ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանությունը հայրենիքի հարցում սխալվելու իրավունք չուներ

28 Նոյեմբեր 2020 Յուրաքանչյուր ոք, որն ասում է, որ մեր երեխաները ապագայում խաղաղ կծառայեն, պետք է գիտակցի, որ Հայասատանի Հանրապետությունը ամբողջությամբ դառնում է սահմանամերձ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Երբ երկուշաբթի մենք սկսում էինք հացադուլը, ասում էինք, որ սա ընդդեմ Նիկոլ Փաշինյանի չէ, այլ հանուն Հայաստանի Արցախի անվտանգության։ Մենք ասում էինք, որ Նիկոլ Փաշինայանի՝ օր առաջ հեռացումը մեզ ավելի պաշտպանված կդարձնի, ավելի վտանգավոր եզրագծի չի հասցնի։ Հինգշաբթի օրը տեղի ունեցավ Սոթքի դեպքը։ Նիկոլ Փաշինյանն իր զիջողականությունը, ռազմաքաղաքական սխալները փորձում է արդարացնել անհիմն փաստարկներով։ Նրա՝ ամեն վայրկյան ավել մնալը սպառնում է Սյունիքի սահմանին, այլ սահմանագծերի։ Երեկ կառավարությանը հարցում ենք անում՝ հայտնի Տիգրանաշենի շուրջը քննարկում կա, թե` ոչ։ Մինչև հիմա չեն ասում։

Ով Հայաստանի քարտեզին կամ դեպի Սյունիք ճանապարհին ծանոթ է, կպատկերացնի՝ ինչի մասին է խոսքը։ Հայաստանի արյունատար երակներն են հիմա կտրվում։ Եվ բոլոր մեր հայրենակիցները, որոնք մտածում են՝ զինադադար է, մեր երեխաները ապագայում խաղաղ կծառայեն, պետք է ամեն մեկը գիտակցի՝ Հայասատանի Հանրապետությունն ամբողջությամբ դառնում է սահմանամերձ։ Ամուլսարի դեմ պայքարողը պետք է հասկանա՝ փրկվեցին Ամուլսարի ենթադրյալ վտանգից, այսօր թշնամու վտանգը շատ ավելի զորեղ է։ Հայաստանի աղբյուրների մեծ մասը, որոնցով էին ձևավորվում Հայաստանի գետերը, այլևս ադրբեջանցիների ձեռքում են։ Միայն անգիտակից ղեկավարը կարող էր այդպես վարվել երկրի հետ։ Մի մեծ բաց վերք, որ ամեն վայրկյան արյունահոսում է՝ մեր ռազմագերիների և անհետ կորածների ճակատագիրը։ Ամենասարսափելին և զզվելին՝ խաբում են նույնիսկ նրանց հարազատներին», -ասաց Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ փորձելու է համոզել Կիմ Բալայանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։

«Խմբագիրները Կիմ Բալային խնդրեցին դադարեցնել հացադուլը։ Իհարկե, նա շատ համառ է, որովհետև առաջին օրվանից ենք խնդրում։ Բայց մեզ տեղեկացրին, որ բժշկական եզրակացություն կա, որ իր առողջությանը հացադուլը վտանգ է։ Ես ամեն ինչ անելու եմ, որ Կիմ Բալայանը դադարեցնի հացադուլը, որովհետև բարոյապես ես եմ պատասխան տալիս, որովհետև քո նախաձեռնությամբ է մեկնարկել հացադուլը, այսօր էլ վտանգում ես հացադուլավորներից մեկին», -նշեց Գեղամ Մանուկյանը։

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ «Իմ քայլը» դաշինքը անմեղսունակների դաշինք է՝ հաշվի առնելով վերջին շրջանի զարգացումները։

«Համաձայանություն չեմ ունեցել անունը ասելու, բայց ինձ պատգամավոր-լրագրող Բաբկեն Թունյանն է մոտեցել հացադուլը դադարեցնելու հորդորով։ Ես ասել եմ՝ ոչ։ «Իմ քայլը» դաշինքում, ովքեր մնացել են, շատերի հետ ունեցել եմ ընկերական հարաբերություններ, շատերի հետ՝ մասնագիտական համագործակցություններ, շատերի հետ եղել ենք տարբեր համաժողովներում փորձելով հայկական շահերը պաշտպանել։ Բայց ասեմ անկեղծորեն, որովհետև ընկեր, գործընկեր կորցնելը միշտ ցավոտ է։ Ինձ համար այդ խմբակցությունը գոյություն չունի, որովհետև այդ խմբակցությունում հավաքված են անմեղսունակները։ Եթե ես իմանամ, որ իմ խմբակցության մեջ Ազգային ժողովի անմեղսունակ փոխնախագահ ունեմ, եթե ես իմանայի, որ իմ խմբակցության մեջ անմեղսունակ պատգամավոր ունեմ, որն անգամ գլխավոր շտաբի պետ պաշտոնն չի կարողանում ճիշտ արտաբերել, ես դուրս կգայի։ Իմ պատիվը և արժանապատվությունը շատ ավելի կարևոր է, քան այդ՝ մի քանի տարվա մանդատը։ Բայց այս մի քանի զարգացումների, նրանց ապուշ հիմնավորումներից հետո հասկանում եմ, որ այդ խմբակցությունը կարելի է կոչել անմեղսունակների դաշինք», -ընդգծեց Մանուկյանը։

Մանուկյանի կարծիքով՝ իշխանությունը կարող էր սխալվել և իրենց 50 տոկոս ցածր պարգևավճար տար, սակայն հայրենիքի հարցում սխալվելու իրավունք չուներ։

«Ամեն պաշտոնյա, որն ասում է՝ սխալներ եղել են, թող գնա, իր տունը նախագծելիս սխալ հաշվարկ անեն, հիմքը սխալ լինի, Աստված մի արարսցե, տանը մարդ լինի, և այդ տունը փլվի։ Թող ասեն դա սխալ է, բայց խնդրում եմ՝ հայրենիքի հաշվին չասեն՝ սխալ է, դա սխալ չէ, դա հանցագործություն է, դավաճանություն, դա հայրենիքը կորցնել է։ Միգուցե իրենց անմեղսունակության պատճառով է, որ ասում են սխալ է։ Չէ դա մեծագույն կորուստ է, բայց դա արդեն իրենց ինտելեկտուալ մակարդակի և հայրենիքի հանդեպ վերաբերմունքի հարցն է»,- ամփոփեց Գեղամ Մանուկյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company