ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Եռակողմանի համաձայնագրով Փաշինեանի կառավարութեան օրինահարազատութիւնը (legitimacy) վերջ կը գտնէ

14 Նոյեմբեր 2020 Հետզհետէ կը պարզուի, որ Նոյեմբեր 9-ի համաձայնագիրը օրինազանց փաստաթուղթ է, որ կը շրջանցէ Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիական հակակշիռները՝ երկիրը նետելով սահմանադրական աննախընթաց քաոսի մը մէջ։

Վարչապետը գործած է իր իրաւասութիւններէն շատ անդին՝ իր համաձայնութիւնը տալով փաստաթուղթի մը, որ մեր ժողովուրդին կը պարտադրէ զանգուածային հայրենազրկում, ծանր հարուած կու տայ հայ անկախ պետականութեան անվտանգութեան և լինելիութեան, թշնամիին կը յանձնէ ոչ միայն մեր հայրենական հողերը, այլև մեր հոգևոր և մշակութային ժառանգութեան գանձարանը և ոչինչով կը հատուցանէ գործուած մեծ եղեռնագործութեան համար։ Ազգը կողոպտուած է իր ինքնութեան խարիսխ հանրիսացող կենսական ուժականութիւններէն և կանգնած՝ անելի առջև։

Եռակողմանի Հանաձայնագիրը, որուն տակ կայ նաև Ազրպէյճանի ցեղասպան նախագահին ստորագրութիւնը (և ետին՝ Թուրքիոյ ցեղասպան նախագահին հովանաւորութիւնը), ինքնաբերաբար կը զրկէ Վարչապետ Փաշինեանն ու իր կառավարութիւնը երկիրը կարենալ ղեկավարելու կարողութենէն։

Վարչապետն ու կառավարութիւնը պէտք է անմիջապէս հրաժարին փոխանակ ինքարդարացման թէզեր ներկայացնելու հանրութեան։ Բոլոր այդ թէզերը քննարկելի են և պէտք է քննարկուին և պետութեան կողմէ համապատասխան տնօրինումներու յանգին։ Բայց այդ բոլորը՝ Պր. Վարչապետի հրաժարական ներկայացնելէ ե՛տք միայն։ Պր. Վարչապետի և իր կառավարութեան հրաժարականը էապէս անկախ է առնուած քայլին որակական — և իրաւակա՛ն — գնահատական տալու մեր ազգային պարտաւորութենէն։ Վարչապետը պէտք է հրաժարի թշնամիին հայրենական հող յանձնած ըլլալու փաստին համար։ Պէտք է հրաժարի նման բանակցութիւններու մէջ ինքնագլուխ գործած ըլլալուն համար։ Իր սահմանադրական իրաւասութիւնները յարգած չըլլալուն համար։ Ազգը ապակողմնորոշած ըլլալուն համար։ Ազգին վստահութիւնը կորսնցուցած ըլլալուն համար։

Իսկ ազգին առջև կը ծառանայ մէկ մեծ և ճակատագրական մարտահրաւէր։ Ինչպէ՞ս կազմակերպել իշխանութեան փոխանցումը դէպի Ազգային Փրկութեան Կառավարութիւն։ Ցարդ միայն կը խօսուի (գէթ հրապարակաւ) Վարչապետ Փաշինեանի անընդունելի արարքին մասին։ Ոչ մէկ խօ՛սք՝ փոխանցման ընթացակարգին մասին։ Ոչ մէկ խօ՛սք՝ հաւանական յաջորդին կամ յաջորդներուն մասին։ Ոչ մէկ խօ՛սք՝ յաջորդող իշխանութեան շօշափելի (կոնկրէտ) առաքելութեան մասին։ Ոչ մէկ խօ՛սք՝ յաջորդող իշխանութեան անցումային ժամանակի բնոյթին և տևողութեան մասին։ Ոչ մէկ խօ՛սք՝ օրէնսդիր իշխանութեան և ՀՀ Նախագահի իրաւասութիւններուն մասին։

Նախ. Սարգսեան, իր նախաձեռնութեամբ, ձեռնարկած կը թուի ըլլալ կարգ մը խորհրդակցութիւններու, որոնք, անշուշտ, սկիզբ մը կը ներկայացնեն ի չգոյէ աւելի հզօր գործընթացի մը, որուն կենսական կարիքը կայ այսօր։ Պր. Նախագահը ունի քանի մը կարևոր իրաւասութիւններ ՀՀ Սահմանադրութեան Թիւ130-132 և 158 յօդուածներով սահմանուած, որոնք պէտք է դրուին գործադրութեան։ Առաջին հերթին՝ Պր. Նախագահին իրաւասութիւնն է վերջին հաւանութիւնը տալ ստորագրուած միջազգային պայմանագրերուն զանոնք վաւերական դարձնելու համար։ Պր. Նախագահը պէտք է անմիջապէս մերժէ Վարչապետին կողմէ ստորագրուած փաստաթուղթը և ատով իսկ հաստատէ իր օրինական հեղինակութիւնն ու մեր երկրի գերիշխանութիւնը։ Եւ անմիջապէս հրաւիրէ միջազգային կողմերը վերստանձնելու բանակցային գործընթացը։ Միաժամանակ հուժկու քայլերով ձեռնարկէ անցումային իշխանութիւն մը ձևաւորելու գործին։

Այսօրուան մեր մեծ խնդիրն է երկրին և ժողովուրդին վերադարձնել իր մտքի թանկագին խաղաղութիւնը։ Վերահաստատել երկրին ինքնավստահութիւնը։ Անմիջապէս կազմակերպել աղէտեալ մեր երկրին և ժողովուրդին խնամատարութեան գործը։ Կասեցնել ներկայ թաւալ-գլոր ընթացքը դէպի պարտութիւն, նահանջ, անձնատւութիւն, ինքնասպանութիւն։ Ազգը պէտք է գիտնայ ուրկէ՞ սկսիլ վերականգնումի հրամայական գործը։ Ազգին ղեկավարները շատ աւելին ունին ընելիք քան Վարչապետին և կառավարութեան լոկ հեռացումը քաղաքականութեան բեմէն։ Համազգային նոր զօրաշարժի ժամանակն է թշնամին պարտութեան մատնելու նախ և առաջ մեր կեանքերուն և մեր մտքերուն մէջ։ Յետոյ նաև մեր երկրի պաշտպանութեան թէժ ճակատներուն վրայ։ Դէպի նոր զօրաշա՛րժ։

Կարօ Արմենեան
Նոյեմբեր 14, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company