ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանն ու Արցախը՝ պարենային անվտանգության խնդրի առաջ

27 Նոյեմբեր 2020 Արցախի մեծ մասի կորստի արդյունքում Հայաստանն ու Արցախն առաջիկայում ունենալու են պարենային անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ, առաջին հերթին՝ հացի առկայության և գնաճի խնդիր։ NEWS.am–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ պարենային անվտանգությանը սպառնացող վտանգները թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի համար ընդհանուր են։

«Պետք է խոսել ընդհանուր վտանգների մասին։ Վերջիվերջո, մենք չենք կարող այստեղ կուշտ լինել, իսկ Արցախում բնակվող մեր հայրենակիցները՝ սոված։ Առաջին վտանգը հացահատիկի հնարավոր դեֆիցիտն է։ Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը տարեկան արտադրում է մոտ 200 հազար տոննա հացահատիկ, իսկ Արցախի Հանրապետությունում արտադրվում էր 150 հազար տոննա հացահատիկ այն տարածքներում, որոնք այլեւս հայկական ուժերի վերահսկողության ներքո չեն։ Այսինքն մենք կորցրեցինք Հայաստանում արտադրվող հացահատիկի 75 տոկոսի չափ հացահատիկ։ Հայաստանը տարեկան ներկրում է մոտ 250 հազար տոննա հացահատիկ։ Այսինքն մեր սպառումը մոտ 450 հազար տոննա էր, որից 150 հազար տոննան այլևս չի լինի։ Հիմա մենք ստիպված ենք դա գնել արտասահմանից, ընդ որում՝ արտարժույթով։ Հաշվի առնելով, որ դոլարի փոխարժեքն աճում է և էլի աճելու է, ուղղակի կանգնելու ենք նախ հացի առկայության խնդրի առաջ»,–ասաց նախկին նախարարը։

Խաչատրյանը հիշեցրեց Լարսի ճանապարհով հացահատկի ներկրման հարցում Վրաստանի կողմից նախկինում հարուցած խոչընդոտները, որոնք լուրջ ազդեցություն էին թողնում ներքին շուկայի վրա։

«Բացի այդ, հիշեք կորոնավիրուսով պայմանավորված հիմնական արտահանող երկրների ձեռնարկված՝ հացահատկի արտահանման սահմանափակումների մասին։ Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության դեպքում, ճիշտ է, ԵԱՏՄ-ին չէր վերաբերում, բայց սահմանափակումներ կային։ Նման պայմաններում , երբ չգիտենք, թե հաջորդ տարի ինչ է սպասվում, ունենալու ենք հացի առկայության եւ հացի գնի խնդիր։ Իսկ հացը եթե թանկացավ, ամեն ինչ թանկանալու է»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմին անցած արոտավայրերի և դրա արդյունքում անասնագլխաքանակի նվազման խնդրին։

«Արցախի և Հայաստանի՝ արդեն սահմանակից դարձած որոշ շրջաններում, օրինակ Քարվաճառում, Սյունիքում զարգացած էր անասնապահությունը։ Գլխաքանակի մեծ մասը կորավ։ Համաձայնագրի ստորագրումից հետո մեզ զանգահարում էին մարդիկ, ովքեր անասնապահական տնտեսություններ ունեին թե՛ ազատագրված տարածքներում, թե՛ Արցախում, եւ ասում էին, որ մեր անասնագլխաքանակը չենք կարողանում տեղափոխել։ Ցավոք, կառավարության արձագանքը ադեկվատ չէր, եւ մարդկանց որեւէ աջակցություն չի տրամադրվել։ Իսկ ինչ էլ որ տրամադրվել է, եղել է ոչ բավարար։ Այսինքն մենք կունենանք նաեւ մսի եւ կաթի կորուստ,–ասաց նախկին նախարարը։

Հարցին, թե հետագա տարիների համար ի՞նչ եղանակով է հնարավոր լուծել պարենային անվտանգության խնդիրը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց.

«Պարենային անվտանգության ռազմավարությունը եթե կար, թղթի վրա ինչ-որ մի բան էր։ ցավոք, չկա։ Հայաստանի Հանրապետությունը անկախության օրվանից վարել է ազատական քաղաքականություն, ավելի կոնկրետ՝ ձեռքերը լվացել է տնտեսությունից։ Տարիներ շարունակ գյուղացուն իր խնդիրների հետ թողել են միայնակ։ Վերջին երկու տարում գյուղոլորտում վարված քաղաքականությունը ագրոբիզնեսին աջակցող է եղել, գյուղացիական տնտեսությունները, որոնք տալիս էին գյուղական արտադրանքի մեծ մասը, դուրս էին մնացել կառավարության աջակցության ծրագրից»։

Խաչատրյանը հերթական անգամ նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով գյուղատնտեսական երկիր, այսօր չունի անգամ գյուղատնտեսության նախարարություն։

«Դա աբսուրդ է, նման բան աշխարհում գոյություն չունի։ Կառավարությունը գյուղատնտեսության նախարարությունը միացրեց Էկոնոմիկայի նախարարությանը, հիմնավորեց դա կառավարման արդյունավետության բարձրացման պահանջով։ Երկու տարի անցել է, արդյոք հաշվետվություն ներկայացրե՞լ են, թե կառավարման արդյունավետությունը ինչքանով է բարձրացել։ Մյուս կողմից էլ, ինչու՞ են գյուղատնտեսության զարգացումը կապել ագրոբիզնեսի զարգացման հետ։ Այսինքն տարածաշրջաններում գտնել հատուկենտ հաջողակ բիզնեսներ և իրենց փորձել սուբսիդավորել, իսկ մնացա՞ծը»։

Գյուղոլորտի նախկին պատասխանատուն համոզմունք հայտնեց, որ չի կարելի գյուղատնտեսության զարգացումը առանձնացնել տարածքային զարգացումից։

Ըստ նրա, եթե տարածքները չզարգանան, գյուղատնտեսությունն էլ չի զարգանա, ընդհակառակը՝ գյուղատնտեսությունը պետք է նպաստի տարածքների զարգացմանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company