ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Գերտերություններից ամենամոտիկը մեզ եւ շահերի համընկնումով ամենատրամաբանականը Ռուսաստանն է

23 Հոկտեմբեր 2020
Հարցազրույց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանի հետ


- Լեւոն Տեր-Պետրոսյանը տարիներ առաջ խոսում էր այն մասին եւ 2017-ին էլ վերահաստատեց իր համոզմունքը, որ այն, ինչ մեզ հիմա տալիս են արժանապատվորեն, տարիներ անց մուրալու ենք, ուստի պետք է կարգավորել հարցը, ոչ թե այն թողնել ապագային։ Փորձենք այս հայտարարությանը նայել նրա բանակցային կետից 25 տարի անց՝ այս պատերազմի ֆոնին․ ժամանակն ու կյանքն ի՞նչ ապացուցեցին կամ հերքեցին հայտնի դիրքորոշումներում։

- Վերջերս նայում էի Սոլովյովի հայտնի հաղորդումը, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչը, որը ՏԱՍՍ-ում էր աշխատում, տիկին էր, մեջբերումներ էր անում Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածից, որ ժամանակին եթե լսեիք Տեր-Պետրոսյանին, էսպես չէր լինի, էս պատերազմը չէր լինի։ Ցավոք, մեր ընդդիմախոսները մեջբերումներն անում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածից։ Սրանով ամեն ինչ ասված է։ Եթե նրանք ասում են, որ ճշմարտությունը դա է, նշանակում է՝ դա չէ։ Եվ կյանքը ցույց տվեց, որ 30 տարի Արցախը խաղաղ գոյատեւել է, բարգավաճել եւ էլի խաղաղ կբարգավաճի, եթե այս արհավիրքը մենք հաջողությամբ հաղթահարենք եւ հաջողությամբ հաղթահարելու ենք։ Կապիտուլյացիան միշտ էլ կա։ Պարտությունը միշտ էլ կա։

– Ասում էր՝ մի օր գալու է այս օրը։ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ասում էր՝ մեզ առաջարկում են խաղաղություն՝ տարածքների դիմաց, հիմա ոմանք մեկնաբանում են՝ հրադադար՝ տարածքների դիմաց, իսկ նախկինում՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց։ Այսինքն՝ գնալով մեր պահանջների պլանկան իջել է, իսկ Ադրբեջանի ախորժակը՝ մեծացել։

– Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան․․․ հիմա մենք Ադրբեջանի մասին խոսելով՝ անպայման պետք է նաեւ Թուրքիայի մասին խոսենք, որովհետեւ Թուրքիան փաստացի հակամարտող կողմ է։ Նրանք պահանջում են կապիտուլյացիա։ Ասում են՝ հողերը հանձնեք, մենք կորոշենք ինչ անել Արցախի ժողովրդի հետ։ Իհարկե, էդ դեպքում Արցախի ժողովուրդը չի էլ մնալու, որպեսզի իրենք որոշեն, թե ինչ անեն։ Բոլորս էլ հասկանում ենք, որ էդ ամեն ինչը սուտ խոստումներ են։ Եվ պարտվողական քաղաքականությունն այսօր մեզ համար անընդունելի է, ոչ միայն Դաշնակցության, եւ կարծում եմ՝ ողջ քաղաքական դաշտի։

– Բայց չէ որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր երկրները, այդ թվում նաեւ Ռուսաստանը, մեջբերում են փաստաթղթերը, որոնցում ամրագրված է նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքը։

– Բայց նաեւ ինքնորոշման իրավունքը։ Եթե հակառակորդը, միջազգային կառույցներն այսօր խոսում են 5 շրջան+2 եւ այլն, չգիտեմ ինչու, մենք մոռանում ենք Շահումյանի, Գետաշենի մասին, որը բռնազավթված է ադրբեջանցիների կողմից, եւ Արծվաշենի մասին։ Ինչո՞ւ մենք բանակցությունների սեղանին էս հարցը չենք դնում։ Սա էլ 3 շրջան եղավ։ Զարմանում եմ, որ էդ մասին չի խոսվում։ Շատ հպանցիկ մեր արտաքին գերատեսչական մարմինն ակնարկել է։ Վաղը, մյուս օրը, միեւնույն է, բանակցություններ լինելու են, չէ՞, պատերազմն անվերջ չի կարող շարունակվել։ Անպայման էս խնդիրը պետք է դրվի։ Նաեւ՝ Մարտակերտի հյուսիսը, որ էլի բռնազավթված է, գտնվում է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ, եւ Արծվաշենը, որն ընդհանրապես Հայաստանի վարչական տարածք է։ Այնպես որ, մեզ համար ինչպես առաջ, այսօր էլ մերժելի է մոտեցումը, դա, ըստ էության, մեզ առաջարկված կապիտուլյացիա է, որը թվացյալ ապահովում է Արցախի ժողովրդի խաղաղ գոյատեւումը, բայց ո՛չ անվտանգ ու ո՛չ էլ մոտ ապագայի համար երաշխիք է տալիս, որ նրանք կարող են ապրել այդ հողերի վրա։ Չեն կարող։ Ադրբեջանի կազմում Արցախը դատապարտված է չգոյության։

– Բայց կարող էինք, չէ՞, 30 տարի առաջ մեր մտքում ունենալ նաեւ այս սցենարը, որ Թուրքիան, որը նախկինում ավելի չեզոք էր, կարող է մի օր էլ ռազմական առումով միջամտել՝ ելնելով իր կայսրապաշտական նկրտումներից։

