ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Կիմ Բալայանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խրտվիլակի և արցախյան շարժումը «ջուրը գցելու» մասին

25 Նոյեմբեր 2020 Կիմ Բալայանը մի պատմություն է պատմում․ 1994 թ-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը արգելեց Դաշնակցության գործունեությունը, Տեր-Պետրոսյանի խրտվիլակը բերել էին իրենց տուն, որ հետո տանեն, Բաղրամյան փողոցում՝ նախագահի նստավայրի դիմաց, այրեն։

«Երբ Լևոն Տեր-Պետրոսյանի խրտվիլակը բերեցին մեր տուն, հենց դռնից ներս մտցրեցին, լույսերը հանգան։ Ասացի՝ ուր գնաս, պիտի խավար բերե՞ս, մի հատ ապտակեցի այդ խրտվիլակին այն ժամանակ։ Տնից տանելուց հետո հոսանքը էլի եկավ»,-Yerkir.am-ին պատմեց ՍԴ նախկին նախագահը։

Այն ժամանակ ինքը անձեռնմխելիություն ուներ և Դաշնակցության ամբողջ ղեկավար կազմն իրենց տանն էր հավաքվում։ Ժողովներն ու քննարկումները բաղնիքում էին անցկացնում․ լսել էին, որ սալիկները թույլ չեն տալիս գաղտնալսել խոսակցությունը։ Ու ընտանիքի անդամներն ամբողջ օրը զրկվում էին բաղնիք մտնելու հնարավորությունից։

«Այն, որ գաղտնալսում էին, միանշանակ է, որովհետև այն ժամանակ նույնիսկ կառավարական հեռախոս կար մեր տանը՝ կառավարական հեռախոսի գծից միացրել էին և երկու հեռախոսից էլ սկսել էին լսելը»,-պատմեց Կիմ Բալայանը։

Նա ծնունդով ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից է։ Այս օրերին Արցախը մաս-մաս թուրքին են տալիս ու Կիմ Բալայանը, շատերի նման, ուշքի չի գալիս։

«Ամբողջ կյանքս ապրեցի հանուն Ղարաբաղի ազատագրման, հիմա դուրս է գալիս, որ մեր ներքին ապաշնորհության պատճառով մենք պետք է Ղարաբաղը զիջենք թուրքերին»,-ասաց ՍԴ նախկին անդամը, որը հացադուլ է սկսել Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

80-ականներին, երբ շարժումն սկսեցին, Արցախի հետ անգամ ցամաքային կապ չկար, կապը միայն օդային էր, զենք հայթայթելը, տանել, տեղ հասցնելը բավականին ծանր էր, բայց թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական հաջողության հասան։ Այժմ ամեն ինչ «ջուրն ընկավ»։

«Տղաներս որ իմացան, որ հացադուլի եմ նստել, առաջին հարցն էն էր, թե՝ հանուն ինչի՞։ Ասացի՝ հանուն իմ ապրած կյանքի։ Այն ժամանակ, երբ շարժումն սկսվել էր մենք պայքարում էինք և՛ մեր սեփական իշխանության, և՛ ԽՍՀՄ իշխանության դեմ, չմոռանանք, որ ԽՍՀՄ ամբողջ զորքը Շարժման դեմ էր և կարողացանք արդյունքի հասնել այն ժամանակ»,-պատմեց Կիմ Բալայանը։

Նրա առաջին ելույթը Շարժման հրապարակում եղել է 1988 թ-ի փետրվարի 22-ին, երբ Քաղբյուրոն որոշում ընդունց մերժել ԼՂ ժողովրդական դեպուտատների խորհրդի որոշումը Հայաստանին վերամիավորվելու մասին։

«Ես այն ժամանակ ելույթ ունեցա և բացատրեցի, որ Սահմանադրության և Կոմկուսի կանոնադրության կոպիտ խախտումներ էին տեղի ունեցել, որովհետև հարցի լուծողը, հասցեատերը ոչ թե Քաղբյուրոն էր, այլ այն ժամանակ ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը, իսկ Կոմկուսը ղեկավար և ուղղություն տվող ուժ էր։ Հետևապես, Կոմկուսը կարող էր չերաշխավորել նման որոշման ընդունումը, բայց իրավունք չուներ փոխարինել ԳԽ-ին։ Հիմա այստեղ դուրս է գալիս, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է այս երկրի Սահմանադրությունը՝ ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում է։ Ոչ թե վարվում է այնպես, ինչպես Սահմանադրությամբ նախատեսված է, այլ վարվում է այնպես, ինչպես ցանկանում է»,-ասաց Կիմ Բալայանը։

