ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հայ դատ

Ամփոփագիր ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքների

24 Հոկտեմբեր 2020 (20-24 հոկտեմբեր 2020 թ․)

ԱՄՆ

Անցնող օրերի ընթացքում Հայ դատի աշխատանքների առումով Ամերիկայում կարևոր ձեռքբերումներ են գրանցվել ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային մակարդակում։

ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ են դրվել երկու բանաձևեր, որոնցից մեկը ենթադրում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, այդ թվում զենքի վաճառքի էմբարգո, ամերիկյան օգնության կասեցում, բարձրաստիճան պաշտոնյաների մուտքի սահմանափակում և այլն։ Մյուս բանաձևի նախագիծը ենթադրում է Արցախի Հանրապետության անկախության ճանաչում։ Այս գործընթացներում և առհասարակ շատ ակտիվ են աշխատում կոնգրեսականներ, մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Մենենդեսը, Բռեդ Շերմանը, Ֆրենք Փալոնը, Բրայան Ֆիցպատրիկը, Թոնի Քարդենասը, Դեյվիդ Սիսիլինին, Ջիմ Կոստան, Քաթարինե Քլարկը և ուրիշներ։

Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ ապահովող բանաձևի նախագծին միացած կոնգրեսականների թիվը հասնում է 50-ի։

Շուրջ 30 կոնգրեսականներ միացել են Արցախի անկախության ճանաչման բանաձևին։
Այս օրերին ևս մեկ կարևոր ձեռքբերում գրանցվեց Կոնգրեսում, երբ Կոնգրեսի գրադարանի անվանացանկում «հայկական կոտորածներ» բառերը ճշտվել են և փոխարինել «հայկական ցեղասպանություն բառերով»։

ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի հանձնախումբը պետքարտուղար Պոմպեոյի գրասենյակի նկատմամբ, իրականացրել է հանրային ճնշման գործողություններ, ՀՀ ԱԳ նախարար Զ․ Մնացականյանի հետ հանդիպումից առաջ։ Պետքարտուղարի գրասենյակ են ուղղվել հազարավոր զանգեր և էլ․ նամակներ՝ պահանջելով քննադատել Արցախի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Կանադա

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբից տեղեկանում ենք, որ Կանադայում գործող հայկական կազմակերպությունները նամակով դիմել են վարչապետ Ջ․ Տրյուդոյին՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունունը և ազատ ապրելու բնակչության անքակտելի իրավունքը։

Հոկտեմբերի 22-ին Արցախի անկախության ճանաչման շուրջ քննարկումներ են սկսվել Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում, ինչը զուգորդվել է Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու պահանջով և ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող հայտարարությամբ։

Վերջերս պարզվել էր, որ բացի սենսորային և տեսանկարահանման համակարգերից, թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի շարժիչները ևս կանադական արտադրության են։ Բարձրացված աղմուկից հետո, այդ շարժիչներն արդատդրող «Բոմբարդիեր» ընկերությունը հայտնել է, որ շարժիչների ռազմական կիրառության վերաբերյալ տեղեկատվություն չի ունեցել և կասեցրել է շարժիչների մատակարարումը Թուրքիա։ Հիշեցնենք, որ կանադայում գործում է Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգո։

Արդեն հոկտեմբերի 23-ին, Կանադայի տարբեր հատվածներում տեղի են ունեցել բողոքի հզոր ակցիաներ: Օտտավայից մինչև հեռավոր Կալգարի հայերը դուրս են եկել փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիային զենք մատակարարելու առնչությամբ:

Եվրոպա

Հոկտեմբերի 20-ին տարածված հայտարարությամբ՝ Բելգիայի ֆրանսախոս (վալոնական) երկրամասի թվով 32 հասարակական-քաղաքական անվանի գործիչներ կարծիք են հայտնել, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ ճանապարհն է։ Նրանք նաև կոչ են արել Բելգիային և Եվրոպական Միությանը պարզորոշ մատնանշել Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան։

Ավստրալիա

Անցնող օրերի ընթացքում ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նույնպես կարևոր հաջողություններ է գրանցել։ Նախ, հոկտեմբերի 21-ին Ռայտի քաղաքային խորհուրդը միաձայնությամբ ընդունեց Հայաստանի և Արցախի վրա ադրբեջանական և թուրքական հարձակումները խստորեն դատապարտող բանաձև։ Այս քաղաքը Արցախի անկախությունը ճանաչել էր դեռևս 2018թ․ին, իսկ 2019թ․ին՝ Ստեփանակերտի հետ ստորագրել բարեկամության համաձայնագիր։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին, Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչող բանաձև է ընդունվել Ավսրալիայի մեծագույն նահանգի՝ Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի կողմից՝ ձայների 61-2 հարաբերակցությամբ։

Այս օրերի ընթացքում Արցախիի բնակչությանը և ավստրալիահայությանը համերաշխություն են հայտնել Ավստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակների անվանի ներկայացուցիչներ, պատկառելի թվով խորհրդարանականներ։

Հայության շահերի պաշտպանության առումով կարևոր աշխատանքներ են իրականացրել նաև ՀՅԴ Հայ դատի Միջին Արևելքի, ինչպես նաև Հարավային Ամերիկայի հանձնախմբերը։ Դրանք նույնպես ուղեկցվել են բողոքի գործողություններով, տեղեկատվական-քարոզչական և քաղաքական աշխատանքներով։

*Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումից հետո ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում ձեռնմուխ են եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը՝ կիրառելով լոբբիստական համալիր գործիքակազմեր։ Հայ դատի գրասենյակներն ու հանձմախմբերն անընդհատական կապի մեջ են նաև լրագրողական համայնքի ներկայացուցիչների և միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ, որպեսզի տեղեկատվահաղորդակցական պայքարում ապահովեն օբյեկտիվ լրատվություն։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակը մամուլի համար պարբերաբար հրապարակում է ամփոփագրեր, որոնց նպատակն է կենտրոնացված ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ և բազմաշերտ աշխատանքների առավել ակներև արդյունքները՝ ըստ տարածաշրջանների։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company