ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանը պատրաստ է զոհաբերել բոլորին, միայն թե շարունակի մնալ կառավարության շենքում

23 Նոյեմբեր 2020

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ անցկացնելու է հացադուլը, նա հայտարարությամբ հանդես եկավ։

Ասաց, որ սա վերջին հնարավորությունն է։ Ինքը հացադուլի որոշումը կայացրել է որպես դաշնակցական, ոչ թե որոշումը կայացրել է Դաշնակցությունը։ Այնպես որ, սա չի փոխարինելու հանրահավաքային պայքարին, այլ լրացնելու է, հանրահավաքները շարունակվելու են։

«Անցնող 2,5 տարիների ընթացքում որպես քաղաքացի փորձել եմ բացատրել, փորձել եմ ներկայացնել ինչպիսի վարչապետ նրանք ունեն։ Նկատելի է, որ կա նաև խուսանավում, մարդիկ բոլորը համաձայն են, էկրանից այն կողմ անգամ նրա թիմի անդամներն են ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց սա պետք է բարձրաձայնվի, սա պետք է դառնա համահայաստանյան, համահայկական պահանջ, նա օր առաջ պետք է հեռանա»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանն ասաց, որ հայտնի է իռլանդացիների հացադուլը, որը տևել է 50 օրից ավելի․ իռլանդացիները պայքարում էին իրենց անկախության համար և պայքարում էին օտարների դեմ։ Քրդերը, երբ դատարանի դահլիճում բացականչում են՝ «64», նշանակում է դիմում են անժամկետ հացադուլի, քանի որ քրդական ազատագրական պայքարում ամենաերկար տևած հացադուլը տևել է 64 օր․ քրդերն էլ էին պայքարում օտարների՝ թուրքական բռնատիրության դեմ։

«Որքան էլ ցավալի է, այսօր ես անժամկետ հացադուլ հայտարարում եմ ոչ թե օտար հարստահարիչի, այլ մեր երկրի վարչապետի հրաժարականի պահանջով։ Անցնող մոտ 1 տասնօրյակի ընթացքում քաղաքական պայքարի բազում փորձեր եղան, որին մասնակից էի նաև ես։ Այն պահանջները, որոնք ներկայացնում էին քաղաքական ուժերը, գիտական շրջանակները՝ այդ թվում ԵՊՀ-ն, ու շարքային մարդիկ, հստակ է․ վարչապետը, որը գաղտագողի, միայնակ, առանց խորհրդակցելու որևէ մեկի հետ, ստորագրել է կապիտուլյացիոն մի հայտարարություն, որն իր ապաշնորհ գործունեությամբ 2,5 տարվա ընթացքում փլուզել է մեր արտաքին դիվանագիտական հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, նաև այլ երկրների հետ, ով 2,5 տարվա ընթացքում պոռոտախոսությամբ, մեծախոսությամբ, ինքնագովեստով, մտածելով լոկ սեփական փիառի, սեփական անձի նեղ շրջանակի մասին, կազմալուծել է Հայաստանի կառավարման ողջ համակարգը, վարչապետը, որը նվաստացուցիչ պայմաններով ստորագրել է փաստաթուղթ, երբ հնարավորություն ուներ շատ ավելի լավ պայմաններով զինադադար կնքել պատերազմի տարբեր փուլերում, որի մասին խորհուրդ էին տալիս նրան պարբերաբար, լոկ սեփական անձի փրկության համար նա չգնաց դրան և, ի վերջո, մեր հայրենիքի մեծագույն մասը հանձնեց թշնամուն, նա օր առաջ պետք է գնա»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նրա համոզմամբ՝ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հեռանա, քանի որ նրա ղեկավարմամբ չի կարող ՀՀ-ն ունենալ զարգացում, չի կարող որևէ դիվանագիտական գործունեություն ծավալել հատկապես արցախյան հարցում հավանական բանակցային պրոցեսում, փորձել դիվանագիտություն գործադրել, որը հնարավորություն կտա այդ ստորագրված հայտարարության շրջանակում գոնե վերցրածից ետ բերել ինչ-որ բան։

Նշենք, որ ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը ևս անժամկետ հացադուլ է հայտարարել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։


Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/Kct-P-YaRSU

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company