Նա բացատրեց, որ ինքը ոչ թե կողմ է պատերազմին, այլ պետք էր հումանիտար զինադադար կիրառել, բայց փաստաթղթի մյուս կետերը միջազգային պայմանագրի նման պետք է անցնեին ՍԴ-ի հաստատմամբ ու վավերացվեին ԱԺ-ում, ինչը չի արվել։

Տարածքները, որոնք այժմ հանձնում ենք Ադրբեջանին, Արցախի ու Հայաստանի անվտանգության գոտին են, մինչդեռ այսօր ստացվում է՝ ադրբեջանական սահմանի վրա թուրքական զինվորը պիտի կանգնի, իսկ հայկական մասում ՝ ռուս զինվորը․ «Ա՛յ, ուր են հասցրել այս վիճակը, սա կործանիչ վիճակ է»։

Ինչո՞ւ է կործանիչ՝ իրավաբանը բացատրում է․ որովհետև տարածքները հանձնեցին ու ոտնահարեցին ամբողջ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության ամենատարրական իրավունքները։

«Բա այդ 7 գյուղերը, որ Աղդամի շրջանում հանձնեցին, այդ գյուղերի բնակիչներն ովքե՞ր էին, Քարվաճառի ամբողջ տարածքում ովքե՞ր էին բնակիչները․ Ադրբեջանի այլ տարածքներից հայ փախստականներն էին, չէ՞։ Հիմա այդ փախստականները կրկնակի անգամ փախստական դարձան։ Եվ առանց պետական որևիցէ հովանավորության այդ կարճ ժամանակում ով ինչ կարողացավ, հանեց»,-ասաց Կիմ Բալայանը։

Նա նշեց, որ Արցախը վաղուց ինքնորոշվել էր հանրաքվեով, ընդ որում, ԽՍՀՄ-ում գոյություն ունեցող օրենքների տառին համապատասխան արդեն ինքնորոշվել էր, պարզապես պետք էր ինքնորոշումը ճանաչել։

«Ամբողջ ցավն այն է, որ այս պատմությունը շատերը մոռանում են։ Չէ՞ որ 1990 թ-ին, երբ կազմավորվեց Հայաստանի առաջին Գերագույն Խորհուրդը, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի տարածքից ընտրված պատգամավորներ ունեինք։ Փաստորեն, Լեռնային Ղարաբաղը միացված էր Հայաստանի Հանրապետությանը։ Այդպիսի կոչով էլ Լեռնային Ղարաբաղը հանդես էր եկել։ Հետո Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական իշխանությունը խաբեությամբ բռնեց, նոր հանրաքվե արեց և, փաստորեն, Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Հայաստանի Հանրապետության կազմից։ Իմ կարծիքով, ամենամեծ սխալը հենց այդտեղ էր։ Այն ժամանակ Ղարաբաղը Հայաստանին միավորված էր, այդպես էլ պետք է շարունակեր մնալ»,-ասաց նա։

Կիմ Բալայանի համոզմամբ՝ ԼՂՀ անկախությունը Հայաստանի կողմից վաղուց պետք է կա՛մ ճանաչված լիներ, կա՛մ մնար միավորված Հայաստանին։

Արցախյան շարժումը սկսեց ժողովուրդը։ Սկսեց, երբ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին «հայ ժողովրդի պատմություն» առարկան հանել դասավանդման ծրագրից՝ պատմեց Կիմ Բալայանը։ Սա հայահալած քաղաքականության մաս էր, որ Ադրբեջանը իրականացնում էր ԼՂ-ում։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ հանրակրթական չափորոշիչներում կրճատեց հայագիտական առարկաները, որին հաջորդեց Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Կիմ Բալայանն արձանագրում է՝ ստացվում է, որ այն, ինչ Ադրբեջանը չկարողացավ անել Լեռնային Ղարաբաղում, այսօրվա Հայաստանում փորձեցին իրականություն դարձնել։

Աննա Բալյան

https://youtu.be/feUtN1N-0Fg

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company