ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սոթքի հանքավայրը՝ Հայաստանի անվտանգության ու տնտեսական կայունության ցուցիչ. Տնտեսագետը թվարկում է սպասվող հետևանքները

27 Նոյեմբեր 2020 Երեկ ողջ օրը հակասական լուրեր էին տարածվում Սոթքի վերաբերյալ. գյուղապետը հաստատում էր, իսկ Պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակը հերքում էին տեղեկությունները, թե ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայր։ Պաշտոնական շրջանակներից ավելի ուշ եղան պարզաբանումներ, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:

Իսկ ՀՀ վարչապետն այսօր հայտնեց. «…Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է, ևմ ուզենք-չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»:

Այս պարզաբանումներից հետո շատ հարցեր փաստացի մնացին չպարզաբանված. Ի՞նչ ճակատագիր է սպասվում հանքավայրին, հանքավայրի հետ փոխկապակցված՝ Արարատի մարզում գործող Ոսկու արդյունահանման գործարանին, հանքավայրի աշխատակիցներին, մարզի և ողջ Հայաստանի տնտեսական կայունությանը՝ հաշվի առնելով, որ Սոթքի հանքը շահագործող «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատու և մեծաթիվ աշխատատեղեր ունեցող ընկերություններից մեկը։

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ցավով արձանագրում է, որ այս դեպքում թշնամուն է հանձնվում է ոչ միայն մեր իրավազորության ներքո գտնվող տարածքը, այլ, նախ և առաջ, մեր ազգային հարստությունը. «Բացի կազմակերպության հարկատու լինելը, սա նաև մեր սերունդների հարստությունն է: Վարչապետը սիրում էր ասել՝ 50-50 փայ. փաստորեն Ադրբեջանը, վարչապետի ձեռամբ և այսօրվա իշխանությունների անգործության և ձախողումների հետևանքով, վերցրեց մեր ազգային հարստության կեսը»:

Ըստ տնտեսագետի՝ դեռ առկախ է հարցը՝ շահագործվելո՞ւ է արդյոք հանքավայրը, և եթե շահագործվելու է, ապա՝ ի՞նչ ծավալով. «Այո՛, պետական բյուջեի հարկային մուտքերը կնվազեն, որովհետև մեծ ռիսկ է և անորոշություն, թե արդյո՞ք այսպիսի իրավիճակում այս հանքավայրը հնարավոր կլինի շահագործել, որովհետև ամենատարբեր խնդիրները կան՝ ենթակառուցվածքներ, աշխատանքի կազմակերպման հարցեր և, ամենակարևորը՝ անվտանգության հարցեր: Մենք լավ գիտենք, չէ՞, մեր թշնամուն, որ մարդակեր է և հայատյաց, և ամեն գնով ձգտելու են խափանել նաև մեր տնտեսական բնականոն գործունեությունը և, ընդհանրապես, մեր հանրային կյանքը:

Մյուս կարևոր հանգամանքը՝ մենք իմացանք երեկ, որ հանքավայրի այսօրվա շահագործողները (որոնք շահագործում են հանքավայրը ռուսական կապիտալով) փաստացի իրենք էին նախաձեռնել իրենց բիզնեսի և աշխատողների անվտանգության խնդիրների լուծումը»:

Հետևանքների թվում Թադևոս Ավետիսյանն առանձնացնում է ոչ միայն հարկային վճարների կրճատումը, այլև զբաղվածության խնդիրների առաջացումը և ռեգիոնի վրա սոցիալ-տնտեսական ազդեցությունը. «Պետական բյուջեում չորրորդ խոշոր հարկատուն է, և աներկբայորեն կրճատվելու են հարկային վճարները, որովհետև տնտեսական ծավալները նվազելու են: Երկրորդը՝ այստեղ հարյուրավոր մարդիկ են աշխատում, և ռեգիոնն ինքնին բարձր աղքատության և գործազրկության մակարդակ ունի՝ համեմատած միջին հանրապետական մակարդակին, և այստեղ հիմնական աշխատատեղերը ոչ գյուղատնտեսական հենց այդ հանքավայրում են:

Այս ամենը կունենա շատ կոնկրետ սոցիալական հետևանքներ»:

Հարցին, թե իրավիճակից հնարավոր այլընտրանքը լինելու է արտագա՞ղթը, նա պատասխանեց. «Բնականաբար, կամ արտագաղթը, ներքին տեղաշարժը խոշոր քաղաքներ, կամ՝ արտաքին տեղաշարժը: Եթե դրան էլ ավելացնեք նաև անվտանգային ռիսկերը (որովհետև եթե մենք նայենք չարաբաստիկ նոր քարտեզին, նաև ավելանում են անվտանգային ռիսկերը), ապա այո՛, այստեղ արտագաղթի էական գործոններ կան, և դրանք ռեալ են»:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության միջազգային բիզնես իմիջին՝ տնտեսագետը նկատեց, որ Սոթքի հանքավայրի շուրջ տեղի ունեցողը բացասական մեսիջ է օտարերկրյա ներդրողների համար. «Սա բացասական քեյս է օտարերկրյա ներդրողների համար, որ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում դու կարող ես հանքավայրի շահագործման թույլտվություն ստանաս, պայմանագրեր կնքես՝ քո բիզնես ռիսկերը հաշվելով, ներդրումներ կատարելով և մեկ գիշերում կանգնես նման իրավիճակի առաջ:

Որքան էլ փորձեն բացատրել՝ օբյեկտիվ-սուբյեկտիվ՝ դա կարևոր չէ տնտեսական ներդրումների տեսանկյունից, և, իրականում, մարդիկ նաև աշխարհաքաղաքական ռիսկերը ևս հաշվում են. այլ կերպ ասած՝ էապես բարձրացել են դրանք»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company