ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Տարեվերջին ունենալու ենք դրամի արժեզրկում՝ պայմանավորված տնտեսական անկմամբ

24 Նոյեմբեր 2020
«Այս տարվա ֆինանսատնտեսական ճգնաժամը՝ պայմանավորված կորոնավիրուսով, ավելի է խորացել, դրա վրա մեծ ազդեցություն են թողել վերջին ամիսների պատերազմական գործողությունները: Այն կանխատեսումները, որ հնարավոր է տարեվերջին նվազեցնել անկման տեմպը, տեղի չի ունենա: Մենք կունենանք ավելի վատ տնտեսական ցուցանիշներ: Կանխատեսվում է, որ տարեվերջին հնարավոր է մենք ունենանք երկնիշ կամ երկնիշին մոտ տնտեսական անկում, որը կլինի բացառիկ վատ ցուցանիշ վերջին 12 տարիների վիճակագրությունում»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական իրավիճակին:

Տնտեսագետի խոսքով՝ այս ամենն արդեն իսկ բացասական ազդեցություն է թողել մեր տնտեսության վրա.

«Կանխատեսվում է, որ տարեվերջին ունենալու ենք դրամի արժեզրկում՝ պայմանավորված տնտեսական անկմամբ, ներդրումների կրճատմամբ և վարած սխալ ֆինանսավարկային քաղաքականությամբ: Այս ամենին գումարվեց նաև պատերազմական գործողությունների արդյունքում լրացուցիչ չպլանավորված դոլարային գնումները: Կառավարությունը ձեռք է բերել մեծ ծավալով ռազմական և ոչ ռազմական ապրանքներ, որոնց համար վճարել է կամ վճարելու է դոլարով:

Բնականաբար այս ամենը դոլարային ճնշումներ է առաջացնում մեր արտարժութային շուկայի վրա: Այսինքն՝ դոլարի նկատմամբ մեծ պահանջարկ կա, և այս պահին և հաջորդ ամիսներին դա ավելանալու է, դրան գումարվում է նաև որոշակի սպեկուլյացիա, որովհետև մարդիկ դոլարը ձեռք են բերում որպես թանկացող ապրանք՝ հետագայում վերավաճառելու նպատակով: Այս բոլոր հանգամանքները ազդում են և ազդելու են, որ դրամը հետագայում ևս արժեզրկվի»,- հայտարարեց Պարսյանը:

Ըստ նրա՝ Կենտրոնական բանկը տնտեսությունը պետք է նախապատրաստեր այս ամենին:

«Նկատի ունենալով, որ տարածաշրջանի բոլոր երկրներում (Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում) ազգային արժույթներն արդեն իսկ այս տարվա ընթացքում արժեզրկվել են, Հայաստանի դրամը կայուն չէր կարող լինել: Պետք էր ինդեքսավորել կամ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, որպեսզի մարդիկ ավելի քիչ կորուստներով դուրս գային դրամի արժեզրկման հետևանքով առաջացած գնաճից, բայց այս ամենը չի արվել: 2021թ. պետական բյուջեում չկան նման մեխանիզմներ, որոնք թույլ կտան փոխհատուցել դրամի արժեզրկման արդյունքում առաջացող սոցիալական խնդիրները: Մարդկանց եկամուտները մնալու են նույնը, իսկ ապրանքների գները թանկանալու են»,- ընդգծեց տնտեսագետը:

Տնտեսությունը փրկելու համար ի՞նչ առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը:

Հարցին ի պատասխան՝ Սուրեն Պարսյանը հայտարարեց. «Կառավարությունը պետք է վերանայի իր սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Կանխամտածված նվազեցրին հարկային մուտքերը՝ զիջելով հարուստներին, բարձր աշխատավարձ ստացողներին և այդ հարկային բեռը փորձելով դնել հասարակության բոլոր խմբերի վրա:

Հաշվի առնելով, որ հասարակությունը ցածր գնողունակություն ունի, կառավարությունը չի կարողանում այդ զիջած հարկերը հավաքել նույն հասարակությունից:

Մի կողմից հարկերը նվազեցրեց, բայց մյուս կողմից չկային մուտքեր, և սրա արդյունքն այն է, որ պետական պարտքն ավելի աճեց, քան պլանավորում էր այս կառավարությունը: Մենք պետք է վերանայենք մեր հարկային քաղաքականությունը, որովհետև եկամտահարկի, շահութահարկի դեպքում պետք է գործի շատից շատ, քչից՝ քիչ սկզբունքը: Հակառակ դեպքում նույնիսկ հնարավոր չի լինի վարկ վերցնել, որովհետև վարկ տվող երկրները, կազմակերպությունները առաջին հերթին հետաքրքրված են հավաքագրվող եկամտով, եթե այդ երկրի հավաքագրվող եկամուտը ցածր է կամ կասկածելի, ապա այդ երկրին վարկ փոխառություն չեն տրամադրում:

Եթե պետությունը այստեղ իրեն չդրսևորի որպես լոկոմոտիվ, ապա մասնավորն ընդհանրապես դուրս կգա, ներդրում չի անի, հակառակը, կարող է գումարները հանել տնտեսության միջից:

Քայլեր պետք է արվեն էներգակիրների գները պահպանելու կամ նվազեցնելու ուղղությամբ»,- շեշտեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ պետք է լուծել նաև մարդկանց զբաղվածության հարցը, որովհետև սահմանները բացվելուն պես հնարավոր է լինի արտագաղթ, պետք է սոցիալական քաղաքականություն մշակվի, որպեսզի մարդիկ մնան Հայաստանում:

Անահիտ Չալիկյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company