ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Համակարգային փոփոխության հետ մեկտեղ պետք է հեռացվեն նաեւ այս իշխանությունները

28 Նոյեմբեր 2020

Ավելի քան երկու տարի Հայաստանի կառավարության արկածախնդիր քաղաքականության պատճառով տնտեսական աճի տեմպը շարունակաբար ընկնում էր: Դա զգում էին բոլոր տնտեսվարողները, բայց իշխանությանը որոշ ժամանակ հաջողվում էր դա թաքցնել կամ ավելի մեղմ ցույց տալ Վիճակագրական կոմիտեի թվային աճպարարությունների շնորհիվ: Այսօր, սակայն, այլեւս ակնհայտ է, որ տնտեսությունը ծանրագույն վիճակում է: Ի՞նչ սպասել առաջիկայում․ iravunk.com-ի զրուցակիցն է ՀՅԴ ֆինանսների եւ էկոնոմիկայի հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը։

ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ ԱՄԲՈՂՋ ՀԱՄԱԿԱՐԳԸ

– Իսկապես Հայաստանի Հանրապետության տնտեսությունը անկում է ապրում: Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակումների, անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում: Շուրջ 11.4 տոկոս անկում է գրանցել առեւտրաշրջանառության մեջ, ընդ որում` անկում կա թե՛ մանրածախ (15 տոկոս), թե՛ մեծածախ (7.1 տոկոս) առեւտրում: Մանրածախ առեւտրում զգալի չափով նվազում է գրանցվել առավել փոքր առեւտրի օբյեկտներում՝ կրպակներում, որտեղ անկումը կազմում է շուրջ 22.1 տոկոս: Մի կարեւոր հանգամանք եւս, շուրջ 20.8 տոկոս անկում է գրանցել սպառողական ապրանքների շուկաներում: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները գումարներ չունեն, որպեսզի անհրաժեշտ նվազագույն գնումներն անեն: ՀՀ տնտեսությանը ուժգին հարվածներ հասցրեց կորոնավիրուսը, որն էլ պատճառ դարձավ որոշակի տնտեսական գործունեության տեսակներում մի շարք սահմանափակումներ մտցնելու համար՝ հանրային սննդի օբյեկտներ, ծառայություններ, տուրիզմ եւ այլն: Տնտեսական այս վիճակի գլխավոր մեղավորները այս ապաշնորհ իշխանություններն են, որոնք բացի ցուցադրական միջոցառումներից, հստակ գործողություններ չարեցին: Կիրառվեցին երեք տասնյակ սոցիալական եւ տնտեսական աջակցության միջոցառումներ, որոնք, ըստ էության, հասցեական չէին, ֆինանսական հոսքերը անցնում էին բանկերով, մինչդեռ պետք էր ուղիղ աջակցության գործիքներ կիրառվեին: Այս ամենին զուգահեռ պահպանվեց պարտադիր կուտակային համակարգի տխրահռչակ համակարգը՝ տարեկան մոտ 75.0 մլրդ դրամով ծանրանալով պետության վրա: Պահպանվեց համահարթ եկամտային հարկի համակարգը՝ սոցիալական բեւեռացման իր հետեւանքներով հանդերձ: Այս ամենին հաջորդում եւ դեռեւս շարունակվելու է Արցախյան պատերազմի պարտության հետեւանքով առաջացող նոր կացությունը՝ բազմաթիվ տարհանված ընտանիքներ, ունեցվածքից զրկված մարդիկ, դավադրաբար թշնամուն հանձնված մշակելի հողատարածքներ, արտադրական եւ ոչ արտադրական հիմնական ու շրջանառու միջոցներ, որը ստեղծել է մի նոր իրավիճակ: Ինչեւէ, տնտեսական առումով ունենք մի վիճակ, որն այլեւս բարեփոխման հնարավորություն չունի: Պետք է փոխել ամբողջ համակարգը՝ հրաժարվելով նեոլիբերալ քաղաքական կուրսից: Ժամանակն է, որ տնտեսության զարգացման հիմքում դրվի երեք կարեւոր սկզբունք՝ կայուն զարգացման, սոցիալական արդարության եւ ներառականության, առաջանցիկ տնտեսական աճի սկզբունքները: Նշածս երեք կետերը ունեն բացվածքներ, կատարված են հստակ ոլորտներին վերաբերող մատնանշումները: Գործող իշխանությունները ունակ չեն իրականացնելու նման քաղաքականություն: Սա նշանակում է, որ համակարգային փոփոխության հետ մեկտեղ պետք է հեռացվեն նաեւ այս իշխանությունները:

ՆԱԽ ՊԵՏՔ Է ԱՐԹՆԱՆԱԼ ԵՎ ԱՐԹՆԱՑՆԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

– Ակնհայտ է, որ եթե տնտեսական կացությունը չբավարարվի, դրամը շարունակելու է արժեզրկվել, որը հղի է ծանրագույն հետեւանքներով: Ո՞րն է ստեղծված իրավիճակից փրկությունը:

– Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նախ պետք է արթնանալ եւ արթնացնել հայ ժողովրդին: Հայաստանը պետք է ուշքի գա: Արցախյան պատերազմի աղետալի հետեւանքները դեռեւս գնահատման կարիք ունեն: Փաստացի, չկան ամբողջությամբ իր գործառույթներն իրականացնող պետական մարմիններ: Սա նշանակում է, որ քաղաքական փոփոխությունները հրատապ անհրաժեշտություն են: Դրամի արժեզրկումը մի շարք գործողությունների հետեւանք է՝ մարդիկ անցնում են ավելի խնայող ռեժիմի, բանկերից հանում են իրենց ավանդները, զգալի կրճատվել են տրանսֆերները, խախտվել եւ շարունակում է խախտված մնալ արտահանում-ներմուծում հարաբերակցությունը: Սա նշանակում է, որ անելիք շատ կա, պետք է գործել օպերատիվ կարգով: Նախ` սկզբի համար պետք է հոգալ տարհանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, առջեւում ձմեռ է: Վիճակն էլ ավելի լուրջ է, պետք է շատ արագացնել պատերազմի հետեւանքների հաղթահարման աշխատանքները, հետ վերադարձնել գերեւարված մեր քաղաքացիներին, վերադարձնել զոհվածների մարմինները, ուշքի բերել հասարակությանը, ստեղծել նախադրյալներ՝ վիճակի կայունացման համար, մշակել ծրագրեր, ներգրավել պրոֆեսիոնալ կադրեր, հաշվարկել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները եւ գործել ի շահ պետության ու հայ ժողովրդի: Այդ ամենը, պրակտիկորեն բացառում եմ, որ կարող է անել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շիրակի նահանգապետ Կարո Սասունու արձանի

Գյումրու Պռոշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բացվեց Շիրակի ազդեցիկ

17 Հուլիս 2026
Երեւանէն մղոններ հեռու… Պրիւքսէլ

Հ․Հ․ կառավարութեան նիստերուն, 19 Բաղրամեան պողոտայի պետական կառոյցի աթոռներուն

17 Հուլիս 2026
ՀՅԴ Բիւրոն Կը Ցաւակցի Քաթարի Նախկին Իշ

Քաթարի իշխան շէյխ Թամիմ Պըն Համատի հօր` նախկին իշխան Համատ Պըն Խալիֆա Ալ Թանիի

16 Հուլիս 2026
«Սփյուռքը չի լռելու». Մոսկվայում բողո

Մոսկվայի հայկական եկեղեցու բակում երեկ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել

16 Հուլիս 2026
Հորմոզի նեղուցը պատւար ԱՄՆ-Իսրայէլ տան

1. Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի յուղարկաւորութեան արարողութիւնները իրաւամբ վե

15 Հուլիս 2026
Իսրայելի համար հետեւանքները սարսափելի

Հորմուզի նեղուցի մերձակայքում իրականացված օդային հարվածներից հետո Միացյալ Նահա

15 Հուլիս 2026
Հայոց ցեղասպանութեան հարցը Հայաստանի ի

Իսրայէլի կառավարութեան կողմէ Հայոց ցեղասպանութեան միաձայն ճանաչումը նոր փուլ մ

15 Հուլիս 2026
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավ

15 Հուլիս 2026
Պաքուի Մէջ Հայ Բանտարկեալներու Մասին Հ

Ժողովին ընթացքին խօսք առաւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի որդին

15 Հուլիս 2026
Գիտէ, Բայց Չէ Տեսած

Ամէն հինգշաբթի, կառավարութեան հերթական նիստէն ետք, վարչապետ Նիկոլ Փաշինեան ճեպ

15 Հուլիս 2026
Լավ լուր. ԵՄ-ն մտադրությունների հուշագ

Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերը «հետաքրքրություն են հայտնում ուսումնասի

14 Հուլիս 2026
Ակնարկ. Հանրային կարծիքի նոր ճարտարապ

Նախորդ ակնարկում անդրադարձել էինք հանրային կարծիքի ձեւաւորմանը՝ որպէս ժամանակա

14 Հուլիս 2026
Ակնարկ. «Վերջապէս»

Թուրքիոյ նախագահին հրաւէրին ընդառաջումով Լիբանանի վարչապետին Թուրքիա կատարած ա

14 Հուլիս 2026
Միջազգային իրավունք․ երբ արժեքները դառ

Իրենց ժողովրդավար հռչակած պետություններն այսօր խոսում են ժողովրդավարության, մա

13 Հուլիս 2026
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ակնարկ. Դեմոկրասիայի անունով՝ յանուն բ

Հասարակական կարծիքի ձեւաւորման մասին խօսելիս նախ պէտք է հասկանալ, թէ ինչի՞ համ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company