ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանը ուժի զոռով պահում է իշխանությունը և հայտարարում, թե իշխանափոխության պահանջ չկա

25 Նոյեմբեր 2020 Նիկոլ Փաշինյանը զորքով, մարդկանց բերման ենթարկելով, ուժի զոռով փորձում է պահել իր իշխանությունը և հայտարարում, թե հասարակության մեջ իշխանափոխության պահանջ չկա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքը, որ ընդդիմության կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում։

«Եթե չեն ստանում, թող հանի ռազմական դրությունը երկրից, մարդկանց հնարավորություն տա ազատ արտահայտվելու, և այդ ժամանակ կտեսնենք՝ հասարակական պահանջ կա՞ Նիկոլ Փաշինյանի հեռացման, թե՞ ոչ»,-ասաց նա։

Սաղաթելյանի համոզմամբ, Փաշինյանն այս անգամ ևս հասարկությանը մանիպուլացնում է և վիրավորում մեր ժողովրդի արժանապատվությունը։

«Չի կարող հայ մարդը համաձայն լինել նրան, ինչ այսօր կա և ինչ տեղի է ունեցել։ Կրկին այս քայլերով փորձում է իշխանությունը պահելու համար խաղալ մեր ժողորդի արժանապատվության հետ»,-ասաց նա։

Փաշինյանը պնդում է, որ եռակողմ հայտարարությունը ստորագրել է, քանի որ այլընտրանք չուներ։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ասում է՝ իրենք Փաշինյանին մեղադրում ենք ո՛չ միայն դա ստորագրելու, այլև իր ապաշնորհ քաղաքականությամբ երկիրը պատերազմի հասցնելու համար։

«Ինքը 2,5 տարվա ընթացքում Արցախի հարցում չունենալով հայեցակարգ, չկարողանալով ճիշտ հարաբերություններ պահպանել մեր ռազմավարական դաշնակիցների հետ, հակասական բազմաթիվ հայտարարություններով և իր անկարող գործունեությամբ երկիրը բերեց ու հասցրեց պատերազմի։ Իսկ պատերազմի բուն ընթացքում չկարողացավ իբրև գլխավոր հրամանատար ղեկավարել այն, այդ ընթացքում ևս չկարողացավ ճիշտ բանակցություններ վարել, ինչպես նաև չկարողացավ կազմակերպել ճակատում և թիկունքում գործունեությունը»,-պարզաբանեց նա։

Նա հիշեցրեց, որ դեռ հունիսին է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նրան զեկուցել, որ պատերազմի դեպքում մենք խնդիրներ ենք ունենալու։ Սա նշանակում է՝ ինքը պետք է ամեն ինչ աներ, որ պատերազմ չլիներ, այնինչ ամեն ինչ արեց, որ լինի։

Պատերազմից երկու ամիս առաջ Մոսկվայում հանդիպման ժամանակ Փաշինյանին փոխանցել են, որ Ադրբեջանը գնում է պատերազմի, ասաց Իշխան սաղաթելյանը, սա հայտնի փաստ է։ Ինքը, իմանալով, որ երկիրը գնում է պատերազմի, նախապատարաստական աշխատանք չի կատարել։

«Երբ ասում է, որ, ստորագրելով, փրկել է 30 հազար զինվորի կյանք, ինքը կրկին խաբում է և փորձում է իր պատասխանատվությունը բաժանել նաև ժողովրդի վրա։ Հայ մարդը երբեք չի կարող համաձայն լինել այն կորուստների հետ, որը բերեց Նիկոլ Փաշինյանը»,-ասաց նա։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը վստահեցրեց, որ Փաշինյանը ստում է նաև այն դեպքում, երբ ասում է՝ հրապարակի ուժերը, որոնք իշխանափոխության պահանջ են դնում, փորձում են գալ իշխանության և երկիրը տանել նոր պատերազմի։

«Կրկին ստում է․ հարթակի քաղաքական ուժերը չեն ասել, որ չեղարկելու են զինադադարի եռակողմ հայտարարությունը։ Մենք հստակ ձևակերպել ենք՝ սա կայացած փաստ է, որը մեզ համար անընդունելի է, ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է, բայց գտնում ենք, որ ճանապարհ կա բանակցությունների միջոցով իրավիճակը փոխելու և շատ հարցերում հայանպաստ լուծումներ ունենալու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իբրև օրինակ նա բերեց Արցախի կարգավիճակը որոշելու գործընթացը․ բոլորս հասկանում ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա բացառվում է և առաջիկայում տեղի են ունենալու բանակցություններ այս հարցի շուրջ։

«Ծնկի եկած, անկարող, պարտված ղեկավարը չի կարող բանակցային կողմ լինել։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ավելի մեծ խնդիրներ ենք ունենալու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նիկոլ Փաշինյանը ճանապարհային քարտեզ է հրապարակել և 6 ամիս ժամանակ խնդրել երկիրը կայունացնելու համար։ Իշխան Սաղաթելյանը համոզված է, որ անկայունության պատճառը հենց ինքն է և չի պատկերացնում՝ ինչպես պետք է կայունացնի երկիրը։

«Քանի Նիկոլ Փաշինյանը իշխանության է, մեր երկրում ներքին հանդարտություն և կայունություն չի լինի, ինքը այլևս չունի ներքին վստահություն, սա ակնհայտ է, ինքը իր իշխանությունը պահելու համար շարունակելու է գնալ սադրանքների, պահելու է ռազմական դրությունը և, ուժային կառույցներով ճնշելով հասարակությանը, մնալ իշխանության։ Իսկ այդ դեպքում կայունություն չի լինելու»,-պարզաբանեց նա։

Ճանապարհային քարտեզի մասին ասաց, որ Փաշինյանի թիմը անկարող է բարեփոխում իրականացնել, քանի որ նա պարտության ու անկարողության սիմվոլ է։

6 ամիս ժամկետում, Սաղաթելյանի համոզմամբ, Փաշինյանը երկիրն ավելի ապակայուն կդարձնի, իսկ մեր հասարակությանը, ժողովրդին, պետականությանը կտանի հյուծման ճանապարհով։ Այս պատճառով էլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա։

Աննա Բալյան

https://youtu.be/dFmP6qF2XBE

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company