ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Նախարարի հայտարարությունը հակասում է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշմանը

30 Նոյեմբեր 2020 «Էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հայտարարությունը հակասում է կառավարության որդեգրած քաղաքականությանը․ ընդամենը վերջերս որոշվեց արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Փաստենք, որ այդպիսի հայտարարություններով և այդպիսի կենսագրությունով մեկին Էկոնոմիկայի նախարար նշանակելը ինքնին հենց այդ ինստիտուտն է արժեզրկում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ տարածարշրջանի ապաշրջափակումը մեզ տալու է նոր հնարավորություններ: Հայերի համար հասանելի կլինեն թուրքական նավահանգիստները, որտեղով կարելի է ապրանք արտահանել Ռուսաստան, մեզ համար հասանելի կլինի ադրբեջանական շուկան, իսկ Ադրբեջանի համար՝ մեր շուկան:

Տնտեսագետի խոսքով, նախարարի կողմից նման հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը Ադրբեջանի ռազմաքաղաքական և տնտեսական ղեկավարությանը մեսիջ է ուղարկում, թե ՀՀ տնտեսությունը այնքան վատ և անելանելի վիճակում է, որ գոյատևման խնդիրը, տնտեսական, նյութական հիմքը կապում է նրանց հետ։

«Սա ողորմելի մոտեցում է, մանավանդ այսպիսի իրավիճակում։ Թշնամական երկրները, որոնք դարեր շարունակ մեր մահն են ուզում և մեր գոյատևման հիմնական մարտահրավերն են, հիմա այսպիսի իրավիճակներում, երբ որ ղեկավարն օրեր առաջ ուղղակի ծնկել է այս պետությունների ղեկավարների առաջ և երկրի տարածքների 25 տոկոսը մեկ գիշերում տվել է, այսպիսի իրավիճակում փաստորեն հայցում է թշնամու բարեհաճությունը, որպեսզի մենք կարողանանք մեր տնտեսությունը ոտքի հանել։ Սա` «զիջելով մինչև վերջ զարգանալու կամ գոյատևելու» փաշինյանական մոտեցումն է իրականում՝ այս մեկի բերանով ասված»,- ասաց նա։

Ավետիսյանն անիրատեսական է համարում թշնամու հետ շուկայի հասանելիությունը․ «Անգամ վարչապետն է ասել, որ հնարավոր է լինի հնարավոր է չլինի։ Սա ասվեց նրա համար որպեսզի նորից թաքցվի հիմնական խնդիրը և հանրությանը շեղի Մեղրիով ճանապարհ Ադրբեջանին տալու խնդրից։ Պարզ է, որ Արդբեջանը և Թուրքիան չեն տա մեզ այդպիսի հնարավորություն, բայց մյուս կողմից պարզ է, որ նրանք կստանան Մեղրու ճանապարհ։ Մենք այսպիսի հայտարարությամբ խայտառակվում ենք նաև մեր հիմնական արտաքին գործընկերների մոտ։ էկոնոմիկայի նախարարը փաստացի հայտարարում է ի լուր աշխարհի և մյուս իրական գործընկերներին՝ Իրան, Ռուսաստան, ԵՄ անդամ երկրներ, որոնց հետ իրապես տնտեսական հեռանկարներ ունենք, խոսում է Ադրբեջանի տնտեսության հնարավորություններից և խոսում է փոխշահավետությունից։ Գուցե իրենք նաև շարունակության մեջ տեսնում են մեկ գիշերում տնտեսությունը Ադրբեջանին հանձնելու և մեր տնտեսական ներուժի կառավարումը թուրքերին և ադրբեջանցիներին սահուն հանձնելու պատկերացում և պայմանավորվածություն ունեն․ երևի մենք մի օր կզարթենք և կտեսնեք ոչ միայն հայրենիքի 25 տոկոսը այլ նաև մեր տնտեսության հիմնական կառավարման և ընդհանուր զարգացման հնարավորություններն են հանձնել»։

Տնտեսագետը նման հայտարարությունները թե՛ նախարարի, թե՛ վարչապետի մանիպուլյացիա և պոպուլիզմ․ «Ուզում են ցույց տալ, որ այնքան էլ վատ չէ, տեսեք նոր հնարավորություն է, Պողոս արդեն դու լավ կապրես, որովհետև Ղարաբաղը հանձնել ենք, կամ որ տեսեք մենք դրականն էլ ունենք։ Նրանց սուտն այնքան լկտի է, որ այս պարտությունն ու այս կապիտուլյացիան ուզում են դրական լույսի ցույց տալ, որ պարտվեցինք, այդքան զոհ տվեցինք, ունեցանք այսպիսի կորուստներ, բայց մենք ունենք որոշ հնարավություններ․ այսպես են մանիպուլացնում»։

Արմինե Արմենակյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company