ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան

Ամբողջ ժողովուրդը մեկ էր դարձել, իսկ մեկ մարդ ժողովրդին թիկունքից հարվածեց մեկ գրչի հարվածով, և այդ մեկ դավաճանած մարդը Նիկոլ Փաշինյանն է

11 Նոյեմբեր 2020 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է ժողովրդին, որը մեկ միասնություն էր դարձել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին, այս մասին Ազատության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը։

«Անցնող շուրջ 50 օրերի ընթացքում Արցախի, մեր հայրենիքի անվտանգության համար մեր բոլոր համերկրացիները թև թևի էին տվել, մենք դարձել էինք մեկը՝ մեկ հայություն աշխարհի բոլոր անկյուններում, ամեն մեկս հպարտանում, հուզվում, ուրախանում էր, մենք գտանք, որ մենք բոլորս մեկն ենք, բայց եկավ մի ճակատագրական օր, մեր ժողովրդի թիկունքից հարվածեցին և հարվածեց մեկ մարդ, մեկ մարդ հարվածեց մեկ գրիչով, մեկ մարդ դավաճանեց, ինքն էր սիրում ասել և այդ մեկ մարդը դու ես: Այո՛, այդ մեկ մարդը, դավաճանած մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- հայտարարեց նա:

«2,5 տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, իր բոլոր ելույթներում, խոսքերում, բոլոր կեղծ ֆեյսբուքյան էջերով տարվում էր մի կեղծ թեզ, որ նա բացառիկ է, միակն է, առաջինն է»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

«Այդ առաջինների մրցավազքում եկավ, հասավ մի տեղ, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ասում է, թե Արցախի հարցը պետք է լուծվի այնպես, որ ձեռք կտա Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին: Նա հպարտանում էր, որ մի բանաձև է առաջ քաշելու, որը ձեռք է տալու Ադրբեջանին: 2,5 տարի հետո՝ 2 օր առաջ, նա ստորագրեց մի թղթի կտոր, որն իրոք աննախադեպ էր: Թուղթ, համաձայնագիր, որը ձեռք չէր տալիս ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին, և միա՛յն Ադրբեջանին էր ձեռք տալիս»,-ասաց նա՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ միակն ու վերջինն է լինելու, որ նման թուղթ է ստորագրելու:

«Վերջինը լինելու համար նա վայրկյան առաջ պետք է հեռանա»,-նշեց Մանուկյանը:

Վերջինս ընդգծեց՝ ասում է՝ թղթի կտոր, որովհետև երկու օր է՝ քաղաքական գործիչները «գլուխ են ջարդում», թե ինչ իրավական կարգավիճակ ունի այդ թուղթը: «Առաջին պահին, երբ այն հրապարակվեց, կետ կար, որ Տավուշի մի քանի գյուղեր էլ են հանձնվելու Ադրբեջանին, հետո խելքին եկավ՝ ինչ է անում, և արագ հեռացրին այդ կետը»:

Գեղամ Մանուկյանի ելույթից առաջ բողոքի ակցիայի մասնակիցներին դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ կոչ անելով ոչ մի անկարգության, ոչ մի սադրանքի չտրվել, քանի որ «հագուստը փոխած խուժաններ կան արդեն», որոնք սադրում են։

«Չտրվեք այդ սադրանքներին, այսքան մարդ գալիս է ու գալու է միայն մեկ պատճառով՝ մենք թուրքին հանձնելու հող չունենք»,– հայտարարեց նա։

https://youtu.be/fI-DEYvSrG0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company