– Թուրքիան միշտ է եղել Ադրբեջանի քաղաքական հովանավորը, այսօր արդեն՝ ռազմական։ Մի քանի տարի է, որ շրջանառության մեջ է մտել «մեկ ազգ՝ 2 պետություն» սկզբունքը։ Ի դեպ, այդ կարգախոսը միշտ ընդլայնվում է, հիմա էլ ասում են՝ 1 ազգ՝ 5 պետություն, 6 պետություն։ Ինչքան թուրքալեզու պետություններ կան, ներգրավվում են Թուրքիայի ազդեցության տակ։ Սա մեկ բառով կոչվում է պանթուրքիզմ։ Սա հատկապես երեւում է Էրդողանի կողմից Թուրքիայի լիազորությունների ընդլայնման առումով։ Էրդողանին այսօր նույնիսկ համեմատում են Հիտլերի հետ եւ չեն սխալվում, մենք գիտենք, թե դա ինչով է վերջանում, վստահ եմ՝ Էրդողանի համար նույն ողբերգական ավարտն են ունենալու այս ծավալապաշտական նկրտումները։ Աշխարհը սա չի հանդուրժելու։ Աշխարհը չի հանդուրժելու միջազային ահաբեկչության ներգրավումը նմանատիպ հակամարտությունների մեջ, որովհետեւ դրանք, ի վերջո, այդ հակամարտության շրջանակներից դուրս են գալու եւ հարեւան պետությունների համար գլխացավանք են դառնալու՝ հենց նույն Ադրբեջանի համար։ Այսօր, ցավոք սրտի, որոշ ռուսաստանցի գործիչներ խոսում են այն մասին, թե «Ադրբեջանը չկորցնենք մեր ազդեցության գոտուց, հանուն Հայաստանի»։ Ադրբեջանն իրենք վաղուց կորցրել են։ Խնդիրն այն է, որ գոնե Հայաստանը պահպանի իրենց ազդեցության շրջանակները։ Եվ վստահ եմ, որ էդպես էլ կլինի, որովհետեւ մենք փոքր երկիր ենք, չենք կարող առանց գերտերությունների հետ դաշնակցելու գոյատեւել։ Իսկ գերտերություններից ամենամոտիկը մեզ եւ շահերի համընկնումով ամենատրամաբանականը Ռուսաստանն է։

– Երկար տարիներ Սանկտ Պետերբուրգում եղել եք ՀՀ գլխավոր հյուպատոս։ Հիմա մենք բողոքում ենք ռուսական «ոխերիմ բարեկամությունից», նրանք՝ մեզնից, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են, եւ այս դեպքերը երեւակեցին, որ Ռուսաստանում կան հակահայկական լոբբիստական խմբեր ու հակաադրբեջանական։ Նախկինում՝ Ձեր պաշտոնավարման ժամանակ, այս պրոցեսները կայի՞ն, եւ ի՞նչ էր անում հայկական դիվանագիտությունը՝ ռուսական քաղաքական էլիտայի ու հասարակայնության հետ աշխատելու համար։

– Կարող եմ անդրադառնալ հենց իմ աշխատելու տարիներին եղած արդյունքներին, որովհետեւ ամեն ինչի մասին կարելի է դատել արդյունքներով։ Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը Պետերբուրգի կենտրոնում անհատույց հատկացրեց տարածք։ Եվ 75 դիվանագիտական ներկայացուցչություններից միակը Հայաստանն էր, որ հսկայական անհատույց տարածք ուներ, որը համայնքի միջոցներով վերանորոգվեց եւ այսօր ամենաներկայանալի ներկայացուցչություններից է։ Սա ի՞նչ էր, բարի կամքի դրսեւորում էր, չէ՞։ Կոմիտասի արձանի բարձրացումը, կրկին՝ քաղաքի կենտրոնում։ Գիտեք՝ Սանկտ Պետերբուրգում արձան դնելը հսկայական դժվարությունների հետ է կապված, բայց դա արեցինք։ Ռուսաստանում 9 նահանգներ այսօր Հայաստանի մարզերի հետ համագործակցում են։ Եվ նահանգներից 7-ը՝ եվրոպական շրջանի, բոլորն էլ տնտեսական, քաղաքական կապերի մեջ էին Հայաստանի հետ եւ հիմա էլ։ Սա խոսում է այն մասին, որ ռուսները համագործակցության առումով որեւէ խնդիր չեն տեսնում, էլ չեմ ասում ԵԱՏՄ շրջանակներում, ՀԱՊԿ-ում։ Առհասարակ, Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական քարոզչության հետեւանքն է, որ այսօր Հայաստանի քաղաքականությունը ներկայացվում է ոչ ռուսամետ։ Այդ բառը ես չեմ սիրում, մեր ազգային եւ ՌԴ ազգային շահերի համընկնման պատճառով է, որ այդ համագործակցությունը կայանում է։ Միայն եւ միայն։ Իհարկե, նաեւ պատմական կապեր կան, բայց առաջին հերթին մեր շահերն են համընկնում։ Եվ միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում, Հայաստանը միշտ կողմ է եղել հօգուտ Ռուսաստանի քվեարկության, ի տարբերություն Ադրբեջանի։ Հիմա, երբ խոսում են մեր, իբր, ռուսների դեմ քաղաքականության մասին, ապացույցը ո՞րն է․ էդ քվեարկությունները չե՞ն։ Դե թող Ադրբեջանն էլ այդպես քվեարկեր՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։

Անուշ Դաշտենց

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company