Մոմավառություն` հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին
14 Նոյեմբեր 2020
Նոյեմբերի 14-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում մեկնարկել է հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակի մոմավառության արարողությունը։
Մոմավառությունը կազմակերպել են խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչները:
Հազարավոր քաղաքացիներ վառված մոմերը դրել են Ազատության հրապարակի աստիճաններին եւ երթով շարժվել դեպի Մատենադարան, որտեղ տեղի կունենա լռության եւ խոնարհումի ոգեկոչման արարողություն:
https://youtu.be/6kpM3N-7jdU
