մենք ունենք մեծ գումաներ, որոնք այս պահին ուղղվում են ոչ ճիշտ ուղղությամբ, երբ կարող ենք ուղղել ռազմադաշտ: Օրինակ՝ միայն այս տարի մենք 70 մլրդ դրամ պարտադիր կուտակային ֆոնդերին ենք տալիս, երբ այդ գումարների կարիքը ունենք հիմա: Առհասարակ, մոտ 300 մլրդ դրամ գումար է կուտակվել պարտադիր կուտակային ֆոնդերում, որոնք այս պահին մեզ շատ օգտակար կարող են լինել՝ հաշվի առնելով ներկայիս ռազմական իրավիճակը և հետագայում պատերազմից դուրս գալու համար ծախսերը, որոնք պետք է կատարվեն»,- պարզաբանեց Սուրեն Պարսյանը:

Վերջինս նշեց, որ կարելի նախատեսել որոշակի գործիքներ նաև պետական բյուջեի այլ ծախսային հոդվածներ կրճատելու ուղղությամբ, օրինակ՝ աշխատավարձային և պարգևավճարային ֆոնդերը, գործուղման և այլ ուղղությամբ կատարվող ծախսերը, բոլորը պետք է կրճատվեն և ուղղվեն ռազմական ծախսերի ուղղությամբ. «Միաժամանակ կարևոր եմ համարում նաև, որ պետությունը որոշ ուղղություններով՝ հատկապես հարավային, շարունակի ենթակառուցվածքային ծրագրերը՝ ճանապարհաշինությունը և այլն, որոնք այս ռազմական իրավիճակում խիստ անհրաժեշտ են: Կարծում եմ՝ պետական բյուջեն նաև լրացուցիչ գումարներ պետք է հատկացնի Արցախի Հանրապետությանը այս ճգնաժամային իրավիճակում ֆինանսական, սոցիալական ծախսերը հոգալու համար: Մենք ամեն տարի որոշակի գումար նախատեսնում ենք, ՀՀ-ն փոխառություն է տրամադրում Արցախին, կարծում եմ այս տարվա գումարը պետք է շատ արագ վերանայվի՝ հաշվի առնելով Արցախում ներկա իրավիճակը»,- ընդգծեց նա:

Սուրեն Պարսյանը այն կարծիքին է, որ պետական բյուջեն կարող է ավելանալ նաև հարկային քաղաքականության վերանայում իրականացնելու միջոցով. «Մենք եկամտաբեր ճյուղերից պետք է բյուջեն լցնենք: Այդ ճյուղերից են հանքարդյունաբերությունը, բանկային համակարգը և այլն: Պատերազմից հետո մեզ անհրաժեշտ են գումարներ, և դա կարող է ապահովվել հարկային քաղաքականության միջոցով, այսինքն մենք պետք է պրոգրեսիվ հարկային քաղաքականություն վարենք: Շատ ունեցողը պետք է շատ մասնակցի այս ամենին, քիչ ունեցողը՝ քիչ: Մենք պետք է մեր եկամտի աղբյուրները ճշգրտենք, քանի որ հիմնադրամներից եկող հասույթը չի կարող հավերժ տևել»,- եզրափակեց տնտեսագետը:

Զվարթ Պետրոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company