ՀՅԴ կամավորների նոր խմբեր են մեկնել առաջնագիծ
28 Հոկտեմբեր 2020
Դաշնակցական կամավորների հերթական խումբը, օրեր տեւած վարժանքներից ու կրակային հմտությունները հղկելուց հետո, առաջնագիծ է մեկնել:
Պատրաստություն անցածներին միանում են շուրջ երեք շաբաթ առանջնագծում եղած, մի քանի օրով Երեւան վերադարձած մի քանի տասնյակ կամավորները, մեծ մասը՝ Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության անդամները:
«Ռազմական գործին զուգահեռ նաեւ քաղաքական ու գաղափարական պատրաստվածությունն է պարտադիր այս վարժանքներում, ձեր բազկի ուժից է կախված միջազգային հարաբերությունների վիճակն ու իրադրությունը բանակցային սեղանին»,- այսպես է կամավորներին դիմել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
Հակոբ-Տեր Խաչատուրյանը եւ ընգծել, որ այս պահին առաջնայինը ռազմաճակատն է ու հենց այդտեղ է պետք վճռական բեկում մտցնել հակառակորդին սանձելու համար:